RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Նա և Նե - Բազմազան

Առօրյա 5 սովորություններ, որոնց արդյունքում կուրծքը կախվում է
 
 
loading...

 

Կան մի քանի առօրյա սովորություններ, որոնց պատճառով կանացի կուրծքը կախված տեսք է ստանում: Դրանցից խուսափելու համար նախևառաջ պետք է իմանալ դրանք:

Մի՛ կրեք անհարմար կրծկալ

Սա գլխավոր պատճառներից մեկն է: Կան կրծկալներ, որոնք ձգվող նյութից են պատրաստված, որը ժամանակի հետ թուլանում է: Այդ պատճառով կրծկալը դադարում է կատարել իր գլխավոր գործառույթը՝ պահել կուրծքը, որը թույլ կրծկալում ֆիքսված վիճակում չէ:

Մի՛ ծխեք

Ծխելը թուլացնում է մաշկը, այն կորցնում է նախկին էլաստիկությունը: Ծխելը կրճատում է կոլագենի արտադրության քանակն ու դանդաղեցնում արյան շրջանառությունը: Մաշկը դառնում է բարակ, չոր ու արագ է ծերանում:

Մի՛ պահեք խիստ դիետաներ

Կրծքագեղձի գեղեցկության ու առողջության համար շատ կարևոր է սնվել հավասարակշռված: Երբ Դուք արագորեն նիհարում եք, այնուհետև քաշ եք հավաքում, դա բացասաբար ազդեցություն է ունենում մաշկի ու կրծքագեղձի վրա:

Պաշտպանվեք արևից

Կրծքագեղձի հատվածում հատկապես մաշկը զգայուն է ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ, իսկ այդ ճառագայթները մաշկի ծերացման ուղիղ ճանապարհ են:

Կատարեք ֆիզիկական վարժություններ ու հետևեք մեջքի դիրքին

Որպեսզի կրծքագեղձի մկանները լինեն ձիգ, հարկավոր է մարզվել: Բայց ֆիզիկական բոլոր տեսակի ակտիվություննները չէ, որ օգտակար են այդ հատվածի համար: Շատ կարևոր է հետևել մեջքի դիրքին՝ ուղիղ պահելով այն:



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Նա և Նե - Բազմազան | Ավելացրեց: erkusov.com (2018-09-13)
Դիտումներ: 9 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0