RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Քրեական

Լոռիում 24-ամյա երիտասարդը բռնաբարել ու սպանել է ընկերոջ 60-ամյա չամուսնացած հորաքրոջը՝ ասելով, որ սիրում է այդ տարիքի կանանց
 
 
loading...

 

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Արթուր Ղավալյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ:

Առաջին ատյանի դատարանի դատավճռով Արթուր Ղավալյանը մեղավոր է ճանաչվել մի շարք ծանր հանցագործությունների, այդ թվում՝ բռնաբարության, սպանության, սպանության փորձի համար:

Ծանր հանցանքների կատարման ժամանակ՝ 2014 թվականի սեպտեմբերին, ըստ դատական ակտի, Արթուր  Ղավալյանը 24 տարեկան էր, իսկ դատավճռի հրապարակման պահին նա արդեն 26 տարեկան էր:

Արթուր Ղավալյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել մեղսագրված արարքների համար, հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Նախաքննության ժամանակ նա ցուցմունքներ տվել էր: Այդ ցուցմունքները հրապարակվեցին դատարանում:

Վանաձորում ծնված Արթուրը 2-3 տարեկանում ծնողների հետ մեկնել է Ռուսաստան, այնտեղ է ստացել 9-ամյա կրթությունը: 2010 թվականին նա վերադարձել է Հայաստան, ծառայել է բանակում:

Զորացրվելուց հետո Արթուրը մնացել է Լոռու մարզի գյուղերից մեկում ապրող մորաքրոջ տանը, որոշ ժամանակ աշխատել է Վանաձորում՝ որպես ավտոլվացող:

Արթուրն ընկերություն է արել մորաքրոջ գյուղի տղաների, այդ թվում՝ ապագա տուժող Րաֆֆիի հետ, մի քանի անգամ հյուր է եղել վերջինիս տանը, որտեղ բնակվում էր նաև Րաֆֆիի 60-ամյա հորաքույրը:

Արթուրին շրջապատում «Ռուս» էին անվանում:

Նախաքննական ցուցմունքում անդրադառնալով Րաֆֆիենց տանը կատարված ծանր հանցագործություններին՝ Արթուր Ղավալյանն ասել է, թե չի հավատում, որ ինքը կարող էր մարդ սպանել: Բայց եթե կատարել է այն արարքները, որոնց համար կասկածվում է, ապա դրանք կատարել է չգիտակցված՝ ալկոհոլի ազդեցության տակ: Ինքը Րաֆֆիին ու նրա հորաքրոջը վատ բան ցանկանալ, նրանց նկատմամբ վատ արարքներ կատարել չէր կարող, եթե գործեր սթափ ուղեղով: Երևի «ուղեղը անջատված է եղել»… Րաֆֆիի հորաքրոջ նկատմամբ ինքը սեռական ցանկություն չի ունեցել, քանի որ այդ կինն իր մոր տարիքի հիվանդ անձնավորություն էր…

Ըստ քրեական գործի նյութերի՝ Րաֆֆիի հորաքույրը մանկուց առողջական խնդիրներ էր ունեցել՝ լսողության հետ կապված: Նա ամուսնացած չէր եղել:

Րաֆֆիի ծնողները զբաղվում էին անասնապահությամբ: Ամռանը անասուններին տանում էին սարատեղ, մնում էին սարատեղում: Րաֆֆիի խնամքով զբաղվում էր հորաքույրը:

Րաֆֆին Արթուր Ղավալյանի հետ ծանոթացել էր դեպքից մոտ հինգ ամիս առաջ: Րաֆֆիի բնութագրմամբ՝ Արթուրը սթափ ժամանակ հանգիստ բնավորություն ուներ, իսկ երբ խմում էր, դառնում էր անկառավարելի և դյուրագրգիռ:

Երբեմն Արթուրն ընկերներին առաջարկում էր գնալ մարմնավաճառների մոտ: Իսկ երբ նա մի քանի անգամ այցելել է Րաֆֆիենց տուն, վերջինիս հորաքույրը Րաֆֆիին ու մի քանի մերձավորների ասել է, թե Արթուրը «լկտի նայվածքներ» է գցել  իր կողմը, իրեն «շոռել է»:

Հորաքրոջ ասածներին հարազատները լուրջ չեն վերաբերվել, կատակել են, մտածել են՝ հորաքույրն ավելորդ կասկածամտություն է հանդես բերել կամ սխալ է հասկացել Արթուրի «բնական նայվածքը»:

Դեպքի օրը՝ 2014 թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 13-14-ի սահմաններում Րաֆֆին երկու ընկերոջ հետ Վանաձորում է եղել: Սրճարանում սուրճ են խմել: Րաֆֆին զանգահարել է ավտոլվացման կետում աշխատող Արթուրին ու նրա խոսելու տոնից հասկացել է, որ նա խմած է:

Իմանալով Արթուրի բնավորությունը՝ Րաֆֆին ընկերներին խնդրել է, որ գնան ավտոլվացման կետ, Արթուրին իրենց հետ մեքենայով գյուղ տանեն:

Գնացել են Արթուրի աշխատավայր, որտեղ Արթուրը հայհոյել է անհասցե, հրաժարվել է մեքենա նստել, ապտակել է տղաներից մեկին: Րաֆֆին ու ընկերները հեռացել են:

Նույն օրը, ժամը 20-ի սահմաններում Րաֆֆին ու ընկերը՝ Արտյոմը, կանգնած էին գյուղի՝ «Կտտի բուդկա» կոչվող տնակի մոտ: Արթուրը տաքսիով մոտեցել, իջել է մեքենայից: Նա Րաֆֆիից ու Արտյոմից ներողություն է խնդրել ցերեկը իր դրսևորած վարքագծի ու ապտակի համար:

Մոտ կես ժամ անց Րաֆֆին Արթուրի հետ գնացել է իրենց տուն: Արթուրը սպասել է դրսում, Րաֆֆին տուն է մտել: Տանը միայն հորաքույրն էր: Րաֆֆին նրան խնդրել է կովերի կաթն ամբողջությամբ չօգտագործել, քանի որ կաթի մի մասը պետք է վաճառեր:

Այնուհետև Րաֆֆին տանից դուրս է եկել, Արթուրի հետ նորից գնացել են դեպի «Կտտի բուդկա»:

Ճանապարհին Արթուրն անսպասելիորեն ասել է, թե ցանկանում է տուն գնալ: Նա Րաֆֆիին թողել ու հեռացել է:

Րաֆֆին որոշ ժամանակ մնացել է գյուղամիջում: Ժամը 22-ի սահմաններում նա տուն է գնացել: Տեսել է, որ իրենց տան դարպասները ներսից փակ են: Իրենց տան մուտքի մոտ նա տղամարդու կոշիկներ է տեսել: Տան մուտքի դուռը բաց էր:

Րաֆֆին վախեցել է, որ տուն գող է մտել: Նա անմիջապես իր կասկածի մասին հայտնել է հարևանությամբ ապրող հորեղբոր կնոջը, հարևաններին, զանգել ու կանչել է իր ընկեր Դավիթին:

Հարևաններից մեկը կանգնել է դարպասի մոտ, մնացածը բակ են մտել: Բակի սեղանին դրված ծալովի դանակը վերցնելով՝ Րաֆֆին մոտեցել է մուտքի դռանը: Նա նայել է պատուհանից ու միացված հեռուստացույցի լույսի տակ տեսել ու ճանաչել է ներսում գտնվող տղամարդուն: Դա Արթուր Ղավալյանն էր, ով քիչ առաջ իր հետ էր ու հրաժեշտ էր տվել՝ ասելով, թե տուն է գնում… Բայց, փաստորեն, մորաքրոջ տուն գնալու փոխարեն Արթուրը մտել էր Րաֆֆիենց տուն…

Մանրամասն՝ 1in.am-ում։



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (2018-10-16)
Դիտումներ: 21 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar