RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Սեքս ուղեցույց

Մարմնավաճառն էլ սիրտ ու հոգի ունի, պետք չի պահպանակը վրան թողնել
 
 
loading...

 

Առավոտյան ցնցուղ, երեկոյան «մեյքափ», գիշերը միակողմանի վայելքներ անկողնում, այս գրաֆիկով է արդեն մի քանի տարի ապրում զրուցակիցս`  Անահիտ Գասպարյանը /անունը իր ցանկությամբ եմ հրապարակում/:

«Մանկուց  երազել էի դերասանուհի դառնալ, բայց անկողնում տղամարդկանց համար անառակ դարձա»,-արտասվելով պատմում է իր «աշխատանքի»  մասին:

«Իմ կլիենտներին ես միշտ լավ տրամադրությամբ եմ դիմավորում, որովհետև գիտեմ, եթե ունքերս կիտած ընդունեմ` էլ չեն գա մոտս”,-անկեղծանում է Անահիտը: Մեր զրույցի սկզբում նա մտածեց, թե ես էլ  հերթական հաճախորդներից եմ. սկզբում ժպտում էր, իսկ երբ ներկայացա որպես լրագրող, որ Henaran.am-ի թղթակիցն եմ, չկարողացավ արցունքները զսպել:

Ասում է` արցունքներից յուրաքանչյուրը մի հաճախորդի վիրավորանք է հիշեցնում: «Նվաստացած եմ ինձ զգում, երբ  սեքսից հետո քեզ աղբի տեղ են դնում ու պահպանակը վրադ թողնելով ` հեռանում, չմտածելով` որ  մարդ  ես, սիրտ ու հոգի ունես, դրանից ամենամեծ վիրավորանք չկա ինձ համար: Ես մեղավոր չեմ, որ սենց եմ ապրում, կյանքն ա ստիպել»,-ասում է 32 -ամյա Անահիտը, ով արդեն 10 տարի է այդ «արհեստով» է զբաղվում:

Հիմա ընդամենը մի բան է ուզում` ընտանիք կազմել  ու օրերից մի օր կարողանալ նայել մոր աչքերին. «Սա երազանք ա ու երազանք էլ կմնա, ես դա շատ լավ հասկանում եմ»,-եզրափակում է Անահիտը` շտապելով  հերթական հաճախորդին ընդունել: Իհարկե, ոչ հարցազրույց տալու նպատակով:

Դավիթ Գևորգյան

 






 



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (2018-10-02)
Դիտումներ: 49 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0