RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Սեքսի տեխնիկա

Մարդկանց մեծ մասն անում է այս սխալները Ինտիմ մերձեցման ժամանակ
 
 
loading...

 

Ահա խորհուրդներ, որոնք կօգնեն խուսափել սեքսի ժամանակ անհարմար իրավիճաներից:


1. Փորի գռմռոց
Որպեսզի ստամոքսն առաջիկա մի քանի ժամերին չանհանգստացնի, չի կարելի քաղցած մնալ, ոչ էլ չափից շատ ուտել: Գռմռոցի պատճառ կարող են լինել նաև չափից շատ հուզմունքը կամ տագնապը: Աշխատիր հնարավորինս թուլանալ. կարելի է նաև հանսգտացնող վաննա ընդունել:

2. Փռշտոց
Կարող է առաջանալ փոշուց, դեզոդորանտից, մազերի լաքից, մորթուց, բույսերի հոտից…

Հաճախակի փռշտոցներից խուսափելու համար կարելի է սեռական ակտից առաջ համատեղ լոգանք ընդունել (եթե ալերգիայի պատճառը կոսմետիկ միջոցներն են): Այլ դեպքերում կարելի է ցուցամատով և բութ մատով սեղմել քթարմատից քիչ ներքև գտնվող հատվածը և պահել մինչև փռշտալու ցանկությունը վերանա:

3. Գազեր
Եթե ինտիմ մտերմության ժամանակ անսպասելիորեն սկսում են գազեր առաջանալ, պետք է մեծ ուշադրություն դարձնել սննդին: Գազերի պատճառը սնունդն է:

Ռոմանտիկ ընթրիքի ժամանակ պետք է հրաժարվել դանդաղ յուրացվող սննդից, որը փքվածություն է առաջացնում: Այդպիսի մթերքներից են՝ խաղողը, չամիչը, եգիպտացորենը, թթու կաղամբը, գարեջուրը, խնձորը:

Տհաճ ձայներ կարող են գալ նաև հեշտոցից: Դրա պատճառը կարող է սեռական օրգանների չափերի անհամապատասխանությունը լինել: Նման դեպքերից խուսափելու համար աշխատեք ընտրել դիրքեր, որոնց դեպքում հեշտոցի մոտքը սեղմվում է:

4. Նյարդային տիկ
Եթե սեռական ակտի ժամանակ հանկարծ հոնքդ սկսում է թրթռալ, աշխատիր հնարավորինս թուլանալ:

Նյարդային տիկը նշան է, որ պետք է որոշ ժամանակ հատկացնել հանգստին:

5. Բղկոց
Անհարմար իրավիճակից խուսափելու համար պետք է հետևել ընթրիքի ժամանակ օգտագործվող սննդին: Ուժեղ զկռտոց կամ բղկոց կարող են առաջացնել՝ գազավորված ջուրը, գարեջուրը, յուղոտ միսը, կաթնահունց բլիթը:



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սեքսի տեխնիկա | Ավելացրեց: erkusov.com (2018-11-13)
Դիտումներ: 117 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar