RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Սեքս ուղեցույց

Ինտիմ մերձեցման բուժիչ հատկությունները, որոնց մասին շատերը չգիտեն
 
 
loading...

 

Սեքսը լիովին բնական երևույթ է, որը ոչ միայն հաճույք է պատճառում, այլ նաև շատ օգտակար է: Մեծ Բրիտանիայի Բելֆաստ քաղաքի Թագուհու համալսարանի գիտնականներն անցկացրել են հետազոտություն, որի ժամանակ նրանք բացահայտել են, որ գոյություն ունի «բնական» կախվածություն կանոնավոր սեքսի ու առողջության մեջ:

Այսպիսով, փորձենք հասկանալ, թե ինչով կարող է օգտակար լինել օրգանիզմի համար շաբաթական մի քանի անգամ սեքսով զբաղվելը:

1. Բարելավում է հոտառությունը

Սեքսով զբաղվելուց հետո մարդու օրգանիզմում բարձրանում է պրոլակտին հորմոնի քանակությունը, որը ստիպում է ուղեղին հոտառության կենտրոնում կուտակել նեյրոններ:


2. Նվազում է սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունը.

Գիտնականները պարզել են, որ այն տղամարդկանց մոտ, ովքեր շաբաթական գոնե 3 անգամ զբաղվում են սեքսով, ապա նրանց մոտ 2 անգամ կրճատվում է կաթվածի (ինսուլտի) ու ինֆարկտի առաջացման հավանականությունը:

 



3. Քաշի նվազում ու ինքնազգացողության բարելավում

Սեքսը դա ֆիզիկական վարժություն է, որի ժամանակ այրվում է 200 կկալ: Ավելին, սեքսի ժամանակ աշխատում են մարմնի գրեթե բոլոր հատվածները, որը և փոխարինում է մարզասրահի: Սեքսով զբաղվելու դեպքում օրգանիզմում միաժամանակ բարձրանում է տեստոստերոնի մակարդակն ու ամրանում են մկաներն ու ոսկորները:


4. Նվազում է դեպրեսիան

Սեքսով կանոնավոր զբաղվելը նվազեցնում է դեպրեսիայի մակարդակը: Դա բացատրվում է նրանով, որ սեքսով զբաղվելու ժամանակ արտադրվում է պրոստոգլանդին հորմոն, որը կանխում է դեպրեսիայի առաջացումը:

 



5. Սեքսը որպես ցավազրկող

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ օրգազմի ժամանակ մարդ ստանում է վիթխարի քանակությամբ հաճույք: Այդ շրջանում օկսիտոցին ու էնդորֆին հորմոնների մակարդակը կտրուկ բարձրանում է: Հենց այդ հորմոներն էլ «բթացնում» են ցավը:


6. Նվազում է մրսածության հիվանդությունների քանակությունը

Ապացուցված է, որ մարդիկ, ովքեր շաբաթական 2 անգամից ոչ քիչ զբաղվում են սեքսով, նրանց մոտ իմունոգլոբինի մակարդակը 30 %-ով բարձր է այն մարդկանցից, ովքեր ավելի քիչ են զբաղվում սեքսով: Իմունոգլոբինը ամրապնդում է իմունիտետն ու պաշտպանում է օրգանիզմը մրսածությունից:

 



7. Բարելավում է միզապարկի վիճակը

Սեքսի ժամանակ օրգանիզմը յուրովի մարզվում է, որն էլ դրական է ազդում միզապարկի վրա:


8. Բարելավում է ատամների վիճակը

Դա կարող է մի փոքր «ծիծաղելի» թվալ, սակայն հիգիենայի կանոնները պահանջում են ատամները մաքրել սեքսից առաջ ու հետո, դրանով իսկ բարելավվում ու պահպանվում է ատամների առողջ վիճակը:


9. Բարելավում է մարմնի ու դեմքի մաշկի առողջական վիճակը

Սեռական հասունացման շրջանում աղջիկների ու տղաների մոտ նկատվում է հորմոնալ փոփոխություն: Տարիքի հետ զուգահեռ կորյակներն ու մի շարք այլ մաշկի հետ կապված խնդիրներ աստիճանաբար սկսում են անցնել, քանի որ երիտասարդները սկսում են զբաղվել սեքսով:

 



10. Շագանակագեղձի առողջությունը

Եթե տղամարդը գեղեցիկ ու ցանկալի կնոջը տեսնելիս չի կարողանում նրա հետ սեռական կապի մեջ մտնել, ապա նա մնում է չբավարարված: Եթե նման իրավիճակը կրում է շարունակական բնույթ, ապա կարող է առաջանալ շագանակագեղձի բորբոքում ու էրեկցիայի երկարատև խանգարումներ: Այդ պատճառով հարկավոր է կանոնավոր կերպով բավարարել սեռական ցանկությունները:


11. Առողջ հոգեկան

Հաճախակի ամուր տղամարդիկ ու կանայք իրենց այդքան էլ ադեկվատ չեն պահում: Սեքսի բացակայությունը կարող է հանգեցնել հոգեկան խանգարման, քանի որ մարդու օրգանիզմը նախատեսված է ակտիվ սեռական կյանքի համար: Առանց սեքսի օրգանիզմը չի ստանում իրեն անհրաժեշտ հորմոններն ու նյութերը, որոնք էլ և հանգեցնում են էնդոկրին «խափանման»:



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (2018-10-17)
Դիտումներ: 79 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar