RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Քրեական

Երևանցի կինը Ագարակում 5 հազար դրամով նպաստել է պոռնկությանը
 
 
loading...

 

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ ավարտվել է Արուսյակ Գ.-ի գործի դատական քննությունը:

55-ամյա Արուսյակ Գ.-ին մեղադրանք էր առաջադրվել պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ հոկտեմբերի 23-ին ագարակցի Արուսյակը Երևանում ծանոթացել է Ռուզաննա Զ.-ի հետ ու, գույքային օգուտ ստանալու ակնկալիքով, հրավիրել է նրան Ագարակ՝ մարմնավաճառությամբ զբաղվելու:

Ռուզաննան ընդունել է հրավերը և հոկտեմբերի 25-ից մինչև 30-ը, գտնվելով Ագարակում, Արուսյակի ներկայացրած հաճախորդների հետ սեռական հարաբերություններ է ունեցել՝ յուրաքանչյուր հաճախորդից ստանալով 15 հազար դրամ: Այդ գումարից 5 հազար դրամը մարմնավաճառուհին տվել է «միջնորդ» Արուսյակին:

Արուսյակ Գ.-ն ընդունել է մեղքը և միջնորդել է գործը քննել արագացված կարգով:

Դատարանը հաշվի է առել, որ Արուսյակը նախկինում դատված չէ, ամուսնացած չէ, վատառողջ է՝ 2 խմբի հաշմանդամ:

Արուսյակ Գ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 1 տարի ազատազրկման: Նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել ու սահմանվել է 1 տարի փորձաշրջան:

Դատավճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (2018-09-04)
Դիտումներ: 153 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar