RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Սեքսի տեխնիկա

Չարաճճիություններ անկողնում. «Միայն շշուկով» շարքից... (չափահասների համար)
 
 
loading...

 

Մենք գիտենք, որ քեզ նման խիզախ գեղեցկուհիները միշտ պատրաստ են կրքոտ մարտահրավերների: Հասիր սեքս-նինձյա աստիճանի մեր` սահմաններ չճանաչող, հմուտ շարժումների միջոցով:- գրում է Cosmo-ն:

Մենք գիտենք, որ ձգտում ես սեքսը որքան հնարավոր է զգայական դարձնել: Ըստ լավագույն փորձագետների՝ քո և քո տղամարդու բավարարվածության բանալին նշաձողն ավելի ու ավելի բարձրացնելն է: Ինչպե՞ս անել դա: Պատասխանենք. դառնալ այն, ինչ մենք կոչում ենք «սեքս-նինձյա»՝ մարդ, ով կարող է առօրյա իրերը վերածել սեքսուալ գործիքների, կարող է ստեղծագործաբար մոտենալ սեքսին, ընտրել դրանով զբաղվելու անհավանական վայրեր և մարդ, ով պատրաստ է կերպարանափոխությունների ննջասենյակում: Այլ կերպ ասած՝ այն ամենի վարպետն է, ինչը չարաճճի է:

«Նոր հնարքներ փորձարկելը միայն թարմություն չէ հաղորդում. արկածախնդրությունը լուրջ լիցք է երկուսիդ համար էլ»,- ասում է գիտությունների դոկտոր, «Passionista» գրքի հեղինակ Յան Քերները: Ներկայացնում ենք յոթ հնարք, որ նրան կստիպեն ծնկի գալ, և ի հավելումն՝ էրոտիկ վարիացիաներ յուրաքանչյուրի համար՝ գործողությունը բազմազան դարձնելու և դրա անսպասելիությունն ու թեժությունն ապահովելու համար: 

Զբաղվեք սեքսով փոքր, նեղլիկ տարածքում

«Որևէ փոքր վայրում, ասենք՝ հանդերձարանում նրան «գերելը» աննկարագրելի թրթիռներ է պարգևում, ինչը շատ գրգռիչ է,- ասում է սեռական թերապևտ, գիտությունների դոկտոր Ավա Քադելը: - Եվ քանի որ դու ամբողջովին հանվելու համար տեղ չես ունենա, այդ ամենը նույնիսկ ավելի կլանող, տարերային և բուռն կլինի»:

Թող տղամարդդ մեջքը հենի պատին, ոտքերը միասին, իսկ ծնկները ծալված այնպես, որ նրա ազդրերը փոքր-ինչ քոնից ցած լինեն: Նա կարող է ձեռքերը սեղմել պատին՝ հավասարակշռություն պահպանելու համար կամ բռնվել իր գլխավերևում գտնվող ձողից: Այդ դեպքում դու կկարողանաս ոտքերդ լայն բացած նստել այնպես, որ ոտքերդ տեղավորես նրա ազդրերի երկու կողմում: Դիրքավորվելուց հետո դու կամ նա կարող եք վեր ու վար շարժումներ կատարել: Քանի որ ձեր մարմինները կիպ սեղմված են միմյանց, և նա փոքր-ինչ ցած է հակված, դուք շատ տարածք չեք գրավում:

ՍԵՔՍՈՒԱԼ ՎԱՐԻԱՑԻԱՆԵՐ...

• Թող նա վերահսկողությունն իր ձեռքն առնի: Թող զուգընկերդ բռնի կոնքերիցդ և շարժի քեզ որ կողմ կուզի:

• Մեկ այլ հոյակապ նեղլիկ վայր` լոգասենյակ: Հենվիր լվացարանի կոնքին, բարձրացրու փեշդ, և թող նա ներթափանցի քո մեջ, իսկ դու կառավարիր հրումները՝ կրունկներով ուղղորդելով նրա հետույքը:

Լուռումունջ սեքս՝ բազմամարդ տանը

Գուցե դուք ծնողներիդ տանն եք շաբաթ-կիրակի օրերին, կամ միևնույն բնակարանը քեզ հետ կիսող ընկերդ քնած է հենց կողքի սենյակում: Ինչ-որ բացարձակ հանդուգն և էքստրեմալ բան կա նրանում, որ սիրով ես զբաղվում այնտեղ, որտեղ ինչ-որ մեկը կարող է «հայտնաբերել» ձեզ, սակայն միևնույն ժամանակ պետք է հոգ տանել այն մասին, որ դուք հանկարծ իրականում «չբռնվեք»:

«Այսպիսի սեքսում ամենակարևորն այնպիսի դիրք օգտագործելն է, որ մահճակալը բարձր չճռճռա՝ աշխարհով մեկ ազդարարելով, որ դուք «դրանով» եք զբաղված,- ասում է գիտությունների դոկտոր, «Spectacular Sex Moves He'll Never Forget» գրքի հեղինակ Սոնյա Բորգը: - Գդալների դիրք ընդունեք այնպես, որ նա քո հետևում լինի: Այս դիրքով պառկելու դեպքում գրեթե անհնար է վեր ու վար շարժվել, ինչն էլ սովորաբար ճռճռոցի պատճառ է լինում»: Թող տղամարդդ ներթափանցի քո մեջ, և ասա նրան, որ կոնքը շարժի լայն շրջանագծերով, այլ ոչ թե հրումներ կատարի:

ՍԵՔՍՈՒԱԼ ՎԱՐԻԱՑԻԱՆԵՐ...

• Շրջվիր դեմքով դեպի տղամարդդ և մի ոտքդ վեր բարձրացրու, որպեսզի նա կարողանա ավելի խոր ներթափանցել քո մեջ: Այս դեպքում ոչ միայն կուրծք կրծքի կլինեք, այլև նա կարող է համբուրել քեզ՝ խլացնելով քո հնարավոր տնքոցները:

• Մնա կողքի պառկած և թող տղամարդդ ծնկի գա այնպես, որ ոտքերով գրկի ոտքիդ ստորին հատվածը: Այդ դիրքից նրան տեսանելի է քո հետույքը, և նա կարող է միաժամանակ լայն շրջանագծերով շարժումներ կատարել՝ այդպիսով կանխելով որևէ ձայնի առաջացումը:

Դիմակայիր ծանրության ուժին

«69»-ի դասական տարբերակն արդեն իսկ բավական է հաճույքից մեռնելու համար. երկուսդ էլ օրալ հաճույք եք ստանում միաժամանակ: Հրաշալի է: Բայց դուք կարող եք ամեն ինչ էլ ավելի «արգելված» դարձնել՝ դիմելով ծայրահեղությունների. նա՝ կանգնած... դու՝ գլխիվայր: Ահա թե ինչպես. թող զուգընկերդ կանգնի քո հետևում, մահճակալի եզրին մոտ, իսկ դու կռացիր՝ ձեռքերդ ու գլուխդ դնելով անկողնուն: Հետո նրա օգնությամբ ոտքերդ ուղիղ վեր ձգիր այնպես, որ դու լինես գլխիվայր՝ ձեռքերիդ վրա հենված, իսկ նա պահի քեզ գոտկատեղից: Բերանդ կլինի ուղիղ նրա առնանդամի դիմաց, իսկ եթե փոքր-ինչ բացես ոտքերդ, նա հեշտությամբ կհասնի ծլիկիդ: «Բացի այդ, քանի որ դու գլխիվայր ես, արյունը կհոսի դեպի գլուխդ՝ էլ ավելի ինտենսիվացնելով օրգազմդ»,- ասում է Բորգը:

ՍԵՔՍՈՒԱԼ ՎԱՐԻԱՑԻԱՆԵՐ...

• Լայն բացիր ոտքերդ, ապա մոտեցրու իրար (այնպես, որ ազդրերով գրկես նրա դեմքը): Այս շարժումը կաշխատեցնի հեշտոցիդ մկանները՝ պարգևելով ավելի հաճելի զգացողություններ:

• Եթե տղամարդդ բավականաչափ ուժեղ է, թող բռնի գոտկատեղիցդ և քեզ վերուվար շարժի: Դա հնարավորություն կտա նրան գերառնական զգալ...

Գտիր նրա սեքսուալ խաղալիքը

Տղամարդու անվավոր փոխադրամիջոցը միշտ սեքսով զբաղվելու ամենախենթ վայրերից է: Սակայն այս դեպքում խոսքը այլ փոխադրամիջոցի մասին է... պատանեկության տարիների, նրա սքեյթբորդը: Շատ տղամարդիկ դեռևս պահում են այն իրենց տանն ինչ-որ անկյունում (եթե ոչ, ապա կարող ես ձեռք բերել): Նա կգնահատի քո կրեատիվ մտածելակերպը: «Դա ցույց կտա, որ դու ամեն ինչին նայում ես էրոտիկ հայացքով»,- ասում է Բորգը:

Այն օգտագործելու համար վրան սրբիչ փռիր՝ մակերեսը փոքր-ինչ փափկեցնելու համար, հետո բերանքսիվայր պառկիր այնպես, որ դեմքով դեպի հատակը լինես: Զուգընկերդ պետք է դիրքավորվի վերևից՝ առաջ հրող դիրքով, և ներթափանցի քո մեջ հետևի կողմից: Տղամարդդ կարող է ծնկները տեղավորել հատակին: Փոխանակ սպասելու նրա հրումներին՝ ձեռքերիդ օգնությամբ սքեյթբորդով հետ ու առաջ քշիր ինքդ քեզ:

ՍԵՔՍՈՒԱԼ ՎԱՐԻԱՑԻԱՆԵՐ...

• Մեջքի վրա պառկիր սքեյթբորդին, իսկ զուգընկերդ՝ քեզ վրա: Այս դեպքում նա կկառավարի սահքը, սակայն դա պակաս հաճելի չի լինի:

• Թող տղամարդդ նստի սքեյթբորդին: Հետո նստիր նրա վրա՝ դեմքով դեպի զուգընկերդ, բայց վեր ու վար շարժվելու փոխարեն, ինչպես սովորաբար անում ես «աղջիկը՝ վերևից» դիրքի ժամանակ, օգտագործիր ոտքերդ՝ ձեր մարմինները հետ ու առաջ սահեցնելու համար: Սա ավելի դանդաղ տեմպի սեքս է, ինչը զգայականություն և հանգստի զգացում կհաղորդի պրոցեսին:

Փոխակերպվիր

Քո սեքսուալ անհատականության փոխակերպումը երկուսիդ մոտ էլ բազմապատկում է հուզումը: «Դու քեզ ավելի ազատ ես զգում, քան սովորաբար»,- ասում է գիտությունների դոկտոր, սեռական թերապևտ Գլորիա Բրեյմը: Սակայն հաջողության հասնելու համար պետք է մտնել դերի կամ որևէ խաղի մեջ:

Սկսիր քո ալտեր էգոյի համար որևէ անուն մտածելուց: Ընտրիր գայթակղիչ մի կեղծանուն, ասենք՝ Նատալի կամ Քեթրին:

Դիմահարդարումդ, ներքնազգեստդ պետք է լինեն քո սովորական ոճից շատ տարբեր: Հետո որոշիր, թե ննջարանում ինչ դեր ես ստանձնելու. գուցե ցանկանում ես հրամաններ արձակել կամ անմեղ ձևանալ: Ինչ էլ լինի, ընտրիր նոր բան: «Մտիր ննջարան և ասա տղամարդուդ, որ այսօր նա քնում է ուրիշ կնոջ հետ,- ասում է Բրեյմը: - Այս ամենի հեռանկարն այնքան կհուզի և կհետաքրքրի տղամարդուդ, որ նա ինքն էլ խաղի մեջ կմտնի»:

ՍԵՔՍՈՒԱԼ ՎԱՐԻԱՑԻԱՆԵՐ...

• Որևէ սեքսուալ տեսարան ընտրիր քո սիրած էրոտիկ ֆիլմից, որպեսզի դու և զուգընկերդ խաղաք այն: Նախ դիտեք տեսարանը: Այն միտքը, որ շուտով դուք ճիշտ նույնն եք անելու, կավելացնի հուզմունքը:

• Դու հաստատ գիտես, թե որ հայտնի կանայք են քո տղամարդու մեջ կիրք արթնացնում: Դարձիր նրանցից որևէ մեկը: Նրան գրավում է Մերիլին Մոնրո՞ն։ Հագիր այնպիսի կրծկալ, որը կրծքերդ կիպ կմոտեցնի միմյանց, շուրթերդ ներկիր կարմիր... Նա տարված է Անջելինայո՞վ: Կեղծ տատու արա և կոպիտ վարվիր նրա հետ:

Արգելված գործողություններ

Տղամարդիկ սիրում են հետևել, թե ինչպես ես դու ինքնաբավարարվում: Ահա իրական «փչացած» աղջկա վարքագիծ. հաճույք պատճառիր ինքդ քեզ և միաժամանակ հասցրու նրան օրգազմի: Թող նա մեջքի վրա պառկի անկողնում, իսկ դու պառկիր նրա կողքին՝ հենվելով կողքիդ վրա, նրա մարմնին ուղղահայաց դիրքով, ձեռքդ՝ առնանդամի մոտ: Սկսիր օրալ շարժումներ՝ օգտագործելով մի ձեռքդ և բերանդ: Երբ առնանդամն արդեն ամուր է, և տղամարդը հաճույք է վայելում, մյուս ձեռքովդ սկսիր շփել ծլիկդ (քո դիրքի շնորհիվ ամեն ինչ ճիշտ նրա տեսադաշտում է): «Այստեղ պետք չէ կենտրոնանալ տեխնիկայի վրա,- ասում է Բորգը,- գործողությունը դիտելը նրան այնքան կգրգռի, որ հավելյալ ջանքեր պետք չեն գա, որպեսզի նա վերջացնի»:

ՍԵՔՍՈՒԱԼ ՎԱՐԻԱՑԻԱՆԵՐ...

• Քանի որ շատ կանանց ավելի հեշտ է իրենց օրգազմի հասցնել վիբրատորի միջոցով, ապա մի՛ հապաղիր և գործի անցիր: Փոխանակ միայն քեզ գրգռելու՝ բարձրացրու վիբրատորը և մի քանի վայրկյան հպիր նրա առնանդամի փողին, նախքան կրկին հետ կվերադարձնես: 

• Բերանով տղամարդուդ հաճույք պատճառելու ընթացքում նրա ձեռքը ցած բեր՝ քեզ շոշափելու համար: Նրա մատները ծածկիր քոնով, որ նրա շոյանքները հենց այն լինեն, ինչ քեզ է հարկավոր՝ հեշտանքի հասնելու համար: Սա նրան էլ ավելի կգրգռի, բացի այդ, նրան դուր կգա քեզ զգալու հնարավորությունը:

«Հրապարակային» սեքս

Շատ երկրներում էրեկցիայի հրապարակային ցուցադրումները կարող են քեզ բանտ հասցնել կամ ամենաքիչը խոշոր տուգանքի ենթարկել: Բայց դա այնքան գրգռիչ է, որ ի վերջո արժե գոնե մեկ անգամ փորձել: Վերնազգեստդ թող հագիդ, բայց ներքնավարտիքդ հանիր և հակվիր բաց պատուհանից այնպես, որ նա կարողանա ներթափանցել քո մեջ հետևից: «Երկուսդ էլ դող կզգաք այն մտքից, որ մարդիկ կարող են տեսնել ձեզ՝ միաժամանակ պատկերացում իսկ չունենալով այն մասին, թե ինչեր են կատարվում տեսադաշտից դուրս»,- ասում է Քադելը: Եթե դուք, այնուամենայնիվ, մի քիչ անհանգստանում եք (կամ հարևանությամբ փոքր երեխաներ են ապրում), ապա դա արեք գիշերը:

ՍԵՔՍՈՒԱԼ ՎԱՐԻԱՑԻԱՆԵՐ...

• Նստիր պատուհանագոգին, պատուհանը՝ փակ: Մեջքդ սեղմված կլինի ապակուն, ուստի ուրիշները կարող են տեսնել քեզ, բայց դու դեմքով ուղղված կլինես քո տղամարդուն՝ ավելի մտերմիկ զգացողություն առաջացնելով:

• Սիրով զբաղվեք գիշերը մեքենայի մեջ, երբ այն կայանված է ավտոտնակ տանող ճանապարհին: Դա ոչ միայն զվարճալի է, քանի որ տեղի է ունենում մի վայրում, որտեղ դուք սովորաբար սեքսով չեք զբաղվում, այլև գրգռիչ. այն միտքը, որ ինչ-որ մեկը կարող է ձեզ տեսնել, կտրուկ կբարձրացնի ձեր ադրենալինի մակարդակը:

Սեքս-նինձյայի զենքեր

Սրանք դիտարկիր իբրև քո հաճույքի «զենքեր». դրանց տիրապետելը քեզ ննջարանային սուպեր-հզորություն կպարգևի:

Մերսման սպունգ

Սա կարելի է օգտագործել՝ զբաղեցնելով միայն մեկ ձեռքը. ուրեմն դու կարող ես մի ձեռքով սպունգով մերսել տղամարդուդ պարանոցը, իսկ մյուսով` ստորին հատվածը. սա նրա մարմինը կլցնի երանությամբ:

Գազավորված ջուր

Զարմացա՞ր։ Այո՛, սա արդեն խոսում է այն մասին, որ դու հավակնում ես սեքս-գուրուի աստիճանի: Մի կում գազավորված ջուր առ բերանդ, հետո սկսիր մինետ անել այնպես, որ պղպջակները ողողեն նրա առնանդամը՝ նոր և էրոտիկ զգացում առաջ բերելով: Բայց կանգ մի՛ առ այդտեղ: Թող նա մի քիչ գազավորված ջուր լցնի պտուկներիդ... և դու կվայելես նույն վերերկրային հաճույքը:

Մատի միկրովիբրատոր

Այս փոքրիկ ու խորամանկ սիլիկոնե խաղալիքը հագցվում է մատին և առաջ բերում նույնքան հզոր վիբրացիա, որքան մեծ չափերի վիբրատորները: Դու այն կարող ես օգտագործել ձեռքով «աշխատանքի» ժամանակ՝ հպումներդ ավելի ինտենսիվ դարձնելու կամ ծլիկդ գրգռելու համար, երբ տղամարդդ վերևից է:

Վարսակալ

Տղամարդուդ վրա տպավորություն գործիր քո սեքսուալ երևակայությամբ՝ վարսակալներիցդ մեկն օգտագործելով որպես նրա առնանդամի օղակ: Երբ այն պրկվի, վարսակալը երկտակ փաթաթիր առնանդամի հիմքին (դա պետք է ձիգ արվի, բայց ոչ՝ ցավոտ): Սա կօգնի նրան ուշացնել սերմնաժայթքումը, քանի որ արյունը կպահի անդամի մեջ, իսկ էլաստիկ ժապավենի հպումը նրա մաշկին հաճելի կլինի: Ավելի ինտենսիվ զգացողություններ արթնացնելու համար փորձիր գնդիկներով զարդարված վարսակալ:



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սեքսի տեխնիկա | Ավելացրեց: erkusov.com (2018-11-05)
Դիտումներ: 16 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar