RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Քրեական

Հրազդանում կինը զուգարանում տղա երեխա է ծննդաբերել, թողել է զուգարանակոնքի մեջ՝ մինչև երեխայի մահանալը. սարսափելի դեպքերից
 
 
loading...

 

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ստեփանյանի նախագահությամբ ավարտվել է Լենա Մ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

2017 թվականի մայիսի15-ին, ժամը 15-ն անց 10-ի սահմաններում Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի 10-րդ հասցեում գտնվող՝ Կոտայքի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի դիմացի կանաչապատ հատվածում՝ խոտերի վրա, թղթե արկղի մեջ՝ պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված՝ հայտնաբերվել է նորածին երեխայի դի:

Օրեր անց՝ մայիսի 23-ին, ոստիկանության բաժին բերման է ենթարկվել Հրազդանի 40-ամյա բնակչուհի Լենան:

Վերջինս խոստովանական ցուցմունք է տվել, որ 2017 թվականի մայիսի 11-ի առավոտյան իր բնակարանի լողասենյակում առանց բժշկական միջամտության ծննդաբերել է արական սեռի երեխա, ով առաջին ճիչն արձակել ու… մահացել է…

Նույն օրն ինքը նորածնի դին փաթեթավորել է պալիէթիլենային տոպրակով, դրել է թղթե արկղի մեջ, տեղափոխել է Շահումյան փողոցին հարակից անտառային կանաչապատ տարածք, դրել է խոտերի մեջ ու հեռացել է:

Լենան ամուսնալուծված է, նրա խնամքին 2 անչափահաս երեխաներ կան:

Նախաքննական մարմինը Լենա Մ.-ին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 106 հոդվածով՝ մոր կողմից նորածին երեխայի սպանությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի մայիսի 11-ին, ժամը 10-ի սահմաններում Լենա Մ.-ն իր բնակարանի լոգարանի զուգարանակոնքին նստած՝ առանց բժշկական միջամտության ու որևէ մեկի օգնության ծննդաբերել է արական սեռի երեխա:

Երեխան ճչացել է, մայրը համոզված է եղել, որ երեխան ողջ է: Սակայն երեխային կյանքից զրկելու դիտավորությամբ՝ ծննդաբերությունից անմիջապես հետո գտնվելով խիստ հուզմունքի ու տրավմատիկ վիճակում, Լենան նորածնին մեկ ժամից ավելի անօգնական, առանց խնամքի ու կերակրելու թողել է լոգարանի զուգարանակոնքի մեջ: Նորածինը մեխանիկական շնչահեղձության՝ շնչառական ուղիները օտար մարմիններով՝ հեղուկով, այդ թվում և՝ պտղաջրերով փակվելու հետևանքով մահացել է:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (2018-11-21)
Դիտումներ: 37 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar