RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Քրեական

Կարենն իր կնոջը պարտադրել է խմբակային Ինտիմ մերձեցում՝ սպառնալով զրկել մայրական իրավունքից
 
 
loading...

 

«Փաստինֆոն» գրում է. «Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել՝ սեփական կնոջը սեռական շահագործման ենթարկելու, խմբակային սեքս պարտադրելու համար։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Կարենը (անունը փոխված է) կնոջն ստիպել է իր հետ միասին սեռական հարաբերություն ունենալ այլ տղամարդու հետ` պատճառաբանելով, թե դրանով կինն իրեն ոչ միայն գերհաճույք կպատճառի, այլև կապացուցի, որ սիրում է իրեն: Բացի այդ, անծանոթ տղամարդն այդ ամենի դիմաց նաև վճարելու է: Շուրջ երկու ամիս համոզելուց հետո կինը համաձայնել է:

2010 թվականին Երևան քաղաքի Զաքյան փողոցում գործող հյուրանոցում նրանք հանդիպել են ինտերնետային կայքի միջոցով ծանոթացած ոմն Ակայի հետ, ով Կարենին 20 000 դրամ գումար է տվել: Դրանից հետո, երբ կինը հայտարարել է, որ այլևս նման բանի չի մասնակցի, ամուսինը սպառնացել է, թե տեղի ունեցածի մասին լուրեր կտարածի ինտերնետում և կզրկի կնոջը մայրական իրավունքից: Սպառնալով ու ծեծելով կնոջը` ամուսինը 2010 թվականի վերջերից մինչև 2013 թվականի հունիս ամիսը նրան շուրջ 20 անգամ ենթարկել է սեռական շահագործման:

odnoklassniki.ru և знакомства@mail.ru կայքերում ծանոթանալով մի քանի տղամարդկանց հետ` վերջիններիս զույգերի մասնակցությամբ սեռական հարաբերություններ են ունեցել նրանց հետ, իսկ ստացած գումարներն ամուսինը ծախսել է իր ցանկությամբ: Դատարանում կինը պատմել է, որ ամուսնության հենց առաջին տարում ամուսինը, ինտերնետային պոռնկագրական կայքեր այցելությունների արդյունքում, իրեն խմբակային սեռական հարաբերությունների առաջարկություններ է արել:

Մի անգամ էլ այգում զբոսնելիս իրենք հանդիպել են անծանոթ մի տղամարդու: Ամուսինն ասել է, որ նրա հետ պայմանավորվել է սեռական հարաբերություններ ունենալու շուրջ և սեղմելով իր ձեռքը՝ ստիպել է լռել: Հետո միասին գարեջուր են խմել, գնացել Զաքյանի փողոցի վրա գտնվող հյուրանոցը: Մյուս անգամ նույնը կրկնվել է Ավան Առինջում գտնվող մի համալիրում, որտեղ ինքն ստիպված կատարել է ինչպես ամուսնու, այնպես էլ՝ անծանոթ տղամարդու տարբեր տեսակի սեքսուալ ցանկությունները:

Հանդիպումից հետո Կարենն ստացել է 25.000 ՀՀ դրամ գումար: Հետո եղել են այլ տղամարդիկ ու զույգեր: Օրինակ` Գոքոր և Նառա անուններով զույգի հետ առաջին ինտիմ հարաբերության համար Կարենը գումար է վերցրել, սակայն դրանից հետո համարում էին որպես փոխադարձ հաճույք, թեև Գոքորը Միքայելին 3-5 000 դրամի չափով գումար էր տալիս` ձեռքի ծախսի համար»:

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում:










Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (2018-09-20)
Դիտումներ: 11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0