RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Առաջին սեքս, կուսություն

Կուսության «պատահական» կորուստ. սեքսոլոգի մեկնաբանությունը
 
 
loading...

 

LadyNews-ի ընթերցողներից մեկը հարց է ուղարկել, թե արդյոք հնարավոր է կուսության կորուստ սպորտով զբաղվելու ժամանակ ծանր ֆիզիկական վարժությունից, մասնավորապես՝ շպագատից:

Առանց սեռական հարաբերության կուսության կորստի հնարավորությունների մասին LN-ի հարցերին պատասխանեց սեքսապաթոլոգ, Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի սեքսոլոգիայի կլինիկայի բժիշկ Նարինե Ներսիսյանը:

«Շատ են տալիս այդ հարցը՝ հնարավոր է արդյոք պատահաբար կորցնել կուսությունը՝ ցատկելուց, ծառ բարձրանալուց, լողանալիս եւ այլն... Կուսաթաղանթը լավ պաշտպանված է: Այն կորցնելու համար պետք է հեշտոցային ուժեղ հրում լինի: Նման սպորտաձեւ կարծեմ չկա, որով զբաղվելիս պինդ մարմնի՝ հեշտոց մտնելու հավանականություն լինի»,- պարզաբանեց սեքսապաթոլոգը:

Նրա խոսքով՝ հեշտոց տանող «դուռը»՝ կուսաթաղանթը, սակայն, կարող է պատռվել առանց սեռական հարաբերությունների: «Նման դեպքերը սովորաբար ինքնաբավարարման հետեւանք են լինում, երբ կոշտ առարկ են փորձում մտցնել հեշտոց: Կուսաթաղանթը բավականին առաձգական է: Անգամ երբ կույսերը տամպոններ են օգտագործում, իրականում մեծ չէ հավանականությունը, որ այն կպատռվի», - նշեց Նարինե Ներսիսյանը:



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Առաջին սեքս, կուսություն | Ավելացրեց: erkusov.com (2018-10-02)
Դիտումներ: 13 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar