RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Սեքս ուղեցույց

Այս 5 բանը կանայք թաքցնում են իրենց սեռական զուգընկերներից
 
 
loading...

 

Բոլոր կանայք, չգիտես ինչու, համարում են, որ պարտավոր են գլուխ դնել տղամարդկանց էգոյի հետ, ու դա արտահայտվում է ոչ միայն հաճոյախոսությունների տեսքով, այլև ճիշտը չասելու ցանկության ի հայտ գալով, ինչը, նրանց կարծիքով, կարող է ստիպել տղամարդուն անհարմար զգալ։ 

Այս կապակցությամբ ոչ մի ուրիշ ոլորտում այդքան խնդիրներ չեն ծագում, որքան անկողնում։ Շատ կանայք, ովքեր առօրյայում իրենց ազատ ու ամենակարող են զգում, անկողնում երբեք չեն ասի «այսպես արա» կամ էլ «այդպես մի արա», քանի որ վախենում են շոկի մեջ գցել ու նեղացնել իրենց տղամարդուն։

Մենք գիտենք, որ պետք է պայքարել վախի դեմ։ Անկողնում պետք է խոսել, իսկ տղամարդիկ, ովքեր հրաժարվում են ականջալուր լինել իրենց սիրելիներին, պարզապես ախմախ սիրեկաններ են։ Իհարկե, կանայք միջոցներ են փնտրում՝ անկողնում տղամարդկանց հասկացնելու, թե ինչ են ուզում իրականում ու փորձում են սովորել, թե ինչպես խոսել տաբու թեմաների մասին, բայց միևնույն է, մնում են բաներ, որոնց մասին կանայք վախենում են խոսել, թեև խիստ ցանկալի է, որ տղամարդիկ իմանան այդ մասին։

1. Կադրեր պոռնոֆիլմերից

Պոռնոֆիլմերում մենք հիմնականում տեսնում ենք այն, ինչ լավ է նայվում կադրում, ոչ թե այն, ինչ իսկապես կարող է դուր գալ զուգընկերոջը սեքսում։ Իրականում պոռնոֆիլմերում ծավալվող գործողությունների մեծ մասը կխանգարեն Ձեզ հաճույք ստանալ, եթե Դուք փորձեք դրանք կրկնել իրական կյանքում։ Օրինակ՝ ֆիլմերում դերասանները հաճախ դիպչում են միմյանց սեռական օրգաններին, որպեսզի կադրում պրոցեսն ավելի լավ երևա, մինչդեռ իրական կյանքում սեքսի ժամանակ մենք ներգրավում ենք մեր ողջ մարմինը։

Իհարկե, տղամարդկանց մեծամասնությունը երբեք չի խոստովանի, որ ինչ-որ բաներ անում է, որովհետև այդ բանը շատ լավ է նայվում էկրաանին, այլ ոչ թե նրա համար, որ դա նրան դուր է գալիս։ Բերեք չմեղադրենք բոլորին, բայց, այնուամենայնիվ, տղամարդիկ պետք է հաշվի առնեն, որ ամեն անգամ, երբ նրանք հերթական նման տրյուկն են անում, իրենց կանայք համբերատար սպասում են, թե երբ են իրենք անցնելու նրան, ինչ իրապես հաճելի է երկուսին էլ։

2. Մի գերագնահատեք

Կանայք իրոք սիրում են սեքսով զբաղվել, ու նրանցից յուրաքանչյուրը կարող է մի երկու դեպք հիշել, երբ տղամարդը հասել է հեշտանքի արդեն մի քանի րոպե հետո ու ապա թեքվել է դեպի պատն ու քնել է։ Այո, կանայք սիրում են սեռական ակտերը, որոնք տևում են ավելի երկար, քան մեկ րոպեն, բայց դա չի նշանակում, որ ինչքան ավելի երկար, այնքան ավելի լավ։

Եթե տղամարդը հպարտանում է, որ կարողանում է մինչև մեկ ժամ ձգել, ապա նրա զուգընկերուհին հավանաբար արդեն 20 րոպե հետո սկսում է մտածել, թե երբ պետք է այդ ամենը վերջանա, բայց վախենում է արտահայտվել, քանզի չի ուզում գցել իր տղամարդու արժանապատվությունը։ Հաշվի առեք, որ կանացի սեռական օրգաններում արտադրվող հեղուկը, որ շփումը հաճելի է դարձնում, սահմանափակ քանակությամբ է արտադրվում, ու երկարատև սեքսը հաճույքից կարող է մղձավանջի վերածվել։

3. Կանայք իրականում գիտեն, թե ինչպես հեշտանքի հասնել

Տղամարդիկ փորձում են այսպես, հետո այնպես, իսկ վերջում հասկանում են, որ ոչ մի բան էլ չգիտեն։ Ուստի վստահեք Ձեր զուգընկերուհուն, քանզի ըստ ամենայնի՝ նա քաջատեղյակ է, թե ինչ է պետք անել դրա համար, բայց վախենում է ասել դրա մասին, որովհետև դա կարող է ադեկվատ կերպով չընկալվել տղամարդու կողմից։ Եթե Դուք մտավախություն ունեք, որ այդպես կլինի, ավելի լավ է խոսել նրա հետ այդ մասին, բայց ոչ թե հենց սեքսի ժամանակ, երբ մենք առավել հակված ենք դատապարտվելու վախից, այլ ավելի անմիջական միջավայրում։

4. Հեշտանքի հասնելը բարդ բան է

Սա իրականում կանանց միայն մի փոքր մասի համար է խնդիր։ Նրանց համար սեքսը շատ ավելի հաճելի կարող էր լինել, եթե նրանք չվախենային կիսվել իրենց խնդրով տղամարդու հետ, որպեսզի չհիասթափեցնեն նրան։ Նրանք խուսափում են սեքսից, քանի որ հոգնել են հեշտանքի իմիտացիաներից այն դեպքում, երբ այն երբեք չի լինում։ Բայցևայնպես, նման կանայք սիրում են ձեռնաշարժությամբ զբաղվել, անգամ եթե նույնիսկ այս կերպ դա նրանց հեշտանքի չի հասցնում։ 

Եթե կինը, այնուամենայնիվ, վճռականություն դրսևորի ու խոսի դրա մասին, տղամարդը ոչ մի պարագայում չպետք է քննադատի նրան, այլ պետք է քաջալերի՝ ասելով, որ իր համար ամենևին էլ ինքնանպատակ չէ, որ սեքսի ժամանակ իր զուգընկերուհին հեշտանք ունենա։ Որոշ կանայք իրոք հեշտանքի իմիտացիա են անում, բայց բոլոր կանայք են, որ հեշտանքի ժամանակ իրենց զգացողություններն ավելի վառ են արտահայտում, քան իրականում կա՝ իմանալով, որ տղամարդկանց դա դուր է գալիս։ Դա սուտ չէ, այլ պարզապես չափազանցեցում, առավել ևս, եթե տղամարդը պատասխանում է նույնով։ 

5. Գրգռված մարմինը շատ զգայուն է

Անկախ նրանից, թե ինչ եք Դուք կարդացել տարբեր ամսագրերում, իմացեք՝ կանացի մարմնի վրա «հաճույքի կոճակներ» չկան։ Կանայք հաճախ են բողոքում, որ իրենց մարմնի ինտիմ մասերի հետ տղամարդիկ հաճախ չափազանց անփույթ ու կոպիտ են վարվում։ Իհարկե, կարելի է քիչ բրուտալ լինել, բայց կարևոր է չափը չանցնել։ Յուրաքանչյուր կին ինդիվիդուալ է, ու եթե հետևեք զուտ շաբլոնային պատկերացումներին, ապա կարող եք բախվել տհաճությունների։ 

Զուգընկերները պետք է շփվեն ու պետք է մի քիչ ավելի հոգատարությամբ վերաբերվել կանանց, ովքեր ամաչում են կիսվել անկողնում իրենց մտքերով։ Մոտեցեք դրան ըմբռնումով, դժվար է հաղթահարել ներքին վախերը։



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (2018-11-10)
Դիտումներ: 5 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar