RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Սեքս ուղեցույց

Ո՞վ կմտածեր, որ ինտիմ մերձեցումը նման ազդեցություն և հետևանքներ ունի մարդու վրա (չափահասների համար)
 
 
loading...

 

1.      Մարոկկոյի միապետը, ով գահավարել է XVIII դարի առաջին կեսին, հայտվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես պատմության մեջ ամենաշատ զավակ ունեցող հայրը: Արձանագրությունների համաձայն՝ նա ունեցել է առնվազն 342 դուստ և 525 տղա, իսկ 1721 թվականին նրա արու զավակների թիվը հասել է 700-ի:

2.      Իհարկե այս հարցում կանայք ոչ մի կերպ չեն կարողանա հասնել տղամարդկանց, սակայն նույն XVIII դարում մի ռուս կին 27 հղության արդյունքում լույս աշխարհ է բերել 69 երեխա: Նա 16 անգամ լույս աշխարհ է բերել երկվորյակ, 7 անգամ՝ եռյակ և 4 անգամ՝ քառյակ: Ընդ որում՝ այդ ժամանակ չկային ոչ ներկայիս հարմարությունները, ոչ էլ բժշկությունը:

3.      Ժամանակակից տղամարդկանց պտղաբերությունը, սակայն, վաղուց այդքան բարձր չէ, որքան Մարոկկոյի շեյխերինը: Հետազոտությունները ցույց են տվել, որ 40 տարեկան տղամարդկանց 5%-ը տառապում է էրեկտիլ դիսֆունկցիայով, իսկ 65 տարեկանից հետո այդ թիվը հասնում է 15-25%-ի: Այս հիվանդությամբ տառապում են նաև երիտասարդները: Վերջերս ամերիկացի ուրոլոգների արած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 18-25 տարեկան տղամարդկանց մոտ ¼ երբևէ բախվում է էրեկցիայի հետ կապված խնդիրներին:

4.      Հոգեբանների խոսքով՝ անհաջող սեռական ակտի պատճառ հաճախ դառնում են բարդույթներն ու սխալ տարամադրվածությունը, ուստի բոլոր նրանց համար, որոնք չեն վստահում իրենց ուժերին, կա շատ լավ նորություն. ի հակառակ տարածված կարծիքի՝ չափը նշանակություն չունի: Հարցումները ցույց են տվել, որ սանտիմետրերին շատ ավելի մեծ նաշանակություն են տալիս հենց տղամարդիկ, այլ ոչ թե կանայք: Բացի այդ, առնանդամի միջին՝ այսինքն նորմալ չափը էրեկցիայի վիճակում 12-14 սմ է, ուստի դա անհանգստանալու ոչ մի պատճառ չկա:

5.      Նման բարդույթներ ունենում են նաև կանայք: Բրիտանացի սոցիոլոգները պարզել են, որ կանանց մեծամասնությունն այնքան անինքնավստահ է, որ նախընտրում է սեքսով զբաղվել միայն ալկոհոլի ազդեցության տակ: Հարցումներին մասնակցող կանանց 6%-ն առհասարակ խոստովանել է, որ դեռ երբեք սթափ վիճակում սեքսով չի զբաղվել: «Սեռական ալկոհոլիզմի» հիմնական նպատակն, իհարկե, ինքնավստահության ձեռք բերումն է, ինչպես նաև «ավանդական ռոմանտիկ միջավայրի» ստեղծումը: Սակայն որոշ կանանց համար, ամենայն հավանականությամբ, տհաճ են սեռական հարաբերությունները տղամարդու հետ: Կանանց 14%-ը սթափ վիճակում նույնիսկ չի կարողանում քնել զուգընկերոջ կողքին:

6.      Ամերիկացի գիտնականները պարզել են, որ կանանց 10%-ից ավելին պարբերաբար սեքսով է զբաղվում իր կամքին հակառակ: Ընդ որում՝ խոսքը բնավ բռնության մասին չէ, այլ ավանդական ամուսնական պարտականությունների: Հարցված կանանցից յուրաքանչյուր իններորդն առհասարակ հայտարարել է, որ սեռական հարաբերությունները նույնիսկ մաքրություն ու լվացք անելուց էլ վատ են: Կանանց մի մասն էլ սեքսն անվանել է «զայրացնող խոչընդոտ»:

7.      Հաշվի առնելով ամուսնացած կանանց վերաբերմունքը սեքսին՝ զարմանալի չէ, որ յուրաքանչյուր 10-րդ ամուսնական զույգը նախընտրում է քնել առանձին անկողիններում:

8.      Անինքնավստահությունն ու հնարավոր հիասթափությունները չեն խանգարում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին զրկվել կուսությունից միջինում 17,5 տարեկանում: Տղամարդկանց դեպքում սեռական կյանքը սկսվում է 17 տարեկանից քիչ վաղ:

9.      Հակառակ տարածված կարծիքի՝ ոչ բոլոր տղամարդիկ են սեքսի ժամանակ օրգազմի հասնում: Բրիտանացի գիտնականների տվյալներով՝ սեռական կյանքում պարբերաբար հաջողություններ է ունենում տղամարդկանց միայն 75%-ը: Կանանց դեպքում այս ցուցանիշն էլ ավելի ցածր է. բրիտանուհիների միայն 29%-ն է խոստեվանել, որ հաճույք է ստանում յուրաքանչյուր սեռական ակտից:

10.   «Ընկերական սեքս» հասկացությունը, կարծես թե, դարձել է սովորական երևույթ ժամանակակից երիտասարդության համար: Ուեյնի Պետական Համալսարանում (ԱՄՆ) անցկացրած հարցումների ժամանակ ուսանողների մոտ 2/3-ը խոստովանել է, որ պարբերաբար սեռական հարաբերություններ է ունեցել առանց որևէ պարտավորվածության՝ «զուտ ընկերաբար»:

11.  Տղամարդիկ ևս մի ցուցանիշով են կանանցից առաջ: Նրանք ավելի շատ զուգընկեր են ունենում քան կանայք: ԱՄՆ-ի Ազգային առողջության վիճակագրական կենտրոնի տվյալների համաձայն՝ տղամարդիկ, որպես կանոն, կյանքի ընթացքում ունենում են 7 զուգընկեր, մինչդեռ կանայք՝ 6:

12.  Այնուամենայնիվ՝ կանայք նույնպես ինչ-ինչ հարցերում դարձել են ավելի համարձակ: Եթե 60-ական թվականների սկզբներին աշխատող կանանց միայն 44%-ն էր հղիության դեպքում հրաժարվում երկարատև արձակուրդից, ապա 2000-ականներին այդ թիվն աճել է՝ հասնելով 66%-ի:

13.  Բժշկության ու տեխնոլոգիաների զարգացումը շատ չի օգնել մարդկությանը ապահով սեքսի հարցում: Վիճակագրական տվյալների համաձայն՝ յուրաքնաչյուր երկրորդ կինը, այսպես թե այնպես, վարակվում է մարդու պապիլոմա վիրուսով, ինչը դեպքերի 10%-ում հանգեցնում է հիվանդության զարգացման: Վիրուսի ամենաանվտանգ տեսակներից մեկն առաջացնում է մաշկի ոչ վտանգավոր գորտնուկներ, սակայն մեկ այլ տեսակ կարող է հանգեցնել արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման: Վարակը փախանցվում է սեռական ճանապարհով: Ընդ որում՝ տղամարդկանց մոտ այն ոչ մի օնկոլոգիական հետևանք չի առաջացնում:



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (2018-10-10)
Դիտումներ: 29 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar