RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Սեքս ուղեցույց

Էրոտիկ արվեստը Վատիկանի պատերին նորույթ չէր...
 
 
loading...

 

Վատիկանի Պապի պալատի այցելուներին պարտադիր ցույց են տալիս Ռաֆայել Սանտիի որմնանկարներով զարդարված 4 սենյակները: Սրահի պատերին 16 տեսարան կա՝ տարբեր դիրքերով կենակցող զույգեր:
Էրոտիկ արվեստը Վատիկանի պատերին նորույթ չէր: 1516 թ. կարդինալ Բաբբիենան մտել է եկեղեցու պատմության մեջ՝ վարձելով հենց Ռաֆայելին:


Նա լոգասենյակը զարդարել է մերկ կերպարներով:

Բայց Կոնստանտինի դահլիճի Ռոմանոյի նկարները ոչնչացվել են, դրանց մասին ոչ ոք չէր իմանա, եթե Մարքանտոնիո Ռայմոնդին չլիներ:

Տաղանդավոր փորագրողը և տպագրչը պատճենահանել է Ռոմանոյի նկարները:

«16 դիրք»՝ այսպես է կոչվել այդ փորագրություններով տպագիր բրոշյուրը, որը սկսել են վաճառել Հռոմի շուրջը:

Փորագրությունների անկեղծությամբ ոգեշնչված՝ պոետ և սատիրիկ Պյետրո Արետինոն որոշել է իր ներդրումն ունենալ:

Յուրաքանչյուր աշխատանքի համար նա տեսարանը նկարագրող սոնետ է ստեղծել:

Նրա խոսքերը և Ռայմոնդիի կերպարները համատեղվել են գրքում, որն ընթերցողներին ողջունում է հետևյալ խոսքերով. «Եկեք նայելու: Սա դուք եք՝ նրանք, ովքեր սիրում են սիրել և սահմաններ չեն ճանաչում այդ քաղցր զբաղմունքում»:

Գիրքը շատ անվանումներ է ունեցել՝ «Արետինոյի դիրքեր», «16 դիրք», «Սիրային դիրքեր»:

Այն ինչպես էլ կոչվի, մարդիկ սիրել են այն:

Ռոմանոյի, Ռայմոնդիի և Արետինոյի տպագիր աշխատանքների օգնությամբ ստեղծել են առաջին տպագիր պոռնո-բլոքբաստերը: Նրանց աշխատանքն անմիջապես լայն ճանաչում է գտել:

«16 դիրքը» այն հազվագյուտ պոռնոհրատարակություններից է, որը զանգվային մշակույթի մաս է դարձել:

Գիրքը նույնիսկ հիշատակվում է Շեքսպիրի պիեսում:

Ապօրինի տպագրված կրկնօրինակները տարածված են եղել ավելի քան 100 տարի:

Ճիշտ է՝ եկեղեցին և կառավարությունը հայտնաբերել և ոչնչացրել են գրքի նմուշները նույն էնտուզիազմով, ինչ մարդիկ այն գնել են:

Պատմությունը չի պահպանել Ռայմոնդիի օրիգինալ փորագրությունները՝ բացառությամբ մի քանի մասնիկների Բրիտանական թանգարանում, որոնցից հանված են սեռական օրգանները:

Մեր օրերում հայտնի «16 դիրքը» օրիգինալի ավելի ուշ վերանկարումն է:

«16 դիրքը» նոր ժանրի սկզբնաղբյուրն է դարձել՝ էրոտիկ գրականության, որն ավելի է զարգացել հաջորդ դարերում:

Ավելի ուշ հայտնվել է 19-րդ դարի 10 հայտնի էրոտիկ գիրք, որոնց համեմատ՝ «Մոխրագունի 50 երանգները» այբբենարան է նախադպրոցականների համար:




Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (2018-10-19)
Դիտումներ: 41 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar