RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Նա և Նե - Բազմազան

Ինչպես հպվելով սիրախաղալ առանց այն ակնհայտ դարձնելու. սիրային խորհրդատու
 
 
loading...

 

Սիրախաղային հպումը գրգռիչ և ինտիմ է, միևնույն ժամանակ այն անվնաս է և թեթև: Բացահայտեք, թե ինչպես հպվելով սիրախաղալ և հասկացեք սիրախաղի մարմնի լեզուն հենց այստեղ: Հեշտ չէ սիրախաղալը, մանավանդ երբ բավական ժամանակ չունեք առանձին լինելու ձեր հավանած տղայի հետ:

Բայց կարող եք ձեր զգացմունքը նրան տեղ հասցնել սիրախաղային հպման միջոցով և ամենակարևորը՝ առանց չափազանցնելու:

Սովորեք առանց բառերի, հպման միջոցով սիրախաղ անելու գաղտնիքներն այստեղ:

Սիրախաղային հպման գաղտնիքը

Երբևէ զգացե՞լ եք, թե ինչպես է ձեր մեջքով դող անցնում, երբ մի  բարետես տղա ձեր թևին է կպչում առանց որևէ հատուկ պատճառի:

Իմացեք, որ միայն դուք չեք, որ այդպես եք զգում: : Անսպասելի հպումը կարող է տաք և հաճելի լինել ցանկացած մարդու համար, և այն հոյակապ ձև է ցույց տալու համար, որ մտքինդ մի քիչ ավելին է,, քան «ուղղակի ընկերներ» լինելը:

Ինչպես սիրախաղ անել հպվելով

Խոսակցության ընթացքում աղջկա կողմից հպված տղան իրենից անկախ ֆիզիկական կապ է զգում նրա նկատմամբ, ինչպես և աղջիկը դող է զգում, երբ տղան նրա մեջքի ներքևի մասը անսպասելիորեն թեթևակի շոյում է զրույցի ընթացքում:

Դա բնական է ստացվում, այնպես չէ՞:

Ձեզ հետ էլ երևի պատահել է, որ ձանձրալի քնաբեր խոսակցության ընթացքում հանկարծ ձեր զրուցակիցը անսպասելի բռնել է ձեր ձեռքը և ինչ որ բան հարցրել, ու դուք ձեր «քնից» միանգամից զարթնել եք:

Եվ դա այն պատճառով չէ, որ զգացվել(կամ հուզվել) եք ձանձրալի պատմությունից, այլ այն, որ հանկարծակի տաքացել եք ձեր այդ ընկերոջ հանդեպ մի պահ, և գիտակցել, որ ձեր զրուցակիցը հակառակ սեռի ներկայացուցիչ է:

Եվ հենց այդ պահին, մի պահ միայն, ձեռք բռնելուց բացի մի քիչ ավելին անելու մտքեր են հայտնվել ձեր գլխում: Այո, այո… Գիտեմ, որ զգացել եք: Եվ պետք չէ’ հակաճառել: Եվ զարմանալին այստեղ այն է, որ դա բոլորի հետ է պատահում: Կապ չունի, թե ինչ աստիճանի բարետես կամ հմայիչ եք: Բայց դե իհարկե, եթե հպումը մի քիչ երկար տևի, դա կարող է տարօրինակ և տհաճ լինել:

Ինչու՞ ենք գրգռվում սիրախաղային հպումից

Այսպիսով, ինչու՞ է դա տեղի ունենում: Ինչու՞ ենք (թեկուզ և մի պահ) հանկարծակի ֆիզիկապես հրապուրվում այս ընկերոջով, ուղղակի անսպասելի հասարակ հպումի՞ց:

Դե գիտեք, այս ամենը մեր գլխում է: Մեր միտքն այնպես է ծրագրավորված, որ մարդկային հպումը մեր մեջ դրական զգացմունքներ է առաջացնում: Եվ այն մեծ դեր է խաղում նրա մեջ, թե ով է դառնում մեր հրապուրանքի առարկան:

Սա նշանակում է, որ կարող ես ուղղակի հպվել հակառակ սեռի ներկայացուցչի և հրապուրել շատ ավելի արագ, քան եթե ուրիշ միջոցներ օգտագործես:

Հպման իմաստը մարդկանց մեջ շատ զգայուն է մեր այժմյան հասարակության պատճառով: Երբ ինչ որ մեկը, որին դու ճանաչում ես որպես «ընկեր», անսպասելի ձեռքդ բռնում է, դու անակնկալի ես գալիս: Ե՞րբ է վերջին անգամ հակառակ սեռի ներկայացուցիչը սիրախաղային ձևով քեզ հպվել: Հաստատ չես մոռացել այդ մարդուն չէ՞: Այն փաստը, որ այդքան հեշտ հիշում ես նրան, ցույց է տալիս սիրախաղային հպման ուժը:

Հպման միջոցով սիրախաղի իսկական արվեստը

Անսպասելի հպման միջոցով սիրախաղալը չի նշանակում ճանկել և բեռնել զրուցակցին: Դա մի ճկուն արվեստ է մարդուն դեպի քեզ ավելի մոտեցնելու համար: Սիրախաղի այս ձևը հեշտ չէ, քանի որ վտանգ կա, որ քեզ կատվիկի տեղ դնելու փոխարեն կարող են թեթևամիտ աղջկա տեղ դնեն:

Որոշ մարդիկ անընդհատ են հպվում, ինչը դժվարացնում է սիրախաղի նշաններ տեսնելը: Այդ իսկ պատճառով ամեն ինչ փորձեք չափի մեջ անել և ձեր հավանած տղան կդառնա ձերը:



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Նա և Նե - Բազմազան | Ավելացրեց: erkusov.com (2018-11-13)
Դիտումներ: 27 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar