RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Հարցեր սեքսոլոգին (կանայք)

Երազախաբություն, օրգազմ... հարցերին պատասխանում է սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը
 
 
loading...

 

«Հարց Բժշկին»  խորագրով ուղղված հարցերին պատասխանում է սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: 

Անանուն/ Հարց - Հնարավոր  է    որ ձեռնաշարժման հետևանքով աղջկա   մոտ դաշտան չլինի կամ մի քանի  որ ուշ լինի և ինչու:

Վրեժ Շահրամանյան, սեքսապաթոլոգ - Որպես կանոն՝ ոչ: Ձեռնաշարժությունը սեռական հարաբերությանը փոխարինող ձև է: Սա անցողիկ երևույթ է, եթե, իհարկե, մարդը հոգեպես և սեռապես առողջ է: Բնորոշ է 12-18 տարեկան, այսինքն` սեռական հասունացման շրջանում գտնվող պատանիներին ու աղջիկներին, որից սովորաբար հրաժարվում են կանոնավոր սեռական կյանք սկսելուց հետո: Դաշտանային ցիկլի խանգարումների պատճառները բազմաթիվ են, որոնց հայտնաբերման և բուժման համար պետք է դիմել գինեկոլոգի:

Տիգրան/Հարց - Բժիշկ, քնած ժամանակ օրգազմ եմ ապրում ու զարթնում դրանից: Ինչի՞ արդյունք է   և վտանգավոր է դա: Դրա կանխման միջոցներ կա՞ ն: Կանխավ շնորհակալություն:

Վրեժ Շահրամանյան, սեքսոպաթոլոգ- Ըստ Ձեր նկարագրության՝ խոսքը երազախաբության մասին է: Երազախաբությունը (պոլյուցիա) ակամա սերմնահոսությունն է, որը, սովորաբար, տեղի է ունենում  էրոտիկ երազների դեպքում և առավել հաճախ նկատվում է պատանեկան տարիքում: Սովորաբար դադարում է կանոնավոր սեռական կյանք սկսելուց հետո։ Երազախաբությունը բնականոն վիճակից շեղում չէ, այն վկայում է սեռական գեղձերի կանոնավոր հորմոնային ակտիվության մասին։ Երազախաբության հաճախացումը (եթե առաջանում է ամեն օր կամ օրվա մեջ մի քանի անգամ), առանց վերը նշված պատճառների և սեռական կյանքի սովորական ռիթմի պայմաններում, վկայում է սեռական ոլորտի խանգարման մասին։ Այդ դեպքում պետք է դիմել մասնագետ բժշկի։ 

Երազախաբություն լինում է էրոտիկ (տարփական) երազներ տեսնելու դեպքում և չի ընդհատում քունը։ Բացի գիշերայինից, կարող է լինել նաև ցերեկային երազախաբություն, որն առաջանում է արթուն վիճակում՝ մեծ մասամբ բնական սեքսուալ-էրոտիկ գրգռվածության պամաններում, առանց սեռական մերձեցման (հաճախ գրկախառնվելիս, համբուրվելիս, երբեմն էլ՝ տեսողական տպավորության տակ, օրինակ՝ մերկ կնոջ մարմին տեսնելիս)։ Ցերեկային երազախաբությունը կարող է առաջանալ նաև ոչ սեքսուալ գրգռիչների ազդեցությունից, առավել հաճախ՝ ուժեղ հույզերի (օրինակ՝ վախի), ինչպես նաև տրանսպորտային թրթռումների դեպքերում, մարմնամարզական վարժություններ կատարելիս և այլն։ Օրգազմի զգացման առաջացման հետ առաջին երազախաբությունները վկայում են սեռական հասունացման սկսվելու մասին, որոշ մասնագետներ տղաների առաջին երազախաբությունը համեմատում են աղջիկների առաջին դաշտանի հետ։

Հասուն տղամարդկանց գիշերային երազախաբությունը, որպես կանոն, սեռական ժուժկալության հետևանք է։ Այն ապահովում է սերմնահեղուկի պարբերաբար արտահոսքը և թեթևացնում զսպվածության ծանր դրսևորումները (հոգեկանի սևեռումը սեքսուալ թեմայի վրա, ինքնակամ էրեկցիան և այլն)։ Առաջին երազախաբության առաջացումը և դրա հաճախությունը պայմանավորված են անհատական բնածին առանձնահատկություններով (մարմնակազմվածք, խառնվածք և այլն), ընդհանուր առողջական վիճակով, ապրելակերպով և հետաքրքրություններով: 

Դեռահասների և պատանիների երազախաբությունը լինում է շաբաթը մոտ 1, տղամարդկանցը՝ ամիսը 1 անգամ։ Որոշակի հանգամանքներում առողջ տղամարդու մոտ կարոդ է ընդհանրապես երազախաբություն չլինել։ Սակայն սեռական զսպվածության շրջանում երազախաբությունները հաճախակի են դառնում։ Բնականոն երազախաբությունը առողջությանը չի վնասում և, սովորաբար, չի ուղեկցվում տհաճ զգացողություններով։ Երազախաբությունից հետո որոշ պատանիների մոտ առաջացող տկարությունը, ընկճվածությունը, թուլությունը սովորաբար երազախաբության մասին սխալ պատկերացման հետևանք են, թե այն ինչ-որ հիվանդության դրսևորում է։ Սեփական առողջության համար վախի այդ զգացումն արագորեն անցնում է համապատասխան պարզաբանումներից հետո։

Հակոբ/Հարց - Բարև ձեզ, ես 21 տարեկան եմ, վերջին օրերին սեռական անդամիս գլխիկի շրջանում զգացվում է քոր, ինչը կարող է պատճառ հանդիսանա: Կանխավ շնորհակալ եմ: 

Վրեժ Շահրամանյան, սեքսապաթոլոգ Նման պատկերը կարող է պայմանավորված լինել սնկային ախտահարման, բորբոքման առկայությամբ կամ սեռավարակով, որոնց բնույթը պարզելու համար պետք է անցնելսեքսոլոգիական հետազոտություն: Կարող եք երիցուկի թուրմով լվացումներ կատարել: Եթեգանգատները չանցնեն, խորհուրդ կտամ առանց հետաձգելու դիմել բժշկի՝ հետագա բարդություններից խուսափելու համար:

Անանուն/ Հարց -  Բարև Ձեզ, ինչպես կարող եմ հայելու մեջ նայելով իմանալ կույս եմ, թե ոչ:

Վրեժ Շահրամանյան, սեքսապաթոլոգ -Հայելին Ձեզ այդ հարցում չի օգնի: Պետք է անցել բժշկական զննում, որի ժամանակ պարզ կդառնա Ձեզ հուզող հարցի պատասխանը:



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հարցեր սեքսոլոգին (կանայք) | Ավելացրեց: erkusov.com (2018-11-21)
Դիտումներ: 31 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar