RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Հարցեր սեքսոլոգին (կանայք)

Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
 
 
loading...

 

Արգանդի միոման բարորակ ուռուցք է, որն առաջանում է հյուսվածքային մկաններից: Շոշափելիս այն մի տեսակ ձգված է: Բժշկության մեջ այն հաճախ անվանվում է ֆիբրոմա: Արգանդի միոման երբեմն հասնում է մեծ ուռուցքի չափի եւ կարող է կշռել մինչեւ 1 կիլոգրամ: Կախված իր գտնվելու դիրքից` տարբեր զարգացումներ կարող են տեղի ունենալ: Ամենահաճախ հանդիպող միոմայի տեսակը հենց արգանդի մեջ է, երբեմն`արգանդի վզիկում կամ` լորձաթաղանթի տակ, կամ էլ`արգանդի վրա: Ավելի հաճախ հանդիպում են մի քանի միոմա միասին:

Ընդհանրապես այն առաջանում է այն տարիքում, երբ կանայք ի վիճակի են ծննդաբերելու եւ երեխա ունենալու: Կլիմաքսի սկսելուն զուգահեռ` այդ ուռուցքը կարող է ներծծվել: Զարգացման վաղ շրջանում այն ընդհանրապես իր մասին զգացնել չի տալիս` հետեւաբար այն կարող է միայն հայտնաբերել բժիշկը հերթական բժշկական զննման ընթացքում: Այդ ժամանակ բուժելն ամենահեշտն է:

Ավելի ուշ շրջանում, երբ պացիենտները դիմում են գանգատներով` անհրաժեշտ է լինում ավելի լուրջ ու երկարատեւ բուժում: Կանայք պետք է ուշադիր հետեւեն դաշտանային ցիկլի ընթացքին, դրա տեւողությանն ու արյան քանակին: Պետք չէ սպասել անեմիայի առաջացմանը` շատ արյուն կորցնելու հետեւանքով, ինչպես նաեւ՝ արգանդի մկանների թուլացմանը: Հիվանդության զարգացման մյուս նախանշանները կարող են լինել որովայնի ներքեւի հատվածի կամ գոտկամասի ցավերը, որոնք կարող են առաջանալ միանգամից` նոպայի ձեւով, կամ բութ ցավի ձեւով` երբեմն նման լինելով ծննդաբերական ցավերի: Ուռուցքի մեծացմանը զուգընթաց, սկսում են զարգանալ այնպիսի նախանշաններ, ինչպիսիք են` մյուս օրգանների սեղմվելը` աղիների կամ միզապարկի: Կանանց մոտ սկսում են խնդիրներ առաջանալ` կապված միզելու եւ փորկապության հետ:

Միմյանց հետ սերտ կապ ունեն նաեւ միոմայի զարգացումն ու սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները: Շատ հաճախ կանայք գանգատվում են սրտի շրջանում ցավերից կամ սրտի անբավարարությունից, արյան բարձր ճնշումից, երակների լայնացումից եւ այլն:

Նման գանգատները պետք է ստիպեն, որպեսզի ոչ միայն գնաք սրտաբանի մոտ, այլ նաեւ` գինեկոլոգի մոտ: Պետք է հաշվի առնել նաեւ բարորակ ուռուցքից չարորակի վերածվելու վտանգը: Այն կարող է տեղի ունենալ ընդհանրապես չբուժվելու դեպքում:

Միոմայի զարգացման հիմնական պատճառը համարվում է ձվարանների արտադրած հորմոնների ավելցուկը: Այս տեսակետը բացատրվում է նրանով, որ միոմայի չափերի մեծացումը դադարում է կլիմաքսի սկսվելու հետ: Հայտնի է նաեւ, որ միոմայի զարգացումը պայմանավորված է նաեւ հակաբեղմնավորիչ պրեպարատներ ընդունելով: Միոմայի մեծացման պատճառներից մեկն էլ կարող է լինել երակների լայնացումը, որի հետեւանքով փոփոխվում են փոքր կոնքի օրգանները: Հիվանդության զարգացման պատճառներից մեկն էլ կարող են լինել քրոնիկական վարակները, նույնիսկ, եթե դրանց օջախները սեռական օրգաններում չեն:

Միոմայի ախտորոշումը շատ հեշտ ու պարզ է: Այն կարելի է ախտորոշել գինեկոլոգի սովորական զննումից հետո: Իսկ պարզելու համար նրա չափերը, հանգույցներն ու այլ մանրամասներ` կօգնի ուլտրաձայնային հետազոտությունը: Ամենաարդյունավետ միջոցը հիստերոսկոպիան է:


Այն վիրաբուժական միջամտության ձեւ է, որը թույլ է տալիս հենց զննման ընթացում հեռացնել ուռուցքը, իհարկե, եթե այն չափերով շատ փոքր է: Ընդհանրապես միոմայի բուժումը ենթադրում է թերապեւտիկ եւ վիրահատական բուժման ձեւ: Թերապեւտիկ բուժումն իր մեջ ներառում է հորմոնային պրեպարատների ընդունումը, այսինքն՝ դրանք դանդաղեցնում են ուռուցքի մեծացման ընթացքը եւ թույլ են տալիս չափերի փոքրացում: Բուժման այս մեթոդը թույլ է տալիս կանխել միոմայի մեծացումը՝ մինչեւ կլիմաքս, երբ այն կսկսի ներծծվել: Բայց պետք է ասել, որ այս մեթոդի արդյունքում, հատկապես երիտասարդ կանանց մոտ կարող է առաջանալ օստեոպարոզ` երկարատեւ հորմոնային պրեպարատների գործածությունից:

Վիրահատական միջամտությունը ենթադրում է ուռուցքի հանգույցների հեռացում` կամ ամբողջությամբ արգանդով, կամ միայն արգանդի վզիկը պահելով: Սովորաբար բժիշկներն աշխատում են հնարավորիս ձեռք չտալ վերարտադրողական օրգան-համակարգերին` հաշվի առնելով հետազոտման արդյունքներն ու տարիքը: Այն կանանց մոտ, որ ժամանակին են դիմել բժշկի, հնարավոր է հանգույցների հեռացում առանց արտաքին կտրվածքների: Նման վիրահատությունից հետո նույնիսկ անկողնային ռեժիմ չի նախատեսվում: Կինը կարող է հետեւել կյանքի բնականոն հունին:

Իհարկե, որեւէ ախտանիշի դեպքում առաջին հերթին պետք է դիմել մասնագետի: Բայց գոնե մինչ այդ կարելի է դիմել կոճապղպեղի օգնությանը: Միոմայով, նաեւ ադենոմայով տառապող հիվանդները նախաճաշին խաշած բրնձի հետ կարող են խմել կոճապղպեղով թեյ: 1 բաժակ թեյին` մի պտղունց աղացած կոճապղպեղ: 


Կլիմաքսի ժամանակ 1 գդալ մատուտակի մանրացրած արմատին ավելացնել 0,5լ ջուր եւ 10 րոպե եռացնել թույլ կրակի վրա: Քամել եւ խմել օրը 3 անգամ` ուտելուց հետո: Այս դեպքում շատ լավ միջոց է նաեւ էլեուտերոկոկի արմատը: Դրա համար անհրաժեշտ է 50գ էլեուտերոկոկի արմատների վրա լցնել 0,5լ 40 տոկոսանոց սպիրտ կամ օղի, թրմել 15 օր: Այն պետք է պահել զով եւ մութ տեղում, հետո ընդունել 20 կաթիլ`ուտելուց 30 րոպե առաջ: Այն կարելի է ընդունել 30 օր շարունակ:

Բազուկի հյութը շատ արդյունավետ միջոց է դաշտանի հետեւանքով առաջացած անհանգստացնող երեւույթների ժամանակ, ինչպես նաեւ՝ շատ օգտակար է կլիմաքսի ժամանակ:





Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հարցեր սեքսոլոգին (կանայք) | Ավելացրեց: erkusov.com (2018-10-31)
Դիտումներ: 68 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar