RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Հարցեր սեքսոլոգին (կանայք)

Ինչպե՞ս կարելի է իմանալ, թե դաշտանային ցիկլի որ օրերն են համարվում ապահով` չհղիանալու համար
 
 
loading...

 Teenslive

Աղջկա օրգանիզմում յուրաքանչյուր ամիս զարգանում է 1 ձվաբջիջ, որն ունակ է բեղմնավորման: Ձվազատման ժամանակ այն անջատվում է ձվարանից և գրեթե 2 օր պահպանում է կենսունակությունը: Այսինքն՝ բեղմնավորման հավանականությունը հենց այդ օրերին է մեծ:

28-օրյա դաշտանային ցիկլի պարագայում «վտանգավոր» են համարվում 10-17-րդ օրերը: 1-9-րդ և 18-28-րդ օրերը համարվում են «անվտանգ», քանի որ հղիանալու հավանականությունը այդ օրերին բավականին ցածր է: Ցանկացած տևողությամբ դաշտանային ցիկլի պարագայում ձվազատումը տեղի է ունենում դաշտանից մոտավորապես 2 շաբաթ առաջ (ոչ թե ցիկլի մեջտեղում): «Վտանգավոր» են ձվազատումից առաջ և հետո ընկած 5 օրերը:

Այդուհանդերձ, օրերի հաշվարկն ու «վտանգավոր» օրերի ընթացքում սեռական հարաբերություններից ձեռնպահ մնալը հղիության կանխման երաշխիք չէ: Այս մեթոդը կիրառելի չէ անկանոն ցիկլ ունեցող աղջիկների համար: Բացի այդ, այս մեթոդով հնարավոր չէ պաշտպանվել սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից և ՄԻԱՎ-ից:



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հարցեր սեքսոլոգին (կանայք) | Ավելացրեց: erkusov.com (2018-08-27)
Դիտումներ: 48 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar