RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Հարցեր սեքսոլոգին (կանայք)

«Այդ օրերն» ու քո արտաքինը
 
 
loading...

 

Լինում են պահեր, երբ շատ դժգոհ ես թե՛ ինքդ քեզնից, թե՛ քո արտաքինից, այնպես չէ՞: Երբեմն էլ դառնում ես պարզապես սքանչելի ու համընդհանուր հիացմունք վայելում: Պատասխանը մեկն է՝ հորմոններ:

Դրանց քանակի տատանումը օրգանիզմում ուղղակիորեն ազդում է մազերի, մաշկի, մարմնի և անգամ բնական հոտի վրա: Սակայն դա չի նշանակում, որ պետք է դառնաս քո ցիկլի գերին: Մեր «կախարդական» ուղեցույցը կօգնի քեզ գրավիչ մնալ ողջ ամսվա ընթացքում:

PMS (նախամինստրուալ սինդրոմ) շրջան

Ի՞նչ է կատարվում: Մի կողմից' մեծ ախորժակ' չիպսեր ու շոկոլադ, մյուս կողմից' պզուկներ, մշտապես դիմափոշու կարիք զգացող մաշկ ու յուղոտ մազեր: «Մեղավորը պրոգեստերոն հորմոնն է, որի քանակն օրգանիզմում կտրուկ ավելանում է դաշտանային ցիկլից մոտ վեց օր առաջ և դեմքի ու գլխամաշկի ճարպոտության պատճառ դառնում»,- ասում է մաշկաբան Ռանելա Հիրշը Քեմբրիջից: «Ահա թե ինչու են գրեթե բոլոր կանայք ցիկլին նախորդող շաբաթվա ընթացքում դժգոհում իրենց արտաքինից և մազերից»,-ավելացնում է նա:

Հարձակման պլան

Վերացրու ճարպը: Կանխարգելիչ միջոցները (տե՜ս «Հետձվազատման շրջան» բաժնում) կօգնեն խուսափել անցանկալի պզուկներից այդ շաբաթվա ընթացքում: «Իսկ, այնուամենայնիվ, հայտնված անհարթությունների դեմ պայքարելու համար վերցրու հավասար չափաբաժիններով բենզոիլի պերօքսիդ և ծծումբ պարունակող միջոցներ, խառնիր և քսիր դեմքիդ' մանրէների դեմ պայքարելու և մաշկը յուղազերծելու համար»,- ասում է Նյու Յորքի Skin and Spa Dermatology կենտրոնի տնօրեն, բ.գ.դ. Հովարդ Սոբելը: Մազերի համար վերցրու մաքրող ազդեցությամբ շամպուն. այն ազատում է մազերը թե՜ մուսից, թե՜ ավելորդ ճարպից:

Թաքցրու անցանկալին: Պզուկները փակելու լավագույն ձևը մաշկին մի քանի շերտ բազա քսելն է: «Նախ՝ պատիր դրանով ողջ մաշկդ' ընդհանուր տոնը հարթեցնելու համար, հետո՝ առանձին պզուկները տեղ-տեղ փակիր անհարթությունները քողարկող միջոցով, իսկ վերջում' քսիր դիմափոշի»,-խորհուրդ է տալիս ոճաբան Էմիլի Քեյթ Ուորենը:

Չմոռանաս սնուցման մասին: «Պզուկները մեծ սթրես են պատճառում կանանց ու աղջիկներին, իսկ սթրեսի արդյունքում օրգանիզմում արագանում է որոշակի գեղձերի աշխատանքը, որոնք ավելացնում են ճարպի արտադրությունն ու նվազեցնում օրգանիզմի' խոնավությունը պահելու ունակությունը: Արդյունքում՝ մաշկը դառնում է ճարպոտ և չոր
միաժամանակ»,- ասում է մաշկաբան Լեսլի Բաումանը: Բացի այդ, պզուկների դեմ պայքարող քսուքների չարաշահումը ևս չորացնում է մաշկը: Օգտագործիր յուղազերծ խոնավացնող միջոցներ' անհրաժեշտ բալանսը պահպանելու համար:

«Այդ» օրերը

Ի՞նչ է կատարվում: «Պրոգեստերոնի քանակը նվազում է. այնպես որ, ճարպի արտադրությունը կրճատվում է,- նշում է դոկտոր Հիրշը,- սակայն դրան փոխարինում է մարմնի յուրահատուկ հոտը»:

Հարձակման պլան

Հարթ ու սահուն: «Դաշտանային ցիկլին նախորդող օրերին հայտնված «դավաճան» պզուկներից հետո մնում են կարմիր հետքեր»,- ասում է բժիշկ Սոբելը և խորհուրդ տալիս ազատվել թեփոտությունից, մեռած բջիջներից և հարթեցնել մաշկը գլիկոլային ծծումբ պարունակող բամբակներով, որոնք պետք է քսել մաշկին մաքրելուց անմիջապես հետո:

Ազատվենք տհաճ հոտից: Պրահայի համալսարանում անցկացվել է հետաքրքիր հետազոտություն, որի ժամանակ տղամարդկանց առաջարկվել է հոտ քաշել կանանց քրտինքից: Պարզվել է, որ դաշտանային ցիկլի ժամանակ այդ հոտն առավել վանող է, իսկ, օրինակ, ձվազատման շրջանում' առավել գրավիչ: Այնպես որ, դա լավագույն ժամանակն է տարբեր տեսակի օծանելիքներ ու դեզոդորանտներ փորձարկելու համար:

«Մրգային ու ծաղկային հոտերը շատ զգայական են, իսկ մուշկն առհասարակ համարվում է աֆրոդիզիակ»,- պարզաբանում է Givaudan օծանելիքի տան աշխատակից Մարիպիեր Ժուլյենը: Եթե փնտրում ես նոր բուրմունք, կարող ենք խորհուրդ տալ մի քանիսը' Reb'l Fleur, by Rihanna, Dior La Collection in Mitzah և Daisy Fuentes Mysterio:

Օվուլյացիա

Ի՞նչ է կատարվում: Բարև՜, սիրունիկ: Ձվազատմանը նախորդող օրերին էստրոգենն օրգանիզմում հասնում է իր գագաթնակետին' դարձնելով քեզ գերգրավիչ հակառակ սեռի համար: Մազերդ փայլում են, մաշկդ հիանալի վիճակում է: «Ասես՝ այս ճանապարհով բնությունն աջակցում է կնոջը' սեռական զուգընկեր գտնելու հարցում»,- նշում է դոկտոր Հիրշը:

Հարձակման պլան

Երջանիկ օրեր: Բազմաթիվ ուսումնասիրությունները հաստատում են, որ ձվազատմանը նախորդող շաբաթվա ընթացքում կինը համընդհանուր ուշադրության առարկա է դառնում: Բացի այդ, տղամարդկանց գերում է նրա հոտը (այս օրերին կարելի է առանց օծանելիքի էլ «յոլա» գնալ): Նյուքասլի համալսարանում անցկացված փորձի ժամանակ տղամարդկանց առաջարկվել է կարծիք հայտնել կանանց մասին' ելնելով նրանց լուսանկարներից, որոնք արվել էին կանանց ցիկլի տարբեր փուլերում:
Բոլոր տղամարդիկ միահամուռ ավելի գրավիչ ու սեքսուալ են անվանել այն կանանց, ովքեր լուսանկարվել էին ձվազատման շրջանում. գուցե պատճառը հենց նրանց փայլուն մազերն էին ու գեղեցիկ մաշկը: Զավեշտալին այն է, որ այդ շրջանում կանանց ինքնագնահատականը կտրուկ իջնում է, և նրանք անգամ պատրաստ են կլորիկ գումար ծախսել մատնահարդարի ծառայությունների վրա' սեփական տրամադրությունը բարձրացնելու համար: Շատ իզուր: Վայելի՜ր այդ օրերը. տղամարդն առանց այդ էլ քոնն է:

Ցուցադրում ենք բարեմասնությունները: Կալիֆոռնիայի համալսարանի Վարքագծային դրսևորումների, էվոլյուցիայի և մշակույթի կենտրոնի անցկացրած հարցումների շնորհիվ պարզ է դարձել, որ կանայք ու աղջիկները ձվազատման շրջանում առավել բաց ու ընդգծող հագուստ են ընտրում: Իրոք որ, ինչո՞ւ չլինել շլացուցիչ այդ օրերին: Տեսքդ ավարտուն դարձնելու համար կարող ես մարմնիդ առանձին հատվածները պատել փայլուն, լուսարձակող:

Հետձվազատման շրջան

Ի՞նչ է կատարվում: Ձվազատումից հետո հորմոնների աշխատանքը քո օրգանիզմում կարգավորվում է, սակայն դրանից քեզ, ցավոք, ոչ մի օգուտ: «Այս շաբաթվա ընթացքում նկատվում է թե՜ ճարպազատումը խթանող տեստոստերոնի, թե՜ պրոգեստերոնի քանակի ավելացում, ինչի արդյունքում ջուրն օրգանիզմից ավելի դանդաղ է հեռանում»,- ասում է նյույորքցի հայտնի գինեկոլոգ Ջիլ Մորա Ռաբինը: Այդ շաբաթն ավելի լավ կլինի օգտագործել մոտակա PMS շրջանի հավանական վնասները կանխելու համար:

Կորչի փքվածությունը: Այդ օրերի ընթացքում ուշադիր եղիր սննդակարգիդ հանդեպ: «Ստամոքսի փքվածությունը կանխելն ավելի հեշտ է, քան հետո դրանից ազատվելը»,- հուշում է նյույորքցի դիետոլոգ, բ.գ.թ. Լիզա Ռ. Յանգը: Սահմանափակիր աղի ուտելիքի քանակը, ինչպես օրինակ' սոյայի սոուսն ու տապակած կարտոֆիլը: Ավելացրու փքվածության դեմ պայքարող մրգեր ու բանջարեղեն, օրինակ' սեխ ու վարունգ: Հնարավորինս շատ հեղուկ խմիր: Եթե հասարակ ջուրը քեզ արդեն ձանձրալի է թվում, մեջը կիտրոն ավելացրու կամ անցիր բուսական թեյերին:

Պատրաստվիր: Մի՜ մոռացիր նախապատրաստական աշխատանքների մասին: Սկսիր ցիկլից մեկ շաբաթ առաջ: «Օգտագործիր բենզոիլի պերօքսիդով և ծծմբային թթվով հարուստ քսուքներ' մաշկի ճարպի ու մանրէների քանակը վերահսկելու համար»,- առաջարկում է Դոկտոր Բաումանը: Ժամանակավորապես փոխարինիր քո դեմքի լվացման միջոցը հատուկ'անհարթությունների դեմ նախատեսված միջոցով:

Էստրոգենի քանակի ավելացումը ձվազատման օրերին դարձնում է քեզ ամենից գրավիչը...


Նմանատիպ նյութեր



Տարածել...
 
loading...



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 70հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հարցեր սեքսոլոգին (կանայք) | Ավելացրեց: erkusov.com (2019-05-11)
Դիտումներ: 66 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar