RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Սեքս ուղեցույց

Հատուկ սեքսուալ վարժություններ, որոնք կօգնեն վայելել Ինտիմ մերձեցումը
 
 
loading...

 

Ահա մի քանի վարժություն, բայց ոչ սովորական, այլ սեքսուալ վարժություններ: 

 
Սեքսի ստանդարտ դիրքերի ժամանակ աշխատում են ավելի քիչ մկաններ՝ ապահովելով միօրինակություն: Գոյություն ունեն մեթոդներ, որոնք կօգնեն տիրապետել ձեր մարմնին լիարժեքորեն:
 
Տրամադրեք այս վարժություններին մի փոքր ժամանակ և անպայման կլսեք` «Դու իդեալական ես»: Ի դեպ, սիրելի՛ կանայք, այս վարժությունները կատարել է նաև անզուգական Մերելին Մոնրոն:
 
Փուլ առաջին
 

№1

Վարժությունը սկսելուց առաջ պառկեք հարթ մի տեղ, փորի վրա: Սակայն, երբ յուրացնեք այս վարժությունը, այն կարելի է կատարել անգամ աթոռին նստած կամ մետրոյի մեջ:
 
1. Հատակին պառկած՝ դեմքի դիմաց խաչեք ձեռքերը և դրեք ճակատին:
 
2. Ձգեք նստատեղն այնքան ուժեղ, որքան կարող եք: Պահեք 5-10 վայրկյան այնուհետև թուլացրեք:
 
3. 10 անգամ անելուց հետո միացրեք նաև փորի մկանները, այդ ժամանակ արդյունքն ավելի մեծ կլինի:
 
Օրական 5-10 անգամ կատարեք այս վարժությունը:
 
№2
Երբ առաջին վարժության կատարումը կդառա սովորական, կարող եք կատարել այն ամենուր՝ ժամանակ տրամադրելով ներքին մկանները մարզելուն: Լարեք և թուլացրեք հեշտոցի մկանները, այնպես կարծես պահում եք մեզը: Այս հեշտ վարժությունը որքան շատ անեք, այնքան դրական կազդի ձեր սեռական կյանքի վրա:
 
№3
 
Այս վարժությունը կատարելու համար հարմար կլինի նստել բազկաթոռին՝ հենված մեջքով այնպես, որ տեսանելի լինեն որովայնային մկանները: Ձգեք որովայնը և նայեք, թե ինչ ուժով սեղմվելու դեպքում է տալիս լավագույն արդյունքը` հարթ որովայն՝ առանց ավելորդությունների: Ձեզ դո՞ւր է գալիս: Ուրեմն հիմա այդպես սեղմած կատարեք նաև առաջին երկու վարժությունները և կտեսնեք, թե որքան արագ կսկսեն բացահայտվել ձեր մարմնի իսկական հնարավորությունները:
 

№4 

 
1. Պառկեք հատակին դեմքով ներքև և ձեռքերը մարմնի ուղղությամբ հանգիստ թողեք:
 
2. Մեջքի մկանները ձգելով՝ բարձացրեք իրանը և գլուխը թեքեք այնքան, որ տեսնեք առաստաղը:
 
3. Դանդաղ իջեք: Օրեկան 3 անգամ այս վարժությունը կատարելով դուք կունենաք ճկուն մարմին:
 
Փուլ երկրորդ
 

 
 
№1
 
1. Նստեք հատակին, ոտքերը ձգեք, ձեռքերը ծնկներին:
 
2. Ձգեք նստատեղն այնպես, որ դրա օգնությամբ կարողանաք հատակի վրա առաջ շարժվել: Շարժման ընթացքում թեթև ծալեք ծունկը, բայց նորից ուղղեք ամեն շարժումից առաջ:
 
Այս վարժությունը միայն մկանների ամրացման համար չէ, այլև ազդրերի և նստատեղի ավելորդ ցելյուլիտից ազատվելու:
 
№2
 
1. Ելման դիրք ընդունեք. ոտքերը ուսերի լայնությամբ, հենվեք կրունկների վրա:
 
2. Թեքեք ոտնաթաթերը ներս, հետո հակառակ ուղղությամբ: Կատարեք վարժությունը 7 անգամ:
 
3. Ապա տեղափոխվեք թաթերի վրա և կրունկները թեքեք ներս և հակառակ ուղղությամբ: Կատարել 7 անգամ: Այս վարժության շնորհիվ ձգվում են գոտկատեղի ներքին մկանները: Հասկանալի է, թե որքան կարևոր է դա:
 
№3.
 
1. Հենված կանգնեք պատին, այնպես որ կրունկները, նստատեղը և մեջը հպվեն պատին:
 
2. Սեղմեք նստատեղն այնպես, որ առաջ գա և հեռանա պատից:
 
3. Մնացեք այդ դիրքում 5-10 վայրկյան և նորից ընդունեք ելման դիրք: Կրկնեք 3 անգամ:
 
Ավելի մանրամասն թեմայի մասին կարդացեք այստեղ:



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (2018-08-25)
Դիտումներ: 40 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar