RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Հարցեր սեքսոլոգին (կանայք)

Կանանց անկյուն․ Վտանգավո՞ր է, երբ հասարակական վայրերում տղամարդը ինտիմ օրգանների հատվածով հպվում է անծանոթ կանանց
 
 
loading...

 

Հարց

Հասարակական տրանսպորտում նկատեցի, որ մի տղամարդ ինտիմ օրգանների հատվածով հպվում էր անծանոթ կնոջը և սեռական շարժումներ կատարում. ի՞նչ երևույթ է սա, արդյո՞ք վտանգավոր է:




Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսապաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.

Այս երևույթը կոչվում է ֆրոտտերիզմ՝ (ֆրանս. frotter – շփել, քսել ) հիմնականում տղամարդկանց շրջանում հանդիպող պարաֆիլիա է (հոգեսեռական օրիենտացիայի խանգարման տեսակ), երբ տղամարդը ստանում է սեռական գրգռվածություն և բավականություն հասարական տրանսպորտում, մարդաշատ վայրերում հպվելով, սեղմվելով անծանոթ կանանց: Ֆրոտտերիստը այդ պահին ապրում է սեքսուալ բավականություն՝ սեղմվելով կնոջը, բայց երբեմն դա կարող է աննկատ մնալ: Նրանք լիարժեք ինտեգրված չեն հասարակությանը, մշտապես գիտակցում են իրենց սեքսուալ և սոցիալական առումով ոչ ադեկվատ լինելը: Ինչպես շատ պարաֆիլիաներին, այնպես էլ այս պարագայում ախտածագման մեխանիզմները վերջնականորեն պարզաբանված չեն, ուստի բուժման մեթոդները սահմանափակվում են միայն փսիխոթերապիայի տարբեր տեսակների կիրառմամբ:

Աղբյուրը։




Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հարցեր սեքսոլոգին (կանայք) | Ավելացրեց: erkusov.com (2018-10-02)
Դիտումներ: 31 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0