RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Սեքս ուղեցույց

Լաց Ինտիմ մերձեցումից հետո. Ինչո՞ւ են որոշ կանայք լաց լինում այդ պահին
 
 
loading...

 

Սեռահարաբերվելուց հետո լացելու երևույթները կարող են տեղի ունենալ թե՛ դրական, թե՛ բացասական առումով:

Դրական առումով հաճախ նկատվում են շատ զգայուն և միաժամանակ թույլ, անկայուն նյարդային համակարգ ունեցող կանանց  պարագայում: Դա բացատրվում է զգացումների այն պոռթկամբ, որը տեղի է ունենում օրգազմի ժամանակ: Ֆիզիոլոգիական առումով տեղի ունենում հետևյալը. հաճելի էմոցիաների հետևանքով արյան մեջ արտադրվում է երջանկության հորմոնը` սերոտոնինը, որի չափից շատ քանակի արդյունքում լավ տրամադրությունը կարող է վերածվել սթրեսի: Արցունքները կարծես թե օգնում են կնոջը  ազատվել հորմոնի ավելցուկից: Այնպես որ, ոչ մի դեպքում պետք չէ զսպել արցունքները, քանի որ խելացի և հմուտ տղամարդը անմիջապես կհասկանա, թե ինչ մեծ երջանկություն են արտահայտում այդ արցունքները:

Բացասական առումով սեռական հարաբերությունից հետո լացելու անզուսպ պահանջը  նկատվում է սեռական մերձեցման ժամանակ լարվածության մեջ է ընկնող և խիստ դիսկոմֆորտի զգացում ապրող կանաց պարագայում: Նման դեպքում հարաբերությունից հետո կուտակված և չբավարարված բացասական էմոցիաները մեծ ճնշման տակ դուրս են գալիս լացի տեսքով: Սովորաբար, այս վիճակի գերին են դառնում այն կանայք, ովքեր այցյալում ենթարկվել են սեռական բռնության և սեքսը կապում են ապրած հոգեբանական սթրեսի, ամոթի, մեղքի, պատժի ու կորստի զգացման հետ:

Քիչ չեն այն դեպքերը, երբ կանայք սկսում են լացել սեռական հարաբերությունից հետո, քանի որ ենթադրաբար կարծում են, որ այդ կենակցումը վերջինն է, և իրենք կմնան միայնակ: Այդիսկ պատճառով լքվածի կարգավիճակում չհայտվելու միտումից դրդված՝ շտապում են խզել կապերը՝ որպես  հոգեբանական պաշտպանական քայլ:

Սեքսապաթոլոգ՝ Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (2018-11-21)
Դիտումներ: 16 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar