RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Հարցեր սեքսոլոգին (կանայք)

Երբ կինը դժվարանում է հեշտանք ապրել...
 
 
loading...

 

Հաճախ տրվող հարցեր.
«Արդեն մի քանի տարի է զբաղվում եմ սեքսով, ընդ որում ուժեղ գրգռվում եմ, բայց հեշտանք չեմ կարողանում զգալ: Ի՞նչ անեմ»:
 
Երբ կինը դժվարանում է հեշտանք ապրել...
 
Պատասխան
 
Նախևառաջ ցանկալի է խորհրդակցել բժիշկ-սեքսոպաթոլոգի հետ: Այդ խնդիրը կոչվում է անօրգազմիա և հանդիպում է ոչ այնքան հաճախ: Այն կարող է ունենալ մի շարք պատճառներ.
 
Զուգընկերների «կրակոտության» անհամապատասխանությունը (սովորաբար կինն ավելի դանդաղ է գրգռվում և «չի հասցնում» տղամարդու ետևից)
 
Անբավարար ստիմուլացիան (որպեսզի գրգռվածությունը վերաճի հեշտանքի միգուցե կարիք լինի ավելի կտրուկ շարժումների կամ քնքշանքների, նոր անսովոր  պայմանների և այլն)
 
Հոգեբանական պատնեշի առկայությունը (կուտակվող անծանոթ, սուր զգացողությունները կարող են վախեցնել կնոջը` ստիպելով «ճնշել» դրանք)
 
Վախը անհաջողությունից (կինը ձգտում է հեշտանք ապրել, բայց ավելի ուժգին է վախենում, որ կրկին ոչինչ չի ստացվի)
 
Առավել «հասանելի» միջոցներից կարելի է խորհուրդ տալ ավելի շատ ուշադրություն դարձնել սեռական օրգանների և այլ մասերի տարբեր տեսակի քնքշանքներին, սեփական մարմնի և տարբեր հպումներին մարմնի արձագանքման ավելի մանրամասն ուսումնասիրելուն: Հաճախ օգնում է մաստուրբացիան (իհարկե, դրա դեմ նախատրամադրվածության բացակայության դեպքում):
Լավ արդյունք տալիս է վիբրոմերսիչի օգտագործումը, ցնցուղը կամ ջրի շիթը` ուղղված կլիտորին. ձեռքով  հպումը կարող է անբավարար լինել  «նախահեշտանքային պատնեշի» առաջին հաղթահարման համար:
Բնականաբար, բոլոր նմանատիպ էքպերիմենտները պետք է անցկացնել միայն ծայրահեղ հարմարավետ ու հանգիստ միջավայրում և ոչ մի պարագայում չի կարելի նպատակ դնել «պարտադիր հասնել օրգազմի»:
 



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հարցեր սեքսոլոգին (կանայք) | Ավելացրեց: erkusov.com (2018-08-24)
Դիտումներ: 241 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar