RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Քրեական

Հայ աղջկան հայերը Դուբայում ենթարկել են սեռական շահագործման
 
 
loading...

 

Հայաստանի ոստիկանությունը բացահայտել է արտերկրում հայ մի աղջկա սեռական շահագործման ենթարկելու փաստը:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Ստեփանավանի եւ Թալինի բաժինների ծառայողների իրականացրած օպերատիվ միջոցառումների արդյունքում հուլիսի 13-ին պարզվել է, որ 1960 թ. ծնված Ծովիկ Ա.-ն 2007 թ. օգոստոսին նախնական համաձայնության գալով ԱՄԷ Դուբայ քաղաքում գտնվող, 1963 թ. ծնված Նելլի Ն.-ի (գտնվում է հետախուզման մեջ ՀՀ քր. օր-ի 132-պ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով) հետ, ՀՀ-ում հավաքագրել եւ սեռական շահագործման նպատակով խաբեությամբ վերջինիս մոտ է ուղարկել 1978 թ. ծնված Սուսաննա Դ.-ին:  

Վերջինս Նելլի Ն.-ի կողմից Դուբայ քաղաքում շուրջ 20 օր ենթարկվել է սեռական շահագործման: Պարզվել է նաեւ, որ 2008 թ. փետրվարին, ՀՀ վերադառնալուց հետո, Սուսաննա Դ.-ին խաբեությամբ հավաքագրել եւ նորից Դուբայ է տեղափոխել 1987 թ. ծնված Մարգար Ն.-ն: Այնտեղ 1974 թ. ծնված Արմենուհի Պ.-ն (գտնվում է հետախուզման մեջ ՀՀ քր. օր-ի 132-պ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով) Սուսաննա Դ.-ին շուրջ 6 ամիս ենթարկել է սեռական շահագործման:

Ծովիկ Ա.-ն հուլիսի 3-ից գտնվում է կալանքի տակ: Ձեռնարկվում են միջոցառումներ Մարգար Ն.-ին հայտնաբերելու ուղղությամբ:




Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (2018-09-27)
Դիտումներ: 41 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar