RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Առաջին սեքս, կուսություն

Ինչպե՞ս ստուգել կուսությունը
 
 
loading...

 

Հարց.

Ինչպե՞ս կարելի է ստուգել, արդյոք ես կույս եմ թե ոչ:

Պատասխան.

Աղջկա` կույս լինելը ստուգելու միակ ձևը հեշտոցն ուսումնասիրելն է, որպեսզի հասկացվի արդյոք կուսաթաղանթը պատռված է, թե ոչ: Հիմնականում հեշտոցներն ունենում են կուսաթաղանթ: Կուսաթաղանթը դա մի բարակ թաղանթ է, որը ծածկում է հեշտոցի մուտքը:

Որոշ մշակույթներում դեռևս ընդունված է աղջկան կույս համարել, եթե սեռական ակտի ժամանակ լինում է արյունահոսություն կուսաթաղանթի պատռվելու արդյունքում: Սակայն պետք է տեղեկացված լինել, որ կուսաթաղանթը ժամանակի ընթացքում կարող է ինքնուրույն պատռվել, երբ մարմինը աճում և զարգանում է առանց աղջկա իմացության: Դրա պատճառ կարող են հանդիսանալ նաև սպորտով զբաղվելը և հեծանիվ քշելը: Որոշ աղջիկներ ի ծնե ընդհանրապես չունեն կուսաթաղանթ: Որոշ կուսաթաղանթներ այնքան էլաստիկ են, որ ընդհանրապես չեն պատռվում, այլ սեռական ակտի ժամանակ ուղղակի ձգվում են, իսկ որոշներն էլ իրենք իրենց քայքայվում և վերանում են տարիների ընթացքում:

Տարածված է նաև այն հանգամանքը, որ շատ աղջիկների մոտ առաջին անգամ սեքսով զբաղվելիս թեև կուսաթաղանթը պատռվում է, սակայն ոչ մի արյունահոսություն տեղի չի ունենում:





Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Առաջին սեքս, կուսություն | Ավելացրեց: erkusov.com (2018-11-10)
Դիտումներ: 78 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar