RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Հարցեր սեքսոլոգին (կանայք)

Այն ամենը, ինչ ՉԻ ԿԱՐԵԼԻ անել դաշտանային ցիկլի ժամանակ
 
 
loading...

 

EnterTrain-ը պատմում է՝ ինչ չի կարելի անել դաշտանային ցիկլի ժամանակ, եթե ուզում ես պահպանել առողջությունդ:
 

Ամսեկանների ժամանակ երբեմն կանայք ցավեր են ունենում որովայնի ներքևի հատվածում, այդ ժամանակ կարելի՞ է ցավազրկող դեղամիջոցներ խմել:

Կարելի է, բայց անհրաժեշտ է մի քանի բան հաշվի առնել: Նախ՝ կտրականապես արգելված է ընդունել արյան մակարդման և արյունագոյացման վրա ազդող դեղամիջոցներ՝ անալգին և ասպիրին: Երկրորդ՝ պետք չէ ինքն իրեն ցավազրկող նշանակել, նույնիսկ եթե այն ացետիլսալիցիլային թթու չի պարունակոււմ, այլ պարացետամոլ: Ավելի լավ է՝ վստահել բժշկի նշանակմանը:

Դաշտանի ժամանակ փոխվում է հորմոնալ ֆոնը, հետևապես, փոխվում է օրգանիզմի արձագանքը դեղերին:

Կարող են ալերգիաներ առաջնալ: Կարող է օրգանիզմը չտանել բժշկի՝ վարակի դեմ նշանակած դեղերը, օրինակ՝ հակաբիոտիկները:

Եթե զգում ես, որ ինչ-որ բան այնպես չէ՝ սրտխառնոց ունես, գլխապտույտ, մշտական թուլություն, ցան, կտրուկ ցավ, ստամոքսի խանգարում, անմիջապես հիավանդանոց գնա:

 

Ինչո՞ւ ամսեկանների ժամանակ չի կարելի տաք վաննա ընդունել:

Քանի որ դա խթանում է արյունագոյացումը և կարող է արյունահոսության պատճառ դառնալ: Նույնը վերաբերում է տաք լոգանքին կամ սաունային:

Ուժեղ արյունահոսություն կարող է առաջացնել նաև ալկոհոլի ընդունումը. այն լայնացնում է արյունատար անոթների պատերը, այնպես որ, դաշտանի ժամանակ խմել չափազանց անցանկալի է:

Որոշակի մթերքներ ևս չարժե ուտել նույն պատճառով՝ շոկոլադ, խմորիչով հաց, չափազանց կծու և աղի մթերքներ, թթվասեր, ընկուզեղեն, ձու, կաթ, սուրճ, երշիկեղեն: Այսպիսի սնունդը կարող է ամսեկանի ժամանակ գլխացավի, նույնիսկ գլխապտույտի պատճառ դառնալ:

Շարունակությունը՝ այստեղ.


 









Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հարցեր սեքսոլոգին (կանայք) | Ավելացրեց: erkusov.com (2018-10-16)
Դիտումներ: 45 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar