RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Հարցեր սեքսոլոգին (կանայք)

Իմ սեռական օրգանի տեսքը նորմա՞լ է
 
 
loading...

 

Հարց.

Երբեմն ես անհանգստանում եմ, թե ինչ տեսք ունեմ «այնտեղ»: Ինձ դուր չի գալիս իմ սեռական օրգանի տեսքը և ինձ թվում է, թե իմ զուգընկերը կզզվի՝ տեսնելով այն: Ինչպե՞ս կարելի է իմանալ, արդյոք իմ սեռական օրգանը նորմալ տեսք ունի թե ոչ:

Պատասխան.

Շատ աղջիկների մոտ կա այս անհանգստությունը: Նրանց դուր չի գալիս իրենց սեռական օրգանների տեսքը: Սակայն ամբողջ հարցը նրանում է, որ յուրաքանչյուր աղջկա սեռական օրգան տարբերվում է մյուսներից: Եթե դու նայես սեռական օրգանների նկարներ, ապա կտեսնես, որ բոլոր սեռական օրգանները տարբեր են և սեռական օրգանների տեսքի հարցում «նորմալ» կամ «ճիշտ ու սխալ» գոյություն չունի:

Քանի որ բազմաթիվ այլ սեռական օրգաններ տեսնելու հնարավորություն աղջիկները չունեն, քո սեռական օրգանի տեսքը մյուսների հետ համեմատելը դժվար է: Բոլոր սեռական օրգանները տարբեր տեսք ունեն, այնպես ինչպես դեմքը կամ մարմնի այլ մասերը յուրաքանչյուր մարդու մոտ տարբեր են, նույնն էլ վերաբերում է սեռական օրգանին: Քո սեռական օրգանի տեսքն իմանալու միջոցներից մեկը քեզ հարմար ու գաղտնի վայրում ինքդ քո սեռական օրգանը հայելու միջով զննելն է:

Այնպես, ինչպես քո ժպիտը, քո աչքերը, քո ձեռքերը կամ մարմնիդ որևէ այլ մաս, սեռական օրգանիդ տեսքը նույնպես անհատական է: Քո զուգընկերը քեզ սիրում է այնպիսին, ինպիսին որ կաս և հնարավոր է, որ նա էլ նույն վախն ունի իր սեռական օրգանի մասին: Զրուցիր նրա հետ:



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հարցեր սեքսոլոգին (կանայք) | Ավելացրեց: erkusov.com (2018-11-11)
Դիտումներ: 73 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar