RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Սեքս ուղեցույց

Երբ սեռական օրգանները «կատաղում են». սեքսապաթոլոգի խորհուրդները
 
 
loading...

 

Շատերը կարծում են, որ դա մեծ երջանկություն է` սիրային հարաբերություններ ունենալ նիմֆոմանուհու հետ եւ ամեն օր ու ամեն պահի լինել ցանկալի կնոջ համար, իսկ մի քանի շաբաթից վերածվել քամած լիմոնի եւ ահով դիտել գեղեցկուհուն, ում հնարավոր չէ բավարարել: 

Նիմֆոմանուհին նույնպես հայտնվում է ոչ այդքան բարենպաստ իրավիճակում: Սեքսի ժամանակ նա կարող է օրգազմ ունենալ, բայց բավարարվածություն չստանալ:

Սեռական անբավարարվածությունը բերում է նրան, որ կինը վեր է ածվում սկանդալների սիրահար հիստերիկի, աղմկոտ տեսարանների խանդոտ սիրահարի: Նա զուգընկերոջ ներկայությամբ  սկսում է թատերական  դրամաներ խաղալ` փորձելով մանիպուլյացիայի ենթարկել նրան, երբեմն ստիպված է խաբել բոլորին, որպեսզի կարողանա բավարարել իր սեռական պահանջմունքները:

Նիմֆոմանուհին սեքսի անկառավարելի ցանկություն է զգում, պատրաստ է սեռական հարաբերություններ ունենալ ցանկացած զուգընկերոջ հետ` առանց ուշադրություն դարձնելու այնպիսի պայմանականությունների, ինչպիսիք են՝ տարիքը, կարգավիճակը, արտաքինը, իսկ երբեմն էլ ` վայրը:

Նիմֆոմանիան (νύμφη (nymphe) — հարսնացու, μανία (mania) — կիրք, խելագարություն, լատ. nymphomania) կանանց նորմայից ավելի սեքսուալ ակտիվությունն է կամ հիպերսեքսուալությունը: Այս երեւույթը ունի երկու հիմնական պատճառ: Մի դեպքում /ավելի հաճախ/ այն առաջանում է հոգեկան խանգարումների, ինչպես նաեւ կանացի սեռական օրգանների ֆունկցիայի խանգարումների հետեւանքով: Մեկ այլ դեպքում այն կնոջ թերարժեքության բարդույթի պատճառով է տեղի ունենում, այդ թվում նաեւ սեռական անբավարարության:

Ընդ որում` եթե նորմալ մարդիկ կարողանում են կառավարել իրենց սեքսուալ ցանկությունները, ապա նիմֆոմանիայով տառապող կանայք /նիմֆոմանուհի/ դա չեն կարողանում: Արդյունքում պատահական սեռական կապերի թիվը գերազանցում է բոլոր նորմաները: Ավելի հաճախ նման հիվանդություն ունեցող կանանց համար միեւնույնն է, թե ինչ տարիքի, կազմվածքի, արտաքին տվյալների անձնավորություն է նրանց զուգընկերը:

Շարունակությունը՝ այստեղ.
 

Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս,

սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ

NEWS.am STYLE


 









Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (2018-10-02)
Դիտումներ: 27 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar