RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Նա և Նե - Բազմազան

Համոզվելու համար, որ պոտենցիայի հետ կապված խնդիրներ չունի, հորաքույրը հարսանիքից առաջ գիշեր է անցկացնում զարմուհու ընտրյալի հետ
 
 
loading...

 

Հարսանեկան տարբեր ավանդույթներ կան: Շոտլանդացիները հարսի վրա կեղտոտ ջրիկ խյուս են քսում, Հնդկաստանի որոշ ժողովուրդներ նախ ամուսնանում են ծառի հետ նախքան մարդու հետ ամուսնանալը, Կորեայում փեսայի կրունկներին ձկով հարվածում են: Սակայն յուրահատկության առումով առջևում Աֆրիկան է:

Ահա Երրորդ աշխարհի երկրներում առաջին ամուսնական գիշերվա 7 դաժան ավանդույթ:


1. Ուսուցանողների թիմ

Հարսը և փեսան բերբերական ցեղերից հարսանիքից անմիջապես հետո երբեք առանձին չեն մնում: Առաջին ամուսնական գիշերը նրանց մոտ հավաքական է: Մեծ ննջարանում նորապսակներին է միանում մի քանի ընտանեկան զույգ: Նրանք զույգին են փոխանցում իրենց փորձը և օգնում են ազատվել ամաչկոտությունից: Այդ արարողությունը մինչև 5 օր է տևում:


2. Ամեն ինչ նորմալ է, մոմ էի պահում

Ռուանդայում, Քենիայում և այլ երկրներում, որտեղ սուահիլիերեն են խոսում, նույնպես նորապսակներին առանց հսկողության չեն թողնում: Որպեսզի զույգը գլուխ հանի կենակցության բոլոր նրբություններից, հին ժամանակներից ամուսնական անկողնու տակ է մնում հարսի ավագ բարեկամուհին: Նա տարատեսակ խորհուրդներ է տալիս, իսկ առավոտյան վկայում է, թե ամեն ինչ ինչպես է անցել:


3. Անսպասելի ուրախություն

Շոնա ցեղում առաջին ամուսնական գիշերն անց է կացվում հարսանիքից առաջ և լիովին անսպասելի է լինում փեսացուի համար: Նշանադրությունից հետո աղջիկը մեծաթիվ հարազատների ուղեկցությամբ կարող է ցանկացած օր մտնել ապագա ամուսնու տուն: Ոչինչ չկասկածող փեսացուի հարազատները պետք է ժամանակին նկատեն նրանց և ուրախ պարով դիմավորեն: Եթե ամեն ինչ հաջող է անցնոմ, հարսնացուն գիշերը մնում է:


4. Փեսայի փորձություն

Ուգանդայի հյուսիս-արևմուտքում ապրող բանյանկոլե ցեղում համոզվելու համար, որ փեսան պոտենցիայի հետ կապված խնդիրներ չունի, հորաքույրը հարսանիքից առաջ գիշեր է անցկացնում զարմուհու ընտրյալի հետ: Հորաքույրը նաև ներկա է լինում սենյակում ամուսնական գիշերվա ընթացքում:


5. Անկողնում անծանոթի հետ

Աֆրիկյան շատ երկրներում ամուսնությունները կազմակերպում են ծնողները, իսկ նրանց երեխաները իրար առաջին անգամ տեսնում են միայն հարսանիքին: Իսկ Տանզանիայում հարսնացուն ընդհանրապես չի մասնակցում հանդիսություններին: Մինչ բոլորը զվարճանում են, նա հագնված-պատրաստ տանն ամուսնուն է սպասում: Նա գիշերը ժամանում է, և ամուսնական կյանքը սկսվում է:


6. Հումորի գիշեր

Լիբիայի մահմեդականների մոտ հարսանիքն առնվազն 5 օր է տևում: Առաջին 3 օրը հարսը և փեսան առանձին են անցկացնում՝ յուրաքանչյուրն իր տանը: Չորրորդ օրը հարսը երեկույթ է կազմակերպում, որին հրավիրվում է փեսացուն իր ընկերների հետ: Երեկոյի ընթացքում ընկերները պարտավոր են որքան հնարավոր է՝ բարձր աղմկել և կատակել նրա հետ կապված, ինչ այդ օրը տեղի կունենա փակ դռան հետևում: Հումորը չի վերջանում նույնիսկ երբ երիտասարդներն առանձնանում են:


7. Մաքուր գլխով

Սուդանի նուեր ցեղում հարսանիքից հետո ընկերները հարսնացուին տանում են փեսացուի գյուղը, որտեղ նախ նրա գլուխն ամբողջովին սափրում են, հետո տանում են ամուսնու մոտ:



 



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Նա և Նե - Բազմազան | Ավելացրեց: erkusov.com (2018-10-19)
Դիտումներ: 27 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar