RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Քրեական

Կոտայքում 34-ամյա տղամարդը, սաունայում զվարճանալուց հետո տուն վերադառնալով, դաժան ծեծի է ենթարկել կնոջը
 
 
loading...

 

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ստեփանյանի նախագահությամբ ավարտվել է Տիգրան Բ.-ի գործի դատական քննությունը:

34-ամյա Տիգրանը մեղադրվում էր իր 33-ամյա կնոջը ծեծելու համար:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հոկտեմբերի 3-ին, գիշերվա ժամը 2-ին ամուսինները վիճել են իրենց բնակարանում, և Տիգրանը ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել կնոջը՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ՝ կապտուկներ:

Կինը ամուսնու հետ վիճել ու ամուսնու կողմից ծեծվել է այն պատճառով, որ ամուսինը ընկերների հետ գնացել էր… շոգեբաղնիք…

Տիգրան Բ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  118 հոդվածով:

Ընդհանուր իրավասության դատարանում Տիգրան Բ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Տուժող կինը դատարան չի ներկայացել, դատական նիստին ներկա է եղել նրա ներկայացուցիչը, ով չի առարկել արագացված ընթացակարգ կիրառելու դեմ, միաժամանակ հայտնել է, որ կինը Տիգրանի հետ հաշտվելու ցանկություն չունի:

Տիգրան Բ.-ն մեղավոր է ճանաչվել կնոջը ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով, ու դատապարտվել է 100 հազար դրամ տուգանքի:



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (2018-10-09)
Դիտումներ: 25 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar