RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Քրեական

«Երեխայի վրա տաշտ են դրել, որ շները չգտնեն, հետո հողով ծածկել են…». Աշտարակցի կինը սպանել է ամուսնու և նրա սիրուհու 3 ամսական երեխային
 
 
loading...

 

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Ուզունյանի նախագահությամբ ավարտվել է Արմինե Խ.-ի գործի դատական քննությունը:

1977 թվականին ծնված Արմինե Խ.-ին նախաքննական մարմինը մեղադրանք էր առաջադրել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Սպանվածը Արմինեի ամուսնու երեք ամսական դուստր Մարիան էր:

Գործի քննության ընթացքում Արմինե Խ.-ի մոտ ախտորոշվել է հոգեկան հիվանդություն, անվտանգության նկատառումներով նա տեղավորվել է «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում:

Ըստ մեղադրանքի՝ Արմինե Խ.-ն 2004 թվականին ծանոթացել է Հակոբ Հ.-ի հետ, նրանք փաստական ամուսնական հարաբերությունների մեջ են մտել, համատեղ բնակվել են Աշտարակում: Նույն՝ 2004 թվականին, ըստ մեղադրանքի, Հակոբը ծանոթացել է ևս մի կնոջ՝ Անժելայի հետ, նրան էլ է տարել իր տուն, նրա հետ նույնպես գտնվել է փաստական ամուսնական հարաբերությունների մեջ. Հակոբը երկու կանանց հետ ապրել է նույն տանը…

2007 թվականի դեկտեմբերի 8-ին Անժելան ծննդաբերել և աղջիկ երեխա է ունեցել: Անունը  Մարիա են դրել:

2008 թվականի մարտին, գործով չպարզված օրը Արմինե Խ.-ն երեք ամսական Մարիային սպանելու դիտավորությամբ քարով հարվածել է երեխայի գլխին ու սպանել է…

Դրանից հետո Արմինեն տանից փախել է Երևան:

Սպանված երեխայի ծնողները՝ Հակոբն ու Անժելան, տանը հայտնաբերելով փոքրիկ աղջնակի դիակը, իրենց գետնափոր տանը կից հողամասում՝ պատի տակ փոս են փորել ու թաղել են երեխային:

Երեխայի դին արտաշիրմվել է թաղումից յոթ տարի անց՝ 2015 թվականի հոկտեմբերի 15-ին: Արմինե Խ.-ն կալանքի տակ է առնվել հոկտեմբերի 17-ին, իսկ հոկտեմբերի 22-ին նա տեղափոխվել է հոգեբուժարան:

Սպանված երեխայի իրավահաջորդ, նրա հայր Հակոբ Հ.-ի ցուցմունքով՝ ինքն Արմինեի հետ ծանոթացել է 2004 թվականին: Սիրել են իրար, Աշտարակում ապրել են իրար հետ, ունեցել են 3 երեխա: Ինքը ծանոթացել է նաև Անժելայի հետ, ինտիմ կապի մեջ է եղել հետը, նրան էլ է բերել իրենց Աշտարակի տուն: Իրենց կապից 2007   թվականի դեկտեմբերին աղջիկ երեխա է ծնվել, անունը դրել են Մարիա:

Աշտարակում ապրել են գետնափոր տանը՝ ինքը, մայրը, Արմինեն, Անժելան: Դա հոլիկ էր՝ տուն չէր, այնտեղ նույնիսկ վառարան դնել հնարավոր չէր: Անկողին էլ չունեին՝ անկողինը բաղկացած էր մի քանի երկար «պլաշներից»: Նորածին Մարիային Անժելան պահում էր իր գրկում՝ «ադյալով փաթաթած»: Երեխան հաճախ լաց էր լինում, հիվանդանում ու հազում էր:

Հակոբը դատարանում պնդել է, թե չի հավատում, որ Արմինեն է սպանել երեխային, Արմինեն, ըստ Հակոբի, երեխային սիրել է: Ինքն այդ ժամանակ հաճախ էր վիճում Անժելայի հետ, կասկածում էր՝ Մարիան ի՞ր աղջիկն է: 2009 թվականից իրենք բնակություն են հաստատել հանրակացարանում:

Երբ ապրում էին գետնափոր տանը, աշխատանքի բաժանում էր արված՝ ինքն ու Անժելան մեկնում էին Երևան՝ աշխատելու, իսկ Արմինեն ու իր մայրը մնում էին տանն ու պահում էին երեխաներին, տան գործերն էին  անում:

Անժելան 2007 թվականի դեկտեմբերին Մարիային ծննդաբերել է հողամասում, հետո հարևանների միջոցով շտապօգնություն են կանչել, Անժելային տեղափոխել են հիվանդանոց: Անձնագիր չունենալու պատճառով երեխայի համար փաստաթղթային ձևակերպումներ չեն արել, բայց երեխան գտնվել է բժշկական հսկողության տակ:

Հակոբը նշել է, թե դեպքի նախօրեին երեխան հիվանդ էր, բայց ինքը ժամանակ չի ունեցել, որ նրան տանի հիվանդանոց:

Հաջորդ օրը ինքն ու Անժելան մեկնել են Երևան՝ աշխատելու, իսկ երբ վերադարձել են, իր մայրը, որ դրսում նստած էր քարին, ասել է, թե երեխան մահացել է: Անժելան ներս է մտել, լացելով դուրս է եկել ու ասել, թե երեխայի դեմքի կեսը չկա: Անժելան ասել է, թե երեխայի կողքին առնետներ կային: Իր կարծիքով՝ առնետներն են երեխայի դեմքը վնասել… Ինքը ներս չի մտել, երեխային չի տեսել…

Ինքը չի իմացել, որ մահացած երեխային պետք է հիվանդանոց տաներ: Իր կարծիքով՝ երեխային Արմինեն չի հարվածել, երեխան մահացել է կամ հիվանդությունից կամ առնետների պատճառով: Տան կողքին փոս է փորել, Անժելան երեխային փաթաթած դուրս է բերել տանից, առանց դագաղի ու  բարձի թաղել են:

Հակոբը ենթադրել է, թե մարմինը փոսի մեջ դնելու ժամանակ է երեխայի գլուխը վնասվել, քանի որ գլուխը… բաց է եղել… Իրենք երեխայի մարմնի վրա տաշտ են դրել, որ շները մարմինը չգտնեն, հետո հողով ծածկել են…

Ինքը գերեզմանատեղ չի ուզել, որովհետև անձնագիր չուներ…

Անժելան հաճախ նստում էր երեխայի թաղված տեղի մոտ ու լաց էր լինում: Հարևանները դա տեսնում էին…

Շարունակությունը՝ այստեղ.



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (2018-11-21)
Դիտումներ: 25 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar