RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Նա և Նե - Բազմազան

Կանացի ինտիմ հագուստները առաջ և հիմա. 100 տարվա էվոլյուցիան
 
 
loading...

 

Վերջին դարում կնոջ զգեստապահարանում հագուստի ամենահետաքրքիր մասը, կարելի է ասել, ենթարկվել է հեղափոխության: Այն, ինչ նախկինում կանայք կրել են հագուստի տակից, այժմ կարող է ծառայել որպես հագուստ և ոճ:

Կորսետները, որոնք կանայք կրել են դեռևս 1900-ական թվականներին, բժիշկների քննադատությանն են արժանացել այն պարզ պատճառով, որ դրանք սեղմել են կնոջ իրանը, սակայն, ինչպես ասում են, գեղեցկությունը զոհեր է պահանջում և այսօր էլ դրանք ակտուալ են:

1910-ական թվականներին փոքրի-ինչ ավելի բացվածքով ներքնազգեստները կրել են կուրտիզանուհիները:

1920-ական թվականներին, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներով պայմանավորված, կանայք կրել են ավելի հարմարավետ ներքնազգեստ: Նորաձև են դառնում կրծկալներն ու «կամբինացիանները», քանի որ լայն տարածում են գտնում զգեստները, որոնք կորսետներ կրելու անհրաժեշտություն չեն առաջացնում:

1930 թվականին ներքնազգեստը ձեռք է բերում ժամանակակից տեսք և հագնելու համար ավելի հեշտ ու թեթև է դառնում:

1940-ին կնոջ ներքնազգեստը բաղկացած է լինում կրծկալից, վարտիքից և փոքրիկ շրջազգեստից: Պատերազմական տարիներին կանայք իրենց երևակայելու ժամանակ չեն ունեցել:

1950-ականներին Քրիստիան Դիորը ներքնազգեստի նոր ոճ է ներկայացնում՝ վերադառնալով կորսետներին՝ բարակ իրան, փարթամ կուրծքն ու կլոր կոնքեր: Իսկ կրծկալները կոնաձև տեսք են ստանում, ինչն այդ տարիներին համարվել է ավելի գրավիչ:

1960-ականներին կրծկալի կոնաձև լինելը փոփոխության է ենթարկվում: Դերասանուհի Բրիջիտ Բարդոն առաջիններից է ով այդ փոփոխությունը ներկայացրել է:

1970-ականներին՝ որպես սեքսուալ հեղափոխություն՝ Մերի Կուանտ ստեղծել է փոքրիկ վարտիքներ, որոնք եղել են պարզ հասարակ, միևնույն ժամանակ որևէ ձևով չճնշող:

1980-ականներին ժանյակի և մետաքսի համադրությունը նորաձև է դառնում ոչ միայն սև գույնի մեջ այլև այլ գույներով:

Իսկ ահա 1990-ականներին ներքնազգեստը երևակայելու սահմաններ չի թողնում, ավելի պահանջված ե դառնում ժանյակավոր ու կիսաթափանցիկ գործվածքները:

Իսկ ահա մեր օրերում՝ կանացի ներքնազգեստի հետ ոչ մի հեղափոխություն տեղի չի ունենում՝ այն ինչ մինչ այդ ստեղծվել է հասցվել է կատարելության:




Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Նա և Նե - Բազմազան | Ավելացրեց: erkusov.com (2018-11-10)
Դիտումներ: 29 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar