RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Սեքս ուղեցույց

Ինքնաբավարարումը վտանգավո՞ր է
 
 
loading...

 

Հարց.

Ինքնաբավարարումը վտանգավո՞ր է, ի՞նչ հետևանքներ այն կարող է ունենալ:

Պատասխան.

Ոչ, ինքնաբավարարումը վտանգավոր չէ:

Ինքնաբավարարումը (մաստուրբացիան) սեփական սեռական օրգաններին ձեռք տալու միջոցով սեքսուալ գրգռվածություն և հաճույք ստանալն է՝ սովորաբար այն հասցնելով օրգազմի (սեքսուալ հաճույքի գագաթնակետի): Սովորաբար դա արվում է հպվելով, շոյելով կամ մերսելով առնանդամը կամ ծլիկը, այնքան, մինչև օրգազմի հասցվի:

Բացի նրանից, որ այն դուրեկան է, ինքնաբավարարումը նաև լավ միջոց է հանդարտեցնելու սեքսուալ էներգիան, որը կուտակվում է ժամանակի ընթացքում, հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր սեռական զուգընկեր չունեն, կամ որոնք զուգընկերոջ/զուգընկերուհու հետ սեքսով չեն զբաղվում: Ինքնաբավարարումը նաև ապահով սեռական այլընտրանք է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են խուսափել հղիությունից և սեռավարակի վտանգներից:
Նախկինում այն համարվում էր այլասերվածություն և հոգեկան հիվանդության նշան, որոշ մշակույթներում և կրոններում ինքնաբավարարումն արգելված է, կամ նույնիսկ պիտակավորված է որպես մեղք: Այդ պատճառով դա կարող է մեղքի և ամոթի զգացում առաջացնել: Սակայն ներկայումս ինքնաբավարարումը համարվում է նորմալ, առողջ սեռական գործողություն, որը հաճելի է, բավարարող, ընդունելի և ապահով: Դա սեռական հաճույք ստանալու մեկ այլ տարբերակ է և այն կարելի է անել ամբողջ կյանքի ընթացքում:

Ընդհանրապես, բժշկական ասպարեզը ինքնաբավարարումը համարում է սեքսուալության արտահայտման բնական և անվնաս ձև թե’ կանանց (աղջիկների) և թե’ տղամարդկանց համար: Դրանից ոչ ոք ֆիզիկական վնասներ չի ստանում, և ընդհանրապես, մարմնին ոչ մի վտանգավոր բան չի պատահում: Ինքնաբավարարմամբ կարելի է զբաղվել չափավոր` ամբողջ կյանքի ընթացքում, որպես նորմալ սեռական կյանքի մի մաս:

Որոշ մասնագետներ առաջարկում են, որ ինքնաբավարարումը փաստացիորեն կարող է լավացնել սեռական առողջությունն ու հարաբերությունները: Ինքնաբավարարման միջոցով քո սեփական մարմինն ուսումնասիրելով` կարող ես հասկանալ, թե ինչն է քեզ դուր գալիս և այդ մասին կարող ես կիսվել զուգընկերոջդ հետ: Որոշ զուգընկերներ փոխադարձաբար են ինքնաբավարարվում, որպեսզի ավելի բավարարիչ սեռական հարաբերությունների նոր ձևեր հայտնագործեն և իրենց ինտիմ հարաբերություններին նոր շունչ հաղորդեն:

Նյութը՝ http://www.webmd.com/

 



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (2018-09-02)
Դիտումներ: 41 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0