RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Սեքս ուղեցույց

Որ կենդանակերպի նշանն ինչպես է սիրում Ինտիմ մերձեցում ունենալ
 
 
loading...

 

Խոյ տղամարդ
Անկողնում փորձում են ապացուցել, որ ոչխար չեն: Պատրաստ են ամենուր անել կունիլինգուս: Չեն ամաչում նաև ինքնաբավարարմամբ զբաղվել: Սեքսուալ դիմացկունության ակնհայտ բացակայությանը զուգահեռ Խոյերը անթիվ-անհամար կանանց հետևից ընկնելու կենսաբանական պահանջ ունեն: Նրանց ազարտը գրեթե նախամարդու կիրք ունի: Պահպանակը տեսականորեն ընդունում են, բայց միայն տեսականորեն:

Խոյ կին
Էգոիստ է և խորաթափանց: Գայթակղել նրան պետք է համառորեն ու արագ: Կամ ամեն ինչ ու միանգամից կտա, կամ` երբեք և ոչինիչ: Գայթակղելու լավագույն ձևը ինչ-որ հերոսություն անելն է: Խոյ կանայք տաքարյուն են ու կրքոտ, սիրում են հասկացող ու խոնարհ տղամարդկանց: Կարող է թվալ, թե զուրկ են կոկետությունից ու անտարբեր են իրենց նկատմամբ ցուցաբերած բարեկիրթ վերաբերմունքից. Չեն պահանջում պահել վերարկուն, դուռն էլ կարող են անձամբ բացել:

Ցուլ տղամարդ
Կարող են գրազով հաղթել բոլոր մյուս նշանների տղամարդկանց մեկ գիշերում սեռական ակտերի քանակով: Չեն սիրում փոխել դիրքեր, նրանց բավարարում է պարզագույն ու ավանդական «տղամարդը վերևից, կինը ներքևից, դեմ առ դեմ» տարբերակը: Չնայած Ցուլը սիրում է գլխավորը լինել, բայց անկողնում «վերևից» դիրքը կարող է զիջել կնոջը: Շատ ու բազմաբան սեռական կապերի արդյունքն այն է, որ հաճախ են հիվանդանում սեռավարակներով: Այս տղամարդուն գրավելու համար կինը պետք է հնարավորինս անտարբեր լինի, չնկատի ժպիտը: Եթե դա էլ չօգնի, կարելի է խուլ ձևանալ, հաղորդակցվել ժեստերով: Բայց երբեք, ոչ մի պայմանում «այո» ասել չի կարելի: Պահպանակը չեն ընդունում, ինչպես լեյկոցիտները` օտար մարմին:

Ցուլ կին
Փող են սիրում և անընդհատ «ձևեր են թափում»: Տղամարդը պետք է բավականաչափ փող ունենա, որպեսզի գնի ադամանդներ և բավանականչափ հիմար լինի, որպեսզի հենց այս կնոջ համար գնի այդ ադամանդները: Այս կանանց համար ամենատարածված մահը` խանդի հողի վրա ամուսնու կատարած սպանությունն է: Սեռապես հասունացած Ցուլ կանայք բավականին մարմնեղ են լինում, եթե ոչ, ուրեմն` մի բան այն չէ: Որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի, պետք է նրան կերակրել սնիկերսներով ու մսային ուտեստներով, հյուրասիրել քաղցր լիկյորներ, միաժամանակ շոյել նրանց էրոգեն հատվածները: Եթե Ցուլ կինն այս ամենը չունի, դժբախտ է ու տառապում է: Եթե ունի` երջանիկ ու սիրառատ:

 

Երկվորյակ տղամարդ
Նրան չի գոհացնում հանդիպման ժամը: Ինտիմ իրավիճակը նրան ճնշում է: Ամեն սահմանափակում հունից հանում է: Սեքսում տաղանդավոր են, գուշակում են ցանկությունները, կարող է ամեն մի այլասերում մատուցել որպես գրավիչ ինչ-որ բան: Ամաչում են տնքալ օրգազմի ժամանակ: Սիրում են, երբ կինը գզուգագուլպաներով է: Բաց չեն թողնում խմբակային սեքսով զբաղվելու առիթը: Առանց պահպանակի անկողին մտնել չեք համոզի:

Երկվորյակ կանայք
Սեփական խորաթափանցության զոհն են: Առանց շալվարից ներս նայելու կարող է իմպոտենտին տարբերել սեքս-հսկայից: Հաճախ ամբողջ կյանքում փնտրում են սպիտակ վերարկուով ասպետի: Ու քանի որ նման ասպետներ քիչ են հանդիպում,  հաճախ սեքս անում են առանց սիրո: Հակառակ թվացյալ թեթևամտության` հաշվենկատ են: Հաճախ են զուգընկերոջը մոլորեցնում, իբր չափազանց հետաքրքրված են նրանով: Բայց Երկվորյակների դեպքում դա կարող է լինել սովորական հետաքրքրասիրություն: Սիրում են զուգընկերոջ հետ էրոտիկ նկարներ նայել, սովորել նոր էրոտիկ դիրքեր ու քննարկել ընդհանուր ծանոթներին:

Խեցգետին տղամարդ
Չնայած կենդանակարեպի նշանին` համանուն դիրքը Խեցգետինները չեն սիրում: Բայց վատ չեն ցուցաբերում իրենց մյուս ոչ պակաս սանձարձակ դիրքերում: Սեռական ակտի ժամանակ մեկ արագ են շարժվում, մեկ էլ չափազանց դանդաղ` փորձելով լինել տարբեր: Նրանց թվում է, թե այդպես գրգռում են իրենց զուգընկերուհուն: Իրենց գլխավոր զենքը համարում են կունիլինգուսը: Սեքսից հետո սիրում են քննարկել իրենց ու իրենց զուգընկերուհիների նախկին սեռական փորձերը: Իրենց ձեռքբերումները Խեցգետինները հիշում են երկար, պատմում հաճախ: Պահպանակից չեն խուսափում:

Խեցգետին կին
Կենդանակերպի նշանն ինքնին ասում է. Խեցգետին կինը սիրում է սեքս անել: Անընդհատ անհանգստանում է, սեքսից հետո կարող է անհետանալ ու երկար: Նրանք հատկապես ուշադիր են ու զգայուն ծիսական մանրուքների նկատմամբ, խանդոտ են, վամպիրային ու նենգ: Մյուս կողմից էլ` այս նշանի տակ ծնված կանայք այնքան համառ են, որ գրեթե չկա ոչ մի հնարավորություն նրանցից արագ բաժանվելու ու ազատվելու: Կարող են մեղմ բռնել տղամարդուն իրենց չանչերով, իսկ վատ պահվածքի համար կարող են ցավեցնել:

Առյուծ տղամարդ
Կյանքը պիես է, որը կոչվում է «Առյուծի սերը»:
Սցենարի ու բեմադրության հեղինակ` Առյուծ:
Պրոդյուսեր` Առյուծ:
Գլխավոր դերում նույնպես ինքը` Առյուծն է:
Դերերում`
Առյուծի դերը` Առյուծը (գեղեցիկ տղամարդ, որի շուրջ էլ տեղի են ունենում իրադարձությունները):
Զմայլված հանդիսատեսը` աշխարհի բոլոր կանայք: Իսկ ավելի լուրջ` Առյուծները լինում են շատ տարբեր, շատ:

Առյուծ կին
Ազդեցիկ ու ինքնավստահ Առյուծ կինն ամենաշատ սիրում է, որ ամեն ինչ լինի տպավորիչ, դրամատիկ, ինչպես կինոյում: Զուգընկերն էլ պետք է լինի իր հպարտության գլխավոր առիթը: Գոնե ամենասկզբում: Առյուծ կանանց արժանապատվությունն այն է, որ ուժեղ սեռին հազվադեպ են մանրուքների համար անհանգստացնում, նյարդայնացնում: Թերությունն էլ այն է, որ թուլություն ունեն ամեն վառ ու փայլողի նկատմամբ: Մյուս կողմից էլ ` միշտ հանգիստ են, ամեն ինչից օգուտ են քաղում, նույնիսկ մինետից (ինչ գտնի, կթքի տոպրակի մեջ ու կվաճառի): Ամուսնության մեջ ժամանակի ընթացքում թքած կունենա նաև սեքսի վրա: Տղամարդկանց նրանք ընկալում են` որպես երեխաների պոտենցիալ դայակներ ու փողի պարկեր: Առյուծ կանանց հաճախ են դավաճանում, քանի որ իրենց մարմնին մոտ են թողնում քիչ ու կարճ ժամանակով, իսկ սեքսի ժամանակ իրենց պահում են վազորդի պես:

 

Կույս տղամարդ
Կույսերը լավ սիրեկաններ են, հարուստ սեքսուալ երևակայություն ունեն: Չնայած արտաքին գործնական, սառը ու մանրախնդիր տեսքին, կենդանակերպի այս նշանն ամեն ինչ անում է, որ իր զուգընկերուհուն հաճույք պատճառի: Կույսերին անկողնում հեշտ է կառավարել: Նրանք կարող են լինել և առաջանորդ և հետևել առաջնորդին: Կույսի հետ սեքսը բազմազան է. այսօր կարող են լինել պասիվ ու մեղմ, վաղը` կրքոտ ու բռնկուն:

Կույս կին
Գեղեցիկ են, նյարդային, հավատարիմ ու ձգողական: Տղամարդիկ վազում են նրանց հետևից, ինչպես սառը գարեջրի հետևից: Բայց այս կանայք, որպես կանոն, չեն կարողանում դա օգտագործել: Նրանցից պետք չէ սպասել կրքոտ գիշեր, նրանց մոտ ամեն ինչ սիրով է ու խաղաղ: Այնպես որ եթե սեքսը ձեզ համար դեռ ծանոթության պատճառ չէ, շրջանցեք Կույսին: Լավն այն է, որ Կույսերի հետ սերը ամրապնդում է առողջությունը, լայնացնում մտահորիզոնը: Նրանք լավ գիտեն կանոնները, գիտեն նաև դրանք խախտելու ձևերը: Կույսերին ցանկությունների մասին պետք է ասել ոչ թե հայացքով կամ երկչոտ ակնարկներով, այլ ուղիղ տեքստով:

Կշեռք տղամարդ
Երբեք կնոջ հոգու մեջ չի մտնի` փորձելով պարզել նրա պարկեշտության աստիճանը կամ իմանալ, թե ինչն է նրա համար թանկ ու սուրբ: Նրան հուզում են միայն կնոջ արտաքինը, ձայնը, հագուստն ու պահվածքը: Կնոջ նվիրական զգացմունքները Կշեռքի համար անհասանելի կմանան, նա ավելի ու ավելի շատ ուշադրություն կդարձնի կնոջ արտաքին բացթողումների վրա: Պահպանակը համարում են պաշտպանվելու համար արժանի միջոց:

Կշեռք կին
Նա ուզում է բոլորին դուր գալ: Նրա կողքին գտնվողը պետք է հասկանա, որ սեքսն ու սիրախաղը տարբեր բաներ են: Կշեռքը հիմնական զուգընկեր փնտրելիս շատ դժվարահաճ է: Նրանք ուզում են տղամարդ, որը կտանի իր հետևից ոչ միայն իրենց, այլ նաև մնացած բոլորին, այնպիսի զուգընկերոջ, որը անհարմարություններ չի ստեղծի շրջապատի հետ շփման ժամանակ: Եթե տղամարդը հենց այդպիսին է, Կշեռք կինն ամբողջությամբ նրանը կլինի` առանց մնացորդի: Եթե ոչ, ուրեմն կինն ինքը կորոշի` երբ, որտեղ, ինչ դիրքով և կլինի ընդհանրապես, թե ոչ: Կշեռքի հետ ապրել պետք է գեղեցիկ, հարմար, ժամանակ առ ժամանակ նվիրել ծաղիկներ, եփել սուրճ ու մատուցել անկողնում: Կշեռքները տղամարդկային խառնվածքը գնահատում են ոչ պակաս, քան կոմպլիմենտներն ու պահվածքի ներբագեղությունը:

Կարիճ տղամարդ
Նրանք հանդիպում են, նա սկսում է տանջել կնոջը, քանի որ դա Կարիճ տղամարդկանց դուր է գալիս: Ժամանակի ընթացքում Կարիճը հոգեբանորեն լիակատար փլվում է: Դա նրան նույնպես դուր է գալիս: Կինը պետք է ինքը նրբագեղ ընկնի տղամարդու գիրկը ու թույլ տա նրան ամեն ինչ, իսկ հետո գնա հոգեբույժի մոտ: Նա հզոր է, նրա հայացքից կինն ուզում է հանել ներքնաշորերը, առանց նկատելու` քանի մարդ կա շրջապատում և ինչքան ժամանակ են ծանոթ: Պահպանակ օգտագործում են ըստ ցանկության:

Կարիճ կին
Նրա վսեմ կարիճային ոգին պայքարում է հեշտասեր կարիճային մարմնի հետ: Այդ պատճառով կին Կարիճներից գալիս է հզոր ու սեքսուալ գրավչության բույր, միաժամանակ խստության աուրա, որը հուշում է` սիրով կարելի է զբաղվել միայն լուրջ առիթով: Կարիճները սիրում են բոլոր առումներով ուժեղ տղամարդականց: Էրոտիկ խաղերում նրանք շատ կրքոտ են, մի քիչ էլ սադոմազո են սիրում: Այս նշանի տակ ծնված կանանց պետք է կարողանալ սիրել շատ ու երկար: Առաջին հայացքից այս կանայք թվում են ինքնատիրապետող, բայց հենց որ գործը հասնում է սեքսին, սկսում են օգտագործել ամեն ինչ, ինչը կընկնի ձեռքի տակ խոհանոցում ու նույնիսկ ավտոտնակում: Այնպես որ նրան խոհանոցում կամ ավտոտնակում սիրելը կյանքի համար մի քիչ վտանգավոր է: Վտանգավոր են ոչ միայն այդ պատճառով. նրանց պատճառով քանդվում են ընտանիքներ, ինչպես նաև աշխատանքային բարձունքներ ու բարձր աշխատավարձեր են գրանցվում:

Աղեղնավոր տղամարդ
Առաջին հայացքից բացարձակ ամաչկոտ է մինչև այն պահը, երբ նրա հետ կհայտնվեք անկողնում: Կլինի ամեն ինչ` քնքշանք, կիրք, ինքնամոռաց սեքս: Աղեղնավորների թերությունը որոշակի կաղապարվածությունն է և այն, որ նրանց սեքսուալությունը սահմանափակված է ինչ-որ կանոներով, որոնք անհայտ է, թե ում ազեդցության արդյունքն են: Ասել, որ Աղեղնավորին հատուկ է մենամուսնության նկատմամբ վախը, նույնն է, ինչ ասել, որ Սալման Ռուշդին մահից մի քիչ վախենում է: Արդյունքում, սեքսուալ ակտից հետո Աղեղնավորը դառնում է շփման մեջ լպիրշ: Պահպանակ կրում է (իր հետ):

Աղեղնավոր կին
Այսպիսի ամազոնուհու հետ լինելու համար, պետք է ունենալ ոգու շարունակական թռիչք: Լավ կլինի նրա հետ սեքսով զբաղվել Կիպրոսի ծովափերին` ինչ-որ համաժողովի ընդմիջումների ժամանակ: Նրան ամենաշատը գրգռում է զուգընկերոջ նկատմամբ սկսած որսը: Նպատակին հասնելուց հետո փնտրում է ավելի դժվարհասանելի ինչ-որ բան: Աղեղնավոր կինը նրանց համար է, ովքեր սիրում են գեղեցիկներին, խելացիներին ու ուրախներին: Սեքս անելիս անսպառ է: Սեքսն Աղեղնավորի համար գրեթե կյանքի իմաստ է: Այնպես որ պատրաստ եղեք տարբեր այլասերումների: Բնույթով այս կանայք ռոմանտիկ-թափառականներ են, սիրում են փոխել վայրն ու իրավիճակները: Նրանց հետ սեքս կարելի է անել ամենուր:

Այծեղջյուր տղամարդ
Անկողնում նա շատ եռանդուն է ու նուրբ, երբեմն նույնիսկ չափից դուրս: Նրբակիրթ է, ինչպես անվտանգության ծառայության վերլուծաբան, սրամիտ, ինչպես բիոռոբոտը, զգայուն, ինչպես բանկիրը: Այծեղջյուրն ամեն ինչ սրտին մոտ է ընդունում: Նրա մտադրությունները ամենաազնիվն են: Ոչ մի մարդկային բան նրան խորթ չէ: Լավ գիտի, որ երջանկությունը միայն փողի մեջ չէ: Շրջապատում զուգընկերուհու գրաված դիրքը պակաս կարևոր չէ: Պահպանակն ինքն է հագնում:

 

Այծեղջյուր կին
Նրան անընդհատ տանջում է մի միտք. «Ես նրան ուզում եմ, բայց ի՞նչ կլինի, եթե շատ մեծ լինի»: Հարաբերություններում շատ խիստ է: Տղամարդիկ նրան միշտ ուզում են, բայց հենց շատ են մոտենում, հասկանում են, որ այստեղ ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ: Սեքսում կողմնորոշվում են սեփական ցանկություններով: Եթե ճիշտ պահը բռնացնեք, այս կնոջ հետ անկողնում թավալվել կարելի է օրերով: Հասուն Այծը բացի սեքսուալ գրավչությունից, ուրիշ բացառիկ առավելություն էլ ունի, որը հատկապես անգնահատելի է ընտանեկան ու տպավորվող տղամարդկանց համար. Այծեղջուր կնոջ թիկունքը միշտ կարելի է օգտագործել` որպես հուսալի աջակցություն կյանքի տարբեր իրավիճակներում:

Ջրհոս տղամարդ
Առանց փոքր ինչ տատանման` տիրում է բոլորին, ում ուզում է: Կան գլուխ հանող և գլուխ չհանող Ջրհոսներ, բայց թե նրանք, թե մյուսները թեթևաբարո են: Ի վիճակի են ինքնուրույն հասկանալ, թե ինչքան փչացած են, բայց դրանից չեն ամաչում: Նրանք հպարտանում են իրենցով ու նրանով, որ նման չեն մյուսներին: Յուրաքանչյուր կապ ընդունում են` որպես ոտնձգություն զուգընկերներից յուրաքանչյուրի հոգևոր աճի դեմ: Պահպանակ չեն սիրում:

Ջրհոս կին
Ջրհոսի նշանի տակ ծնվում են ամենազգայուն, բայց ամենահետաքրքիր ու անկանխատեսելի զուգընկերուհիները: Նրանք էքստրավագանտ են, ազատասեր ու ամեն մանրուքի համար չեն խանդում: Ֆեմինիստական ու ոչ ավանդական սեքսի նկատմամբ հակումներ ունեն: Երբ երիտասարդ ամուսինը աշխատանքից վերադառնում է, տունը նրան հիշեցնում է հասարակաց տուն: Բայց Ջրհոս կանայք չեն ընդունում խմբակային սեքսը: Նրան տեսնելով` տղամարդիկ մտածում են այլասերումների մասին, բայց հասնելով նրան` ստանում են միայն գյուղական դիրքը: Սիրախաղի վարպետ են, բայց «ձախ» երբեք չեն գնում: Հարաբերություններում զգացմունքներից շատ նախընտրում են հանգստությունը:

Ձուկ տղամարդ
Պասիվ են, բայց նուրբ: Խուսափում են նախաձեռնող լինել, նախընտրում են գրգռել ու հուզել զուգընկերուհուն ու նրան տալ լիդերությունը: Նրան շրջապատում են նախկին կանայք ու ընկերուհիները, որոնց հետ վերջնական այդպես էլ չի բաժանվել, քանի որ բաժանվել ընդհանրապես չի սիրում: Նա պահում է լուսանկարները, սիրային նամակներն ու հիշատակի իրերը: Այո, նա ռոմանտիկ է: Բայց և այնպես, մի սպասեք, որ նա ծաղիկներ, օծանելիք ու նշանի մատանիներ կնվիրի: Մեծ նվերների փոխարեն, կարող է մեծ ստեր ասել, որն անպայման կբացահայտվի: Նրան կարելի է ճանաչել կապույտ կամ կանաչ աչքերով: Աստված, կարծես, օգնում է նկատել նրա լայնացած բիբերը, երբ նա ստում է: Պահպանակ երբեք չի օգտագործում:

Ձուկ կին
Նրա հետ շատ հեշտ կարելի է զգալ, ինչպես թմրամոլ: Նրա էության մեջ կարելի է խորասուզվել, ինչպես տաք լոգարանում, ու ամեն ինչ մոռանալ: Էրոգեն հատուկ գոտիներից են ոտնատակերը: Կյանքում ու սեքսում Ձկները նախաձեռնությունը տալիս են զուգընկերոջը: Դա ոչ բարություն է, ոչ էլ թուլություն, ավելի շուտ` յուրահատուկ «ձկնային» շահախնդրություն: Նա ուզում է ազատվել պրոբլեմներից ու պատասխանատվությունից: Փոխարենը երաշխավորվում է սրտացավության անհատակ ծով (չմոռանաք առիթ տալ):



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (2018-11-21)
Դիտումներ: 112 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar