RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Քրեական

Կապանի հյուրանոցներից մեկում հայ մարմնավաճառ կանայք իրանցի տղամարդկանց հանդիպել են 10-15 հազար դրամով
 
 
loading...

 

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Նոնա Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ:

46-ամյա Նոնա Հ.-ին մեղադրանք էր առաջադրվել պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Ըստ մեղադրանքի՝   2017 թվականի հուլիսից մինչև սեպտեմբերի 14-ը, աշխատելով «Ամադա» հյուրանոցնում որպես մատուցողուհի՝ նա հեռախոսազանգերի միջոցով պարբերաբար հյուրանոց է հրավիրել մարմնավաճառուհիներ Անահիտին, Տաթևիկին, Գոհարին, ովքեր հյուրանոցի առաջին հարկում գտնվող հյուրասենյակներում 10-ից  15 հազար դրամի դիմաց հայ և պարսիկ հաճախորդների հետ ունեցել են սեռական հարաբերություններ, իսկ Նոնա Հ.-ն գույքային օգուտ է ստացել նրանցից:

Ընդհանուր իրավասության դատարանում Նոնա Հ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է:

Դատարանը հաշվի է առել, որ 2015 թվականի դեկտեմբերին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Նոնա Հ.-ն դատապարտվել է խարդախության եղանակով ուրիշի գույք հափշտակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, դատապարտվել է 2 տարի ազատազրկման: Նրա նկատմամբ պայմանական դատապարտություն էր կիրառվել, սահմանվել էր 1 տարի փորձաշրջան:

Վերահսկողությունը նրա նկատմամբ սկսվել էր 2016 թվականի սեպտեմբերի 13-ին և ավարտվել էր  2017 թվականի սեպտեմբերի 13-ին:

Պոռնկությանը նպաստելու հանցավոր արարքը, ըստ դատական ակտի, Նոնա Հ.-ն կատարել է փորձաշրջանում գտնվելու ընթացքում, հետևաբար պատժի պայմանականորեն չկիրառելը  ենթակա է վերացման, պայմանականորեն չկրված պատիժը լրիվ կամ մասնակիորեն ենթակա է գումարման նոր դատական ակտով նշանակվող պատժաչափին:

Դատարանը հաշվի է առել, որ Նոնա Հ.-ին մեղսագրված արարքը ընդգրկված է հասարակական կարգի ու բարոյականության դեմ ուղղված հանցագործությունների գլխում, դասվում է ծանր հանցագործությունների շարքին:

Ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է դիտվել հանցագործությունների կատարման ռեցիդիվը…

Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալը վատառողջ է, նրա խնամքին է վատառողջ մայրը:

Ընդհանուր իրավասության դատարանը Նոնա Հ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, դատապարտել է  3 տարի ազատազրկման: Այս պատժին մասնակիորեն գումարվել է նախորդ դատական ակտով սահմանված պատժից 3 ամիսը, վերջնական պատիժ է սահմանվել 3 տարի 3 ամիս իրական ազատազրկումը՝ առանց որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (2018-11-21)
Դիտումներ: 40 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar