RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Սեքսի տեսակներ

Ի՞նչ է օրալ Ինտիմ մերձեցումը
 
 
loading...

 

Հարց.

Ի՞նչ է օրալ սեքսը, և ինչպե՞ս են այն անում: Դա իրոք սե՞քս է համարվում:

Պատասխան.

Օրալ սեքսն այն է, երբ զույգից մեկն օգտագործում է իր բերանը, որպեսզի սեքսուալ ձևով գրգռի մյուսի սեռական օրգանները: Աղջկա հետ օրալ սեքսով զբաղվելը սովորաբար նշանակում է նրա սեռական օրգանի արտաքին մասերը լիզելը կամ ծծելը: Այն նաև անվանում են կունիլինգուս: Տղայի հետ օրալ սեքսով զբաղվելը նշանակում է լիզել կամ ծծել նրա առնանդամը: Դա նաև անվանում են մինետ (ֆրանսերեն բառով):

Օրալ սեքսով զբաղվելու «ճիշտ» կամ «սխալ» ձև չկա, քանի որ տարբեր մարդկանց տարբեր բաներ են դուր գալիս: Յուրաքանչյուր անձի համար օրալ սեքսի յուրահատուկ մանրուքներ պետք է հետազոտվեն զույգերից յուրաքանչյուրի կողմից: Պետք է օգտագործել վառ երևակայությունն ու անկեղծ զրույցներ անցկացնել այդ թեմայով: Դա նշանակում է, որ դու պետք է փորձես տարբեր բաներ ու հարցնես զուգընկերոջդ, թե ինչն է նրան դուր գալիս կամ դուր չի գալիս:

Օրալ սեքսը կարող է ապահովել ֆիզիկական հաճույք և օրգազմ, հետևաբար այն սեքսուալ գործողություն է: Որոշ մարդիկ համարում են, որ օրալ սեքսը շատ ինտիմ է և նշանակում է, որ զուգընկերները պետք է իրար հետ շատ մտերիմ լինեն: Մյուսները դա ավելի քիչ ինտիմ են համարում, քան հեշտոցային ներթափանցումը: Յուրաքանչյուր անձ ինքը պետք է որոշի, թե սեքսուալ որ գործողության համար ինչ արժեքներ ունի: Ամենակարևոր բանն այն է, որ ինքդ քեզ չխաբես ու անես միայն այն, ինչը քեզ դուր է գալիս:

Կարևոր է իմանալ ցանկացած սեքսուալ գործողության հետ կապված բոլոր պոտենցիալ վտանգների մասին: Սեռավարակները կարող են տարածվել, եթե զուգընկերները չեն պաշտպանվում օրալ սեքսով զբաղվելիս: Որոշ մարդկանց դուր է գալիս այն միտքը, որ իրենց զուգընկերը իրենց բերանի մեջ է սերմնաժայթքում, կամ երբ իրենք կուլ են տալիս իրենց զուգընկերոջ հեշտոցի արտադրությունը, մինչդեռ մյուսները այդ մտքից սրտխառնոց են ունենում: Բայց սեռական հեղուկներից ցանկացածը, լինի դա տղայի նախա-օրգազմիկ հեղուկը, սերմնահեղուկը, թե աղջկա հեշտոցի արտադրությունը, երբ մտնում է մյուսի օրգանիզմ բերանի կամ այլ ուղիների միջոցով, վտանգ կա, որ սեռավարակ կտարածվի, եթե զուգընկերներից մեկն ունի սեռական հիվանդություն: Դժվար է իմանալ, թե արդյոք զուգընկերդ սեռական հիվանդություն ունի, թե ոչ: Երբեմն մարդիկ սեռական հիվանդություն են ունենում և նույնիսկ իրենք էլ այդ մասին չեն իմանում: Օրալ սեքսով զբաղվելիս սեռավարակով վարակվել կանխելու ձևերից մեկն է օգտագործել որևէ լատեքսային միջոց` պահպանակ կամ բերանի պահպանակ:

Ռիսկերը հաշվի առնելով՝ հավասարապես կարևոր է հաշվի առնել քո սեփական տրամադրվածությունը որևէ գործողության առումով: Դու ինքդ պետք է որոշես, թե ինչն է քեզ համար նորմալ, և երբեք թույլ չտաս, որ զուգընկերդ քեզ համոզի անել այն, ինչը չես ուզում անել: Երբեք չպետք է որևէ ճնշում զգաս սեքսուալ իրավիճակում ինչ որ բան անելու հարցում: Եթե դու հարմար ու ապահով չես զգում քեզ, ապա գործողությունը քեզ համար հաճելի չի լինի, ինչպես նաև հավանաբար զուգընկերոջդ համար նույնպես տհաճ կլինի:



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սեքսի տեսակներ | Ավելացրեց: erkusov.com (2018-11-10)
Դիտումներ: 46 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar