RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Քրեական

«Իսլամական պետության» առաջնորդը բռնաբարել եւ կտտանքների է ենթարկել ամերիկացի գերուհուն
 
 
loading...

 

 

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին պարբերաբար բռնաբարել եւ կտտանքների է ենթարկել գերեվարված ամերիկուհի Կայլա Մյուլլերին, ով զոհվել է 2015թ.-ի փետրվարին,-հաղորդում է Euronews-ը:

Այդ մասին ամերիկյան լրատվամիջոցներին պատմել են Կայլայի ծնողները: Նրանք պնդում են, որ Ալ-Բաղդադին աղջկան բռնաբարել եւ կտտանքների է ենթարկել «Իսլամական պետության» բարձրաստիճան հրամանատարներից մեկի բնակարանում: Ամերիկյան հետախուզությունը հաստատել է այդ տեղեկատվությունը:

 

 

Արիզոնա նահանգի Պրեսկոտ քաղաքի բնակչուհի Կայլա Մյուլլերին ահաբեկիչները գերեվարել են 2013թ.-ի օգոստոսին սիրիական Հալեպ քաղաքում, որտեղ նա կամավորական հիմունքներով աշխատում էր բարեգործական կազմակերպություններից մեկում:

Ահաբեկիչները նրան ազատ արձակելու համար պահանջում էին 5 մլն. եվրո: Մյուլլերը զոհվել է Ռաքքա քաղաքում:

Աղբյուր՝ Euronews



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (2018-09-05)
Դիտումներ: 8 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0