RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Նա և Նե - Բազմազան

Կրասնոյարսկում 3 տարեկան երեխան թլպատումից հետո մահացել է
 
 
loading...

 

ՌԴ Կրասնոյարսկ քաղաքի քննչական մարմինները քննում են երեք տարեկան երեխայի մահվան դեպքը, որը մահացել էր տնային պայմաններում վիրաբուժական պրոցեդուրա անելուց հետո։

Քննչական կոմիտեից հայտնել են, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել հունվարի 6-ին։ Նախնական տեղեկություններով՝ երեխայի 31-ամյա մայրը պայմանավորվել էր ծանոթ վիրաբույժի հետ այն մասին, որ նա թլպատի որդուն։ Բժիշկը ցավազրկող էր ներարկել, որից հետո կատարել վիրահատությունը։ «Դրանից հետո երեխայի վիճակը վատացել էր։ Մայրը փորձել էր ինքնուրույն օգնել նրան դեղերով, սակայն տղան մահացել էր»,– ասված է հաղորդագրության մեջ։

Երեխայի մահվան փաստով  հարուցվել է քրեական գործ։ 28-ամյա վիրաբույժի ինքնությունը պարզվել է, նրան արդեն հարցաքննել են։

Թլպատումը տղաների մոտ սեռական օրգանի գլխիկից թլիպի հեռացման վիրահատություն է, որը բնորոշ է արեւելյան մշակույթներին, գերազանցապես տարածված է մուսուլմանների եւ հրեաների մոտ։ Գիտնականները կարծում են, որ տղամարդկանց թլպատումը 60 տոկոսով նվազեցնում է ՄԻԱՎ–ի ռիսկը։ Սակայն վերջին տարիներին շատ երկրներում այդ վիրահատությունը արգելելու միտում է նկատվում։

NEWS.am Medicine
 



 



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Նա և Նե - Բազմազան | Ավելացրեց: erkusov.com (2018-10-13)
Դիտումներ: 41 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar