RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Հարցեր սեքսոլոգին (կանայք)

Հարց գինեկոլոգին. «Կարելի՞ է սիրով զբաղվել հղիության ժամանակ. Չեմ ուզում սիրով զբաղվել, բայց երբեմն չի ստացվում ամուսնուս մերժել»
 
 
loading...

 

Հարց`

Կարելի՞ է սեքսով զբաղվել հղիության ժամանակ: Հղիությունս 8 շաբաթական է, բայց մի շաբաթ առաջ սոնոյով պարզվեց, որ վիժման վտանգ կա: Բացի դրանից երբեմն ձգող, տհաճ ցավեր եմ ունենում ու տարօրինակ շականակագույն արտադրություն: Ես չեմ ուզում սեքսով զբաղվել, բայց երբեմն չի ստացվում ամուսնուս մերժել:


Հարցին պատասխանում է Ի.Ի. Մեչնիկովի անվան Հյուսիս-Արևմտյան պետական բժշկական համալսարանի Մանկաբարձության, գինեկոլոգիայի, ռեպրոդուկտոլոգիայի ու պերինատոլոգիայի ամբիոնի մանկաբարձ-գինեկոլոգ Աստղիկ Մելքոնյանը:

Հղիության ժամանակ սեռական կյանքով ապրելը հակացուցված չէ: Սակայն հաշվի առնելով Ձեզ մոտ սկսված վիժման ախտանիշների առկայությունը (ուլտրաձայնային հետազոտության տվյալները, ձգող ցավերը որովայնի ստորին շրջանում, արյունային արտադրությունը սեռական ուղիներից), ցանկալի է որոշ ժամանակ հրաժարվել ակտիվ սեռական կյանքով ապրելուց: Փորձեք բացատրել Ձեր ամուսնուն, որ դա ժամանակավոր բնույթ է կրելու: Եթե շարունակեք սեռական կյանքով ապրել, դա իհարկե պտղի զարգացման վրա դա ոչ մի ազդեցություն չի թողնի, սակայն կարող է հետագա բարդությունների պատճառ հանդիսանալ, ինչն էլ ի վերջո կբերի ինքնաբեր վիժման:

Ես Ձեզ խորհուրդ կտայի անհապաղ դիմել բժշկի, բուժվել ստացիոնարում, որտեղ Ձեզ ցույց կտան անհրաժեշտ բժշկական օգնություն ու ամենակարևորը կստանաք տվյալ պահին անհրաժեշտ սեռական ու ֆիզիկական հանգիստը:

Իսկ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, եթե բացառվեն բոլոր հակացուցումները, կարող եք շարունակել զբաղվել Ձեր առօրյա գործերով, այդ թվում նաև սեքսով:

Հղիության ժամանակ պրոգեստերոն հորմոնի ազդեցությամբ մեծանում է կնոջ սեռական ցանկությունը, հատկապես երկրորդ եռամսյակից սկսած:

Սեքսը բարենպաստ ազդեցություն է թողնում փոքր կոնքի օրգանների արյան միկրոշրջանառության վրա, ինչը հղիության ժամանակ պտղի աճի հետ զուգահեռ փոքր-ինչ վատանում է, ու կարող է բերել երակային կանգի ու հյուսվածքների արյան մատակարարման խանգարման: Բացի դրանից սեքսը կարող է հանդիսանալ ֆիտնեսի լավ այլընտրանքային միջոց, քանի որ այն բավականին էներգատար է ու ապահովում է հղի կնոջ համար անհրաժեշտ ֆիզիկական ակտիվության օրական չափաբաժինը:

Հղիությունը նորմալ ֆիզիոլոգիական վիճակ է կնոջ համար, և եթե չկան հակացուցումներ, կինը պետք է շարունակի ապրել իր սովորական կյանքով ու վայելի այնքան սպասված ու հաճելի ինը ամիսները:



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հարցեր սեքսոլոգին (կանայք) | Ավելացրեց: erkusov.com (2018-10-11)
Դիտումներ: 21 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar