RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Սեքս ուղեցույց

Ինչ է պետք անել չպաշտպանված Ինտիմ մերձեցումից հետո
 
 
loading...

 

Ցանկացած չպաշտպանված սեռական գործողությունը սեռական վարակով վարակվելու վտանգ է պարունակում, որը ժամանակին բուժման բացակայության դեպքում կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը եւ նույնիսկ անպտղության հանգեցնել: 

Սեռաբանների խոսքով, շատ վտանգավոր են նոր սերնդի վիրուսային վարակները` քլամիդիոզները, ուրեապլազմոսները եւ այլն: Քանի որ այսօրվա դրությամբ աշխարհում չկան այնպիսի դեղամիջոցներ, որոնք վիրուսներ են սպանում, այդ վարակներով վարակումը կանխարգելելն անհամեմատ ավելի հեշտ է, քան բուժումը: 

Ի՞նչ է պետք անել չպաշտպանված սեռական ակտից հետո 

Սեռաբան Սեւադա Հակոբյանը խորհուրդ է տալիս չպաշտպանված սեռական ակտից մի քանի օր անց անալիզներ հանձնել առավել տարածված սեռական վարակների հայտնաբերման նպատակով, նույնիսկ եթե Դուք ոչ մի ախտանիշ չունեք: Միաժամանակ ցանկալի է ոչ միայն քսուք հանձնել, այլեւ արյան անալիզ դրանում հակամարմինների առկայության վերաբերյալ: 

Դրական պատասխանի դեպքում ցանկալի է բուժումը հնարավորինս արագ սկսել: Շատ կարեւոր է բուժումը մինչեւ վերջ հասցնել եւ դրանից հետո համոզվել, որ վարակը հաղթահարվել է, հակառակ դեպքում կիսատ թողած բուժումը կարող է հանգեցնել բուժման դեմ կայուն բակտերիաների շտամմների եւ վիրուսների ի հայտ գալու:  

Որոշ վարակներ կարող են անմիջապես ի հայտ չգալ անալիզներում եւ հաջողությամբ   «թաքնվել» մինչեւ 6 ամիս: Այդ պատճառով, եթե  բժշկի մոտ որեւէ կասկած առաջանա, անհրաժեշտ է անալիզները նորից հանձնել որոշ ժամանակ անց, իսկ մինչ այդ ծայրաստիճան զգույշ լինել եւ միշտ պաշտպանվել սեքսի ընթացքում: 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (2018-09-03)
Դիտումներ: 25 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0