RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Քրեական

Հայ երիտասարդը կենակցել է մորեղբոր անչափահաս աղջկա հետ, ապա ստիպել է գողանալ տատիկի ոսկյա զարդերը
 
 
loading...

 

Ռուսաստանի Դաշնությունից վերադարձած Արմեն Պետրոսյանը սկզբում մորեղբոր աղջկան` անչափահաս Ալլային, վերաբերվում էր քրոջ պես, սակայն կարճ ժամանակ անց զգացմունքներ են առաջացել քրոջ նկատմամբ և մի օր Արմենն առաջարկել է  գնալ զբոսնելու: Համաձայն անչափահասի բացատրության, Հաղթանակ կամուրջի տակ հաց են կերել, որից  հետո Արմենի առաջարկով կանեփ է ծխել, ապա եղբայրը, իր կամքին հակառակ հանել է, շորերը և իր հետ սեռական հարաբերություն ունեցել։

Պատմությունը այսքանով չի ավարտվել: Կատարվածից հետո Արմեն Պետրոսյանն Ալլայից գումար է պահանջել` համոզելով, թե միասին Գերմանիա կմեկնեն։ Ալլան պատասխանել է, որ ինքը գումար չունի։ Արմեն Պետրոսյանն առաջարկել է գողանալ իր տատի ոսկեղենը։ Եվ ահա, Արմենի բազմաթիվ պնդումներից հետո, Ալլան առանց որևէ մեկին ասելու, գաղտնի կարի մեքենայի մեջից գողացել է իր տատիկի պահած ոսկեղենը՝ մոտավորապես 4000 ԱՄՆ դոլարի արժողության, այն տարել և թիվ 160 դպրոցի հետնամասում հանձնել է Արմեն Պետրոսյանին։ 2 օր անց Արմենն իրեն ասել է, որ ոսկեղենը վաճառել է 60.000 ՀՀ դրամով։ Ալլան չի հասկացել, որ եղբայրն իրեն խաբել է։

Տեսնելով տատիկի ծանր հոգեբանական վիճակը` Ալլան հանդիպել է Արմենին, նրանից պահանջել է վերադարձնել ոսկեղենը, սակայն Արմենը պատասխանել է, որ ոսկեղենի գնորդն այստեղ չէ, իրեն առաջարկել է ուրիշ ընկեր գտնել, սպառնացել է, որ կատարվածի մասին որևէ մեկին պատմելու դեպքում իր համար շատ վատ կլինի:  Աղջիկը անգամ մտածել է ինքնասպանություն գործել, նամակ է գրել տատիկին, բայց հետագայում հրաժարվել է այդ մտքից: Կատարվածից հետո Արմեն Պետրոսյանը փախել է Հայաստանից:

Դատական տեղեկատուի հաղորդմամբ, հետախուզման արդյունքում Ռուսաստանի Դաշնությունից հայտնաբերված և Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Արմեն Պետրոսյանը անազատության մեջ կանցկացնի 3 տարի, կփոխհատուցի նաև տատիկի ոսկյա զարդերի գումարը` 1.450.000  դրամ, ինչպես նաև հետախուզման ընթացքում պետությանը պատճառված վնասը:

Աղբյուրը:



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (2018-09-27)
Դիտումներ: 34 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar