RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Սեքս ուղեցույց

Օրական քանի՞ անգամ են տղամարդիկ մտածում սեռական հարաբերությունների մասին
 
 
loading...

 

Ըստ նոր հետազոտության արդյունքների՝ վաղուց հաստատված կարծրատիպը ճիշտ է. տղամարդիկ իսկապես ավելի հաճախ են մտածում սեռական հարաբերությունների մասին, քան կանայք: Բայց միևնույն ժամանակ տղամարդիկ քնելու, ուտելու և այլ հիմնական կենսաբանական ֆունկցիաների մասին կրկին կանանցից շատ են մտածում:

Օհայոյի պետական համալսարանի հետազոտողները պարզել են, որ տղամարդիկ մտածում են սեռական հարաբերությունների մասին օրական 20 անգամ, կամ՝ քիչ: Հետազոտությունը նաև ենթադրում է, որ տղամարդիկ ֆիզիկական կարիքների մասին մտածում են կանանցից հաճախ:

Երիտասարդ կանայք, ըստ հետազոտության արդյունքների, սեռական հարաբերությունների մասին մտածում են օրական 10 անգամ:

Mail Online-ը հայտնում է, որ հետազոտության ամբողջական արդյունքները կարելի է գտնել համացանցում, և դրանք հրապարակվելու են Journal of Sex Research ամսագրի հունվար ամսվա թողարկման մեջ:

Հետազոտության մեջ ներգրավված են եղել 163 իգական և 120 արական սեռի ներկայացուցիչներ, ովքեր անցել են հատուկ հոգեբանական հետազոտության ծրագիր:



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (2018-08-29)
Դիտումներ: 19 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0