RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Սեքս ուղեցույց

Ինչպես նոր շունչ տալ ձեր «անկողնային» կյանքին
 
 
loading...

 

Կանոնավոր սեռական կյանքի օգուտները բոլորին են հայտնի. այն թույլ է տալիս ամրացնել իմունային համակարգը, նվազեցնել զարկերակային ճնշումն ու ազատվել դեպրեսիաներից:

Սակայն շատ հաճախ զույգերը լարված առօրյայում սեռական ցանկության պակաս են զգում: Մասնագետներն առանձնացրել են խորհուրդներ, որոնք կօգնեն խթանել սեռական ցանկությունը:
Սպորտով զբաղվելն օգնում է բարելավել նաև սեռական կյանքը: Ամենօրյա մարզանքների մեջ ցանկալի է ընդգրկել այնպիսի վարժություններ, որոնք մարզում են գոտկային ու ոտքերի մկանները: Ամենօր 20-ից 30 րոպե մարզվելու շնորհիվ Դուք կկարողանաք բարելավել օրգանիզմում արյան շրջանառությունը, ընդհանուր ինքնազգացողությունը, որն էլ իր հետ կբերի նաև սեռական ցանկության ավելացման:

Սեռական առողջության ու ցանկության խթանիչներ են սեխի սերմերը, ընկույզն ու նուշը: Դրանց բաղադրության մեջ կա մեծ քանակությամբ արգինին՝ ամինաթթու, որն առավել ինտենսիվ է դարձնում արյան հոսքը դեպի սեռական օրգաններ: Սեռական ցանկության բնական խթանիչներ են նաև ցինկ պարունակող մթերքները՝ ծովամթերքը, միսը, ճակնդեղը:

Շատ հաճախ սեռական ցանկությունը վերանում է երկար տարիներ համատեղ ապրող զույգերի մոտ: Մասնագետները սեռական կյանքը կարգավորելու համար նման դեպքերում խորհուրդ են տալիս ժամանակավորապես զսպվածություն ցուցաբերել: Մասնագետների կարծիքով դա նույն ազդեցությունն է ունենում, ինչպես եթե փոքր երեխային արգելես վերցնել սեղանի վրա դրված կոնֆետը:

Փորձե՛ք փոխել այն միջավայրը, որը սովորաբար ծառայում է ֆիզիկական սիրո համար: Զգացողությունները սրելու համար ամբողջովին անջատե՛ք լույսը: Հինգ զգայարաններից մեկն անջատելը մեխանիկորեն սրում է մյուսները: Իսկ խավարում տարվող սիրախաղն օգնում է կենտրոնանալ միայն զգացողությունների վրա:

Եվ, ի վերջո, արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ ծխելը նվազեցնում է լիբիդոն: Սեռական ցանկությունը խթանելու համար հրաժարվե՛ք ծխախոտից: Ապացուցված է՝ նիկոտինը դանդաղեցնում է արյան շրջանառությունը, հատկապես արյան հոսքը դեպի սեռական օրգաններ:



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (2018-11-10)
Դիտումներ: 54 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar