RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Սեքս ուղեցույց

Նախաամուսնական սեռական հարաբերություն ունեցող աղջիկների թիվն ավելանում է. սեքսապաթոլոգ
 
 
loading...

 

Հայ կանանց շրջանում առաջին ամուսնության և առաջին սեռական հարաբերության տարիքները գրեթե համընկնում են: Համաձայն Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտության՝ 25-49 տարեկան կանանց շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ մինչև 20 տարեկան հասակը ամուսնացել է նրանց 38%-ը, իսկ սեռական հարաբերություն են ունեցել նրանց 39%-ը: 

Հետազոտությունը ցույց է տվել, որ ի տարբերություն կանանց, հայ տղամարդիկ նախքան ամուսնությունն առավել հակված են սեռական հարաբերություն ունենալուն: Թեև 25-49 տարկան տղամարդկանց միայն 4%-ն է ամուսնացած եղել մինչև 20 տարեկան հասակը, նրանց գրեթե կեսը՝ 47%-ը, ունեցել են սեռական հարաբերություն:

ԵՊԲՀ սեքսոպքթոլոգիայի ամբիոնի վարիչ, Սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը վերոհիշյալը պայմանավորում է զուտ ազգային մտածելակերպով. «Աղջիկը մինչև ամուսնանալը պետք է կույս լինի»:
Ըստ Ս. Հակոբյանի՝ առաջին սեռական հարաբերության համար ֆիքսված դոգմատիկ տարիք գոյություն չունի. «Սա պայմանավորված է անձի կայացման էտապներով: Ցանկալի է, որ անձը առաջին սեռական հարաբերություն ունենա այն ժամանակ, երբ արդեն տեղի է ունեցել մարդու սեռական հասունացումը, երբ ձևավորվել է հասուն սեքսուալ լիբիդո: Այս երևույթները տարբեր մարդկանց մոտ ավարտվում են տարբեր տարիքային խմբերում՝ կախված անձի գենետիկական, շրջակա միջավայրի, սոցիոգեն, հոգեբանական գործոններից»:

Սևադա Հակոբյանը, սակայն, նկատել է, որ վերջին շրջանում ավելանում է այն աղջիկների թիվը, ովքեր սեռական հարաբերություններ են ունենում մինչև ամուսնանալը: 

«Նկատվում է նաև այն տենդենցը, որ աղջիկներն ունենում են ոչ հետերոսեքսուալ՝ ոչ հեշտոցային սեքսուալ կյանք: Այս դեպքում նրանք կարողանում են ունենալ սեքսուալ կյանք, հաճույք ստանալ՝ պահպանելով կուսաթաղանթի առկայությունը»: Սեքսոպաթոլոգի համոզմամբ՝ նման դեպքերի թվի աճը պայմանավորված է ազգային մտածելակերպի և մարդու պահանջների հակասությամբ: Ըստ սեքսոպաթոլոգի՝ այլընտրանքային սեռական կյանքի ձևերն այնքան էլ խրախուսելի չեն:

«Երկարատև օգտագործման դեպքում դրանք այլընտրանքային սեռական կյանք վարողների մոտ ամրապնդվում են: Հետագայում դա կարող է խանգարել դասական սեռական կյանք սկսելուն», ասաց Սևադա Հակոբյանը:
 



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (2018-08-22)
Դիտումներ: 80 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar