RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Սեքս ուղեցույց

Ինտիմ մերձեցումն ու ձեր մասնագիտության կապը
 
 
loading...

 

Սեքսոլոգների համոզմունքն է, թե մարդու սեքսուալությունն ու խառնվածքը զգալիորեն կապված են այն գործի հետ, որը նա ընտրում է ողջ կյանքի համար: Մարդը գիտակցաբար է մասնագիտություն ընտրում, իսկ ընտրության վրա ազդում են անձնական հետաքրքրությունները, բնավորության առանձնահատկությունները և հակվածությունները: Հետևաբար, կարելի է պնդել, որ ճիշտ տեղին է «Ասա ինձ քո մասնագիտությունը, և ես կասեմ` ինչպիսի մարդ ես դու»: Ավելին` ինչպիսի մարդ ես դու անկողնում:

Բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանն իր հոդվածում ներկայացնում է որոշ մանսագիտություններ և նրանց սեքսի հանդեպ ընկալումներն ու վերլուծում, թե ինչպիսին են օրինակ՝  քաղաքական-հասարակական գործիչները կամ արտիստները անկողնում:

Քաղաքական և հասարակական գործիչ

Այն մարդիկ, ովքեր այստեսակ գործունեությամբ են զբաղվում, կարողանում են դուր գալ, տպավորություն թողնել և նրանց համար դժվար չէ գրավել կանանց ուշադրությունն ու համակրանքը: Սեքսի ժամանակ այս ոլորտի տղամարդիկ զգայուն են, ակտիվ, բայց հիմնականում գործում են «ոչ թե որակ, այլ քանակ» սկզբունքով: Նրանց սեքսը հիշեցնում է նախընտրական քարոզարշավ. «մինչև»-ը խոստումնալից է, իսկ «հետո»-ն` հիասթափեցնող:

Երգիչ, դերասան

Այս մասնագիտությունները, սովորաբար, ընտրում են այնպիսի տղամարդիկ, որոնք սեքսում չեն վախենում համարձակ փորձարկումներից, իսկ հանգիստ և սահմանափակ կյանքը հաստատ նրանց համար չէ: Նրանց հիմնական սկզբունքն է` «Տղամարդը սիրում է աչքերով» արտահայտությունը: Ընդ որում, խոսքը ոչ միայն զուգընկերուհու արտաքին տեսքի մասին է: Դերասան տղամարդը սիրում է, երբ սեքսը գեղեցիկ ընթացք է ունենում և ճաշակով կազմակերպված լինում: Նմանատիպ տղամարդու ննջարանի բաղկացուցիչ մասն է հայելին: Այն օգնում է սեքսի ժամանակ ստանալ ոչ միայն ֆիզիկական, այլև էսթետիկ հաճույք:

Ձեռներեց (բիզնեսմեն)

Բիզնեսը, ինչպես հայտնի է, թույլ նյարդեր ունեցողների համար չէ: Դաժանությունն ու վճռականությունը, որոնք այս ոլորտի տղամարդիկ ստիպված են լինում դրսևորել բիզնեսում գոյատևելու համար, հաճախ արտացոլվում են նաև նրանց սեքսուալ վարքագծի մեջ: Մի դեպքում տղամարդը շարունակում է հետևել ավանդական սովորույթին և իշխում է սիրային մենամարտում, իսկ մյուս դեպքում տղամարդը նախաձեռնությունը տալիս է զուգընկերուհուն: Նրա կրքերի սահմանները սկսվում են «հեծյալուհու» դիրքից և ավարտվում սադոմազոխիստական խաղերով: Նրա բիզնեսի ծաղկումը, որքան էլ ցավալի է, կարող է վկայել ոչ այնքան բարձր սեքսուալ պահանջների մասին: Բիզնեսմեն տղամարդը աշխատում է գիշեր-ցերեկ` մոռանալով մարդկային սովորական ուրախությունների մասին, որոնցից մեկը սեքսն է: Ահա այսպես, աննկատ ու աստիճաբար ինտիմ կյանքը մղվում է երկրորդ պլան, իսկ արմատացած սխալը հետագայում չափազանց դժվար է լինում ուղղել:

Համակարգչային մասնագետ

Այս մասնագետների սեքսուալ վարքագծի առանձնահատկությունները պայմանավորված են մարմնի երկու մասով` ինչով մտածում են և ինչի վրա նստում են: Գաղտնիք չէ, որ «համակարգչային հանճարները» առանձնանում են իրենց ճկուն մտածելակերպով: Նրանց հատուկ է համակարգված դատողությունը, որոշակի ալգորիթմի հետևելու սովորությունը: Եվ հենց այդ` սեքսուալության առումով անտեղի և ավելորդ մտածկոտությունն էլ նրանց հաճախ դարձնում է ձանձրալի զուգընկեր:

Ի դեպ, հենց այդ պատճառով էլ նրանցից շատերը նախընտրում են վիրտուալ, ոչինչ չպարտավորեցնող հարաբերություններ և նույնիսկ` նման սեքս: Նստակյաց կենսակերպը, որը կարող է դառնալ պրոստատիտի, սեքսուալ ցանկության նվազման և այլ տհաճ երևույթների պատճառ, ժամանակի ընթացքում անգթորեն դժգունացնում է նրանց սեքսուալ կյանքը:

Զինվորական

Այն մարդուն, ով սովոր է ենթարկվել հրամանների և ողջ կյանքն անցկացնել զինվորական քայլերգի ռիթմով, դժվար թե որևէ հնարամտություն ու անակնկալ գործողություններ բնորոշ լինեն: Իհարկե, դա չի նշանակում, որ նման տղամարդու հետ սեքսն անպայման անհետաքրքիր կլինի, բայց անկրկնելի քնքշանքներ և նուրբ սեքսուալ խաղեր նույնպես պետք չէ սպասել:

Շատ զինվորականներ ուսադիրի ամեն մի աստղի հետ ձեռք են բերում նաև չափազանց ընգգծված ինքնագոհունակություն և սեքսուալ ունակությունների գերարժեքավարում: «Պարոն հրամանատարի» հետ հայտնվելով անկողնում` կինը կարող է նկատել, որ երկրորդական, շատ դեպքերում` ենթակայի դեր է կատարում, ինչը փոխհատուցվում է կնոջ համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքներով` զինվորականի սեքսուալ դիմացկունությամբ և ֆիզիկական լավ պատրաստվածությամբ:



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (2018-10-10)
Դիտումներ: 28 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar