RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ)

Ինչպես խթանել տղամարդկանց պտղաբերությունը բնական միջոցներով
 
 
loading...

 

Զույգերի բեղմնավորման ձախողման պատճառներից կարող է լինել սերմնահեղուկի  քիչ քանակությունը, դանդաղ շարժը։ Այս բաղադրիչները կարող են օգնել բարելավել սերմնահեղուկի  որակը և օգնել բեղմնավորմանը։

Բանան

Բանանը պարունակում է էնզիմներ,  A, B1 և C վիտամիններ։ Այս վիտամինները խթանում են սերմնահեղուկի  արտադրությունն ու վերականգնում դրանց  կարողությունը։

Սև  շոկոլադ

Սև շոկոլադը պարունակում է Լ-արգինին կոչվող ակտիվ բաղադրիչ, որը խթանում է սպերմայի քանակը։

Սխտոր

Սխտորը հարուստ է ալիցինով, որը բարելավում է արյան շրջանառությունը։ Այս պրոցեսն օգնում է նաև սեռական օրգաններում արյան շրջանառությանը, որն էլ ամրացնում է սերմնահեղուկը։

Նուռ

Նուռը հարուստ է հակաօքսիդանտներով, որը նվազեցնում է սերմնահեղուկի  վնասման հավանականությունը։ Նուռի կանոնավոր օգտագործումը հանգեցնում է օրգանիզմում ազատ ռադիկալների վերացմանն ու բարձրացնում է սերմնահեղուկի կարողությունը։

Ընկույզ

Ընկույզը ևս հարուստ է արգինինով, որը խթանում է սերմնահեղուկի ծավալն ու արտադրությունը։ Այն հարուստ է օմեգա-3 ճարպային թթուներով, որոնք բարելավում են սեռական օրգանում արյան շրջանառությունը։ 

Սպանախ

Սպանախը հարուստ է ֆոլաթթվով, ինչը մեծացնում է սերմնահեղուկի ծավալը, ինչպես նաև շարժունակությունը։

Ձու

Ձուն խթանում է պտղաբերությունը և մեծացնում սերմնահեղուկի ծավալը։ Ձուն հարուստ  է վիտամին E-ով, հակաօքսիդանտներով, որոնք բջիջները պաշտպանում են ազատ ռադիկալներից։

Դդմի սերմ

Դդմի սերմերը զգալի ազդեցություն են ունենում սերմնահեղուկի ծավալի վրա։ Այն հարուստ է օմեգա-3 ճարպային թթուներով, որոնք կարգավորում են արյան շրջանառությունը։ 

Ջուր

Շատ ջուր խմելը ևս օգնում է օրգանիզմին խթանել սերմնահեղուկի քանակը, ինչպես նաև մեծացնում է սերմնահեղուկի ֆունկցիոնալությունն ու շարժումը։

Այն տղամարդիկ, ովքեր ցանկանում են խթանել իրենց պտղաբերությունը պետք է խուսափեն ակլոհոլից, ծխախոտից, տապակած սնունդից, չափից ավել սուրճից, տաք վաննաներից, սաունաներից ու ջակուզիներից։

Առողջ ապրելակերպն ու ճիշտ սննդակարգը որոշ ժամանակ անց էականորեն կբարելավեն իրավիճակը։



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ) | Ավելացրեց: erkusov.com (2018-09-04)
Դիտումներ: 16 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0