RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Հարցեր սեքսոլոգին (կանայք)

Արդյո՞ք բոլոր աղջիկները գիտեն ինտիմ հիգիենայի մասին այս կարևոր կանոնները
 
 
loading...

 

Ինտիմ հիգիենայի կանոնների քննարկումը դեռահաս աղջիկների հետ համարվում է «անհարմար» թեմա: Մինչդեռ կանանց տարաբնույթ առողջական խնդիրների /բորբոքային հիվանդություններ, սեռավարակներ, արգանդի պարանոցի քաղցկեղ/ պատճառ կարող է հանդիսանալ հեշտոցային միկրոֆլորայի փոփոխությունը:
 
Մինչև 17 – 18 տարեկան աղջիկների հեշտոցի միջավայրը շատ ավելի զգայուն է, խախտվում է ցանկացած անբարենպաստ գործոնի ազդեցության տակ: Հեշտոցի նորմալ միջավայրը 90%-ով բաղկացած է լակտոբացիլներից, որոնք արտադրում են կաթնաթթու: Դրանք, ապահովելով հեշտոցի թթվային միջավայրը, խոչընդոտում են ցանկացած ախտածին մանրէի ներթափանցմանը հեշտոց և ճնշում բազմաթիվ ախտածին միկրոբներին: Եթե ինչ-ինչ պատճառներով հեշտոցի միջավայրը դառնում է հիմնային, ապա լակտոբացիլների քանակը նվազում է, հեշտոցը ողողվում է այլ մանրէներով: Հետևաբար` առաջանում է հեշտոցի դիսբակտերիոզ /գարդներելոզ, բակտերիալ վագինոզ` ձկան տհաճ հոտով/, հեշտոցային միկրոօրգանիզմների հավասարակշռության խանգարում, հեշտոցի ինքնապաշտպանիչ ֆունկցիայի նվազում: Արգանդի խոռոչը ստերիլ է: Եթե անձնական հիգիենայի կանոնները խախտվում են, ապա այնտեղ ներթափանցում են ախտածին մանրէներ, վիրուսներ, առաջանում է բորբոքում և’ արգանդում, և’ հավելումներում:
 
Աշխարհի բոլոր գինեկոլոգները պնդում են, որ ինտիմ հիգիենան պետք է կատարվի որոշակի կանոններով, որոնց բազմաթիվ կանայք չեն հետևում՝ երբեմն չիմանալով, երբեմն էլ չցանկանալով: Պետք է գիտակցել, որ կնոջ անձնական հիգիենան երկարատև առողջության գրավականն է: Հիգիենայի կանոններին պետք է հետևել մանկուց:
 
Եվ այսպես` ներկայացնում ենք կնոջ անձնական հիգիենայի կանոնները:
 
- Արտաքին սեռական օրգանների լվացումը պետք է կատարել գոլ ջրով, մաքուր ձեռքերով, ձեռքի ուղղությունը` պարտադիր ցայլքից դեպի հետանցք, այլ ոչ հակառակը:
 
- Ցանկալի չէ լողավազանային, ծովային լոգանքների ընդունումը դաշտանի օրերին:
 
- Սրբիչը պետք է լինի մաքուր, փափուկ, միայն տվյալ անձին պատկանող:
 
- Սպունգների կիրառումը սեռական օրգանների շրջանում ցանկալի չէ, քանի որ դրանք կարող են առաջացնել այդ հատվածի նուրբ լորձաթաղանթի մանր ճաքեր, քերծվածքներ:
 
- Լվացվելիս ջրային շիթը և ձեռքերի շարժումները պետք է ուղղել առջևից հետ /ինչպես նաև զուգարանի թղթի կիրառումը` նույն ուղղությամբ /:
 
- Պետք չէ ուժեղ ջրային շիթ ուղղել հեշտոցի մեջ, քանի որ այդպես կարելի է դուրս բերել պաշտպանիչ շերտը` ստեղծելով նպաստավոր պայմաններ ախտածին մանրէների` հեշտոց ներթափանցման համար, բորբոքումների առաջացման վտանգ:
 
- Օճառով կարելի լվանալ միմիայն հեշտոցամուտքի շուրջ գտնվող մաշկը: Ինտիմ հիգիենայի համար պետք է ամեն օր / քնելուց առաջ և հետո, սեռական հարաբերությունից հետո/ կիրառել հատուկ` ինտիմ հիգիենայի համար նախատեսված կաթնաթթվային հիմքով միջոցներ: Սովորաբար այդպիսի միջոցների կազմի մեջ առկա են նաև տարաբնույթ` խոնավեցնող հատկություններով բուսական հիմքեր, որոնք ունեն լրացուցիչ պաշտպանիչ հատկություններ: Ինտիմ հիգիենայի միջոցներից են` գելեր, փրփուրներ, խոնավ անձեռոցիկներ, ինտիմ օճառներ, քսուքներ: Այս բոլոր միջոցները անհրաժեշտ է ձեռք բերել դեղատներից կամ մասնագիտացված խանութներից:
 
- Ամենօրյա տակդիրները պետք է փոխել 4 ժամը մեկ՝ մանրէների համար նպաստավոր պայմաններ չստեղծելու համար: Իսկ հեշտոցի, արգանդի պարանոցի և փոքր կոնքի այլ օրգանների բորբոքումների ժամանակ՝ ավելի հաճախ:
 
- Հեշտոցային ներդիրները պետք է մնան 4 ժամից ոչ ավելի, իսկ հեշտոցի, արգանդի պարանոցի և փոքր կոնքի այլ օրգանների բորբոքումների ժամանակ ՝ ընդհանրապես չկիրառվեն:

- Դաշտանի օրերին պետք է խուսափել սեռական հարաբերությունից:

- Անհրաժեշտ է հրաժարվել սինթետիկ ներքնազգեստից կամ հագնել այն հազվադեպ, քանի որ այդպիսի հագուստը չի թողնում մաշկին շնչել, խանգարում է օդափոխանակությանը և ստեղծում է նպաստավոր պայմաններ ախտածին մանրէների համար, իսկ բամբակյա ներքնազգեստը կպաշտպանի: Առանձնահատուկ ուշադրություն ենք հրավիրում «ստրինգ» կամ «տանգա»  ներքնազգեստի վրա, քանի որ դրանք հետանցքի մանրէներին «բերում են» դեպի հեշտոց: Բացի այդ` վնասում են արտաքին սեռական օրգանների նուրբ մաշկը` առաջացնելով պատռվածքներ, նորագոյացություններ:
 
 
  Այսպիսով` ոչ մի բարդ բան, միայն մաքրություն, և ձեր առողջությանը ոչինչ չի սպառնա:

 
 Կուջոյան Լիլիթ
Մանկաբարձ-գինեկոլոգ, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ,
գինեկոլոգ-կոլպոսկոպիստ, բժշկական գիտությունների թեկնածու 


Yerkir.am

 
ԿԱՐԴԱ՛ ՆԱԵՎ

Անձնական հիգիենայի պահպանման 10 կանոն

Ինչպե՞ս նեղացնել Ձեր հեշտոցը



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հարցեր սեքսոլոգին (կանայք) | Ավելացրեց: erkusov.com (2018-09-18)
Դիտումներ: 51 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0