RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Հարցեր սեքսոլոգին (կանայք)

Ինչու՞ է որոշ կանանց մոտ հակումը Ինտիմ մերձեցման հանդեպ «հանգած»
 
 
loading...

 

Ինքնավստահության պակասն ու մշտական սթրեսները կանացի լիբիդոյի անկման գլխավոր պատճառներն են: Ամուսնությունից և երեխայի ծննդից հետո կանանց մեծ մասը կորցնում է նախկին կազմվածքը և իրեն պակաս գրավիչ համարում: Տղամարդը համատեղ կյանքի այդ փուլում պետք է օգնի կնոջը` վերագտնել ինքնավստահությունը: Պետք է ամեն առիթ օգտագործել կնոջը ասելու համար, թե որքան սեքսուալ ու գրավիչ է նա Ձեզ համար:

Կարևոր է իմանալ, որ այն կանայք, որոնք օրվա մեջ 30 րոպե զբաղվում են ֆիզիկական ակտիվությամբ, առավել մեծ սեքսուալ ցանկություն և գրավչություն են ունենում: Եթե Ձեր զուգընկերուհին քիչ է շարժվում, առաջարկե՛ք նրան համատեղ զբոսանքներ կամ միասին հաճախե՛ք ֆիթնես ակումբ:

Կնոջ սեռական սառնության հաջորդ պատճառը կարող է լինել դեղորայքը: Գրեթե բոլոր դեղամիջոցներն ունեն կողմնակի ազդեցություն: Հակադեպրեսանտներն ու այլ դեղամիջոցներն իրենց ազդեցությունն են ունենում կնոջ սեռական ակտիվության վրա: Հայտնի է նաև, որ ճնշումը կարգավորող դեղամիջոցներն ուղղակի սպանում են լիբիդոն: Եթե կասկածներ ունեք, որ զուգընկերուհու սեռական ցանկության վրա կարող է ազդել կոնկրետ դեղամիջոցը, ապա խորհրդակցե՛ք բժշկի հետ:

Ի վերջո, եթե չեք կարող ինքնուրույն գլուխ հանել, թե ուր է կորել սեռական ցանկությունը, մի՛ խուսափեք միասին այցելել բժիշկ-սեքսոլոգի: Մասնագետը կտա ճիշտ հոգեբանական ախտորոշում և ձեզ կօգնի կառուցել ներդաշնակ հարաբերություններ:



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հարցեր սեքսոլոգին (կանայք) | Ավելացրեց: erkusov.com (2018-11-10)
Դիտումներ: 52 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar