RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ)

Ո՞ր դեպքում տղամարդուն կարելի է իմպոտենտ անվանել
 
 
loading...

 

Հաճախ տրվող հարցեր. Ո՞ր դեպքում տղամարդուն կարելի է իմպոտենտ անվանել


Պետք  է ասել, որ ժամանակակից հոգեֆիզիոլոգիան խուսափում է «իմպոտենցիա» եզրույթի օգտագործումից` նախընտրելով տալ սեռական գործառույթի կոնկրետ խախտման բնութագրումը:

«Իմպոտենցիա» տերմինի առավել տարածված սահմանումը տղամարդու պարբերական անկարողությունն է իրականացնել սեռական ակտ (չկա էրեկցիա, սերմնաժայթքումը տեղի է ունենում մինչև հեշտոց մտցնելը կամ դրանից վայրկյաններ անց):  

Սրան է վերագրվում նաև էրեկցիայի բացակայությունը, եթե անգամ գրգռվածության այլ նշաններ կան: Պատճառները, որոնք սահմափակում են սեռական ակտ իրականացնելու կարողությունը բաժանվում են ֆիզիոլոգիականի (երբ խախտված են էրեկցիան և սերմնաժայթքումը կառավարող մեխանիզմները) և հոգեբանական (երբ տարբեր արգելակող գործոններ` նևրոզները, վախը անհաջողությունից, անվստահությունը, կողմնակի մարդիկ, ձայները, տհաճ հոտերը և այլն, խանգարում են տղամարդուն հասնել էրեկցիայի և պահպանել այն: Երկրորդ տեսակը մինչև 50-60 տարեկան տղամարդկանց շրջանում անհամեմատ ավելի հաճախ է հանդիպում: 

Ամենից հաճախ տղամարդը էրեկցիայի հետ կապված խնդիրներ է ունենում որևէ նոր կնոջ հետ առաջին հանդիպումների ժամանակ. դեր խաղում են իրավիճակի նորությունը, անհանգստությունը «իսկական արուի» տիտղոսը պահպանելու համար, երբեմն` վախը վեներական հիվանդություններից և այլն:  Ոմանց մոտ այս իրավիճակում կարող է վաղաժամ սերմնաժայթքում տեղի ունենալ, մյուսները չունենան բավականաչափ էրեկցիա, երրորդները չկարողանան հասնել հեշտանքի: Նմանատիպ դեպքերում լավագույն մոտեցումը չշտապելն է, հնարավորության դեպքում` անցումը սեքսին հետաձգելը: Երբ սեռական ակտի «անհրաժեշտության» պայմանը` որպես այդպիսին, վերացած լինի, բոլոր խնդիրները կարող են ինքնըստինքյան լուծվել արդեն 10-15 րոպե անց: 
Ոչ մի դեպքում կինը չպետք է հեգնի կամ վիրավորի տղամարդուն նմանատիպ խնդիրների համար. դա այն ոլորտը չէ, որտեղ կարելի է իրավիճակը վերահսկել կամային կամ ֆիզիկական ջանքերի շնորհիվ, և կնոջ նման պահվածքը միմիայն ավելի կվատթարացնի իրավիճակը:




Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ) | Ավելացրեց: erkusov.com (2018-08-24)
Դիտումներ: 83 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar