RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Քրեական

Հայ առաջին սերիական մարդասպանը, որին գնդակահարեցին Խրուշչովի հրամանով
 
 
loading...

 

Սերիական մարդասպաններ են կոչում այն մարդկանց, ովքեր իրականցրել են երեք և ավելի քրեական սպանություն առանձին ժամանակահատվածներում։ Սերիական մարդասպանների մոտիվացիան կարող է լինել սեփական այլասերված հակումների պաթոլոգիկ բավարարումը։ Բազմաթիվ սերիական մարդասպաններ սեռական ակտ են ունենում իրենց զոհերի հետ։

 «Սերիական մարդասպան» տերմինը ի հայ է եկել 19-րդ դարի վերջին և առաջին անգամ գործածվել է Հենրի Հովարդ Հոլմսին բնորոշելու համար, ով համարվում է առաջին սերիական մարդասպանը։ 

Մասնագետները պնդում են, որ սերիական մարդասպանների հակումները կազմավորվում են դեռ վաղ մանկությունից։ Ամենաշատ սերիական մարդասպանները եղել են ԱՄՆ-ում են։

 Ռուսաստանում սերիական մարդասպանների դեմ մինչև 1998 թվականը հարուցվել էր ընդամենը 20-27 քրեական գործ, սակայն 2002 թվականին այն հասավ 205-ի սահմանները, իսկ 2003-ին 350-ի։

Հովհաննես Իոնեսյանի մասին

Ինչպես իր բլոգում նշում է լրագրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը 1964 թ. փետրվարին գրող Գուրգեն Մահարին Երևանից նամակ է գրում Մոսկվա` իր ընկեր Մկրտիչ Արմենին: Ընդարձակ նամակի վերջում Մահարին հարցնում է. «Այդ Իոնեսյանի մասին ի՞նչ գիտես»: Ո՞վ էր Իոնեսյանը, որի անձը հանկարծ սկսել էր հետաքրքրել հայ գրողներին, ո՞վ էր այդ մարդը, ում մասին Երևանում խոսում էին, թե խայտառակել էր մեր ժողովրդին: 

Վլադիմիր Իոնեսյանը ծնունդով Թիֆլիսցի էր, ծնվել էր հայկական ընտանիքում: Ավարտել էր տեղի պետական կոնսերվատորիան, աշխատանքի էր անցել թատրոնում, սակայն շուտով նրան դատապարտում են զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով: Պատիժը կրելուց հետո փորձում է կարգավորել իր կյանքը` ամուսնանում է և որդի ունենում: 

Բայց հայտնվում է վատ շրջապատում ու կրկին դատվում, այս անգամ` կողոպուտի համար: Կինը վերջին ճիգերն է գործադրում` նրան հանցավոր միջավայրից հեռու պահելու համար. ստիպում է տեղափոխվել մեկ այլ քաղաք: 

Իոնեսյանը մեկնում է Օրենբուրգ և աշխատանքի անցնում երաժշտական կոմեդիայի թատրոնում: Եվ այն ժամանակ, երբ թվում էր, թե կյանքը վերջապես բնական հուն է ընկել, հանկարծ նրա կյանքում հայտնվում է մի կին, որը կտրկանապես փոխում է Հովհաննես Իոնեսյանի կյանքը։ Այդ կնոջ անունը Ալևտինա Դմիտրևնա էր, ով նույն թատրոնում աշխատում էր որպես պարուհի։ Իոնեսյանը լքում է իր ընտանիքը և Դմիտրևնայի հետ մեկնում Մոսկվա` խոստանալով նրան հանրաճանաչ դերասանուհու կարիերա: Իր խոստումն ու սեփական հնարավորություններն առավել ծանրակշիռ ներկայացնելու համար Իոնեսյանն աղջկան ասում է, թե ինքը ոչ թե երաժիշտ է, այլ Պետական ավտանգության ծառայության` ՊԱԿ-ի աշխատակից, ով գործի բերումով տեղից տեղ է մեկնում, զանազան հանձնարարություներ կատարում` հանուն հայրենիքի անվտանգության և օժտված է մեծ կապերով ու արտոնություններով:

 Հենց այստեղ էլ Իոնեսյանը սկսում է իր քրեական սպանությունների ուղին։

Իոնեսյանի առաջին զոհը Մոսկվայի Բալթյան փողոցում բնակվող 12-ամյա Կոստանտին Սոբոլևն էր: 1963 թ. դեկտեմբերի 20-ին Հովհաննես Իոնեսյանը ներկայանլով որպես Մոսգազի աշխատակից մուտք գործեց բնակարան, որտեղ երեխան միայնակ էր ու սպանեց նրան կացինով:

 Սպանվածի բնակարանից վերցրեց մի սրվակ օծանելիք և ծովափնյա ակնոց: Դրանից անմիջապես հետո Իոնեսյանն իր սիրուհու հետ մեկնեց Իվանովո քաղաք, որտեղ ևս մի քանի սարսափելի սպանություններ գործեց: 

Նրա հաջորդ զոհը կրկին երեխա էր 12-ամյա Միխայիլ Կուլեշևին։ Սերիական մարդասպանը զոհի տնից որպես հիշատակ տարավ գրիչ ու փոխառության թղթեր, իսկ նույն քաղաի Հոկտեմբերյան փողոցում որոշ ժամանակ անց կացնահարեց 74-ամյա մի կնոջ և իր հետ վերցներ 70 կոպեկ և ձեռքի լապտերիկը:

Պարզ երեևում էր, որ մարդասպանը սովորական հանցագործ չէ ում նպատակը հեշտ ու հանցավոր ճանապարհով գումար ձեռք բերելն է։ Մարդապսնաը հաճույք էր ստանում մարդկանց կյանք խլելուց և որպես իր հաղթանակի նշան զոհերից վերցնում ինչ-որ մի հիշատակ։

Այդ տարիներին իշխանություններն այնքան էին շտապում ազատվել Իոնեսյանից, որ նույնիսկ հարկ չհամարեցին պարզել նրա արարքների իրական դրդապատճառները: Քրեական գործում և այլ փաստաթղթերում իբրև շարժառիթ նշվեց կողոպուտը, մինչդեռ դա բոլորովին համոզիչ չէր: Բանն այն է, որ շատ անգամներ Իոնեսյանը հանցագործության վայրից համարյա ոչինչ չէր վերցրել` առանձին դեպքերում բավարարվելով սոսկ աննշան, էժանագին իրերով, որոնք հետո նվիրում էր իր սիրուհուն: Որոշ հոգեբաններ ավելի ուշ ուսումնասիրելով Իոնեսյանի վարքը և նրա գործողությունների բնույթը, հանգեցին այն եզրակացությանը, որ նրա համար հանցագործությունն առավելապես եղել է ինքնահաստատման միջոց, համընդհանուր ճանաչում ձեռք բերելու ուղի։

Մի քանի օր անց նույն քաղաքում նա հարձակվեց 15-ամյա Գալինա Պետրոպավլովսկու վրա` կացնի 9 հարված հասցնելով նրան: Բնակարանից տարավ թաշկինակ և 90 ռուբլի: Աղջիկը հրաշքով կենդանի մնաց ու կարողացավ իրավապահաներին նկարագրել հանցագործի արտաքին տվհալները: Իսկ Իոնեսյանը նույն գիշեր արդեն հեռացել էր Իվանովոյից և ճանապարհվել Մոսկվա: 

Օրը ցերեկով տեղի ունեցած այս սարսափելի սպանությունները սթափցրին իրավապահներին և ԽՍՀՄ ամենալուրջ օպերատիվ աշխատակիցներն անցան գործի։ Ասում են, որ անգամ անձամբ Նիկիտա Խրուշչովն է հետևել այս դեպքերին և հատուկ հրահան տվել հայտնաբերելու հանցագործին։

Իսկ այդ ընթացքում Իոնեսյանը շարունակում է իր սերիական մարդասպանությունները։ Վերջիվվերջո ոստիկաններին հաջողվում է գտնել Իոնեսյանին և նրան դատապարտում են գնդակահարության։

Մի հետաքրքիր հանգամանք ևս, կար մի ամրագրված կարծիք, որ խորհրդային հասարակարգում սերիական մարդասպաններ չեն կարող լինեն, այդ իսկ պատճառով իշխանություններն ամեն ինչ արեցին, որ սառի հասարակական արձագանքը և շուտափույն փակեն այս հրեշավոր դեպքերի էջը։

Ավելի մանրամասն կարող եք կարդալ Հովիկ Չարխչյանի բլոգում։



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (2018-11-21)
Դիտումներ: 39 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar