RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Նա և Նե - Բազմազան

Արդյոք ճիշտ են վարվում նրանք, ովքեր մերկ են քնում
 
 
loading...

 

Մերկ քնելն իրոք շատ օգտակար է: Դրա շնորհիվ դուք կսկսեք ձեզ ավելի երջանիկ զգալ, կլավանա ձեր քունը, և նույնիսկ սիրով ավելի հաճախ կզբաղվեք:

Ահա 7 տրամաբանական պատճառ, թե ինչու է  պետք քնել մերկ:
 

1. Դուք վերջապես կսկեք լավ քնել

 Քնի ուսումնասիրման ամերիկյան ակադեմիայի տվյալներով, եթե դուք խորը քնի մեջ եք, ապա մարմնի բնական ջերմաստիճանը նվազում է, քնի ռիթմի համաձայն:

Գիշերանոց կրելով, դուք կարող եք խախտել ձեր մարմնի ջերմաստիճանի բնական տատանումը և որպես արդյունք, կարող է խախտվել օրգանիզմի քնի ցիկլը:

Մարմնի ջերմաստիճանի բնական իջեցման խախտումը նույնպես կապված է անքնության հետ: Եթե չեք կարողանում սառել, ապա վատ եք քնելու:

Գիշերանոցից հրաժարվելով դուք օգնում եք ձեզ ավելի լավ քնել: Դա ուղղակի գիտություն է:


2. Դա օգտակար է կնոջ մարմնի համար

Ջենիֆեր Լանդան՝ «Սեքս-դրայվ կանանց համար. գրքի հեղինակը, պնդում է, որ մերկ քնելը օգտակար է կանացի մարմնի համար: Ազատվեք ներքնազգեստից և գիշերանոցից և ձեր մարմինը կստանա այդքան անհրաժեշտ թարմությունը, որը կօգնի նրան առողջ մնալ: Իսկ ինչպես հայտնի է, առողջ մարմինը երջանիկ մարմին է:


3. Դուք ձեզ ավելի սեքսուալ կզգաք

Մերկ քնելը միշտ եղել է, կա, ու կլինի սեքսուալ: Դուք ձեր ընկերոջ հետ արթնացել եք, և արդեն պատրաստ եք առավոտյան սիրով զբաղվել նրա հետ, միթե՞ դա հիանալի չէ: Առանց ներքնազգեստ արթնանալով դուք արդեն սեքսուալ եք տրամադրվում:


4. Կազատվեք փորի հատվածի ճարպից

Եթե դուք մերկ քնեք, ապա կկարողանաք քչեցնել ձեր փորի ճարպերը և նույնիսկ նվազեցնել խոլեստերինը:

Համաձայն Huffingtonpost-ի` ձեր մարմնի ջերմաստիճանը գիշերը նվազում է, ավելացնելով աճի հորմոնները և կորտիզոլի մակարդակը, ինչը նպաստում է առողջ քնին:

Իդեալական քունը երկու մասից է բաղկացած, առաջինի ժամանակ ձեր օրգանիզմը հանգստանում է կորտիզոլի ցածր քանակով, իսկ երկրորդի ժամանակ, երբ ձեր օրգանիզմը աշխատում է, նրա քանակը ավելանում է, տեղի է ունենում պատրաստում նոր օրվան, այդ պատճառով էլ դուք լի եք էներգիայով, երբ արթնանում եք առավոտյան:

Եթե ձեր քունը խանգարվում է, ձեր օրգանիզմը սկսում է բնական ճանապարհով սովորականից ավելի շատ կորտիզոլ արտադրել, իսկ ավելցուկը ակտիվացնում է ձեր ախորժակը:


5. Դուք պատրաստ կլինեք ավելի շատ սեքսով զբաղվել

Եթե դուք մերկ քնեք, ապա հաստատ ավելի շատ սեքս կունենաք: Դա տրամաբանական է: Դոկտոր Լանդի խոսքերով՝ «Առանց ներքնազգեստ քնելը ավելի շատ սեքսի պատճառ է դառնում, իսկ այն հարաբերություններում, որտեղ շատ սեքս կա, ավելի ամուր են»: 


6. Դուք ստիպված չեք լինի առավոտյան ցնցուղ ընդունել

Եթե դուք գիշերանոց չեք կրում, ապա ամբողջ գիշեր չեք քրտնում։ Նշանակում է կարիք չկա ցնցուղի:


7. Դա պարզապես ավելի հեշտ է

Երբ բանը հասնում է քնելուն, մենք ուզում ենք զգալ մեր սիրելի բարձի հարմարավետությունը: Գիշերանոց հագնելը նշանակում է ավելի շատ բան անել, դուք պետք է հանեք ձեր հագուստը, ընտրեք գիշերանոցը և հետո հագնեք այն: 





Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Նա և Նե - Բազմազան | Ավելացրեց: erkusov.com (2018-11-10)
Դիտումներ: 20 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar